17:56 02.12.2019
Իտալական «Ռոմայի» ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել` հրապարակելով Հենրիխ Մխիթարյանի`իտալերենով հարցազրույցի տեսանյութը: «Բայց Մխիթարյանն արդեն իտալերե՞ն է խոսում: 3 ամիս է` այստեղ է, բայց Միկին արդեն վարժ խոսում է իտալերեն»,- ասվում է իտալական թիմի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնա»-ի հետ խաղից հետո: Մխիթարյանը գոլի հեղինակ […]
17:39 02.12.2019
Ռուսական հեռուստաընկերություններից մեկի հեռուստաշոուի ժամանակ հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որի ժամանակ նա դրական է արտահայտվել ՀԱՊԿ դերի վերաբերյալ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ «ՀԱՊԿ-ը շատ մեծ դեր է խաղում։ Ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ այն շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է […]
17:38 02.12.2019
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, […]
17:36 02.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի […]
17:35 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր արձագանքեց Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը: Սա, ըստ նախարարի, հարց է, որի մասին նման ձևակերպումները տարօրինակ են այն առումով, որ այս ամենը գոնե տեղի է ունեցել մեր օրոք, մեր աչքի առջև, 100 տարի առաջ չի եղել: «Մենք բոլորս ականատես ենք […]
17:30 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ մամուլում հայտնված տեղեկություններին, որ Թուրքիան Հայաստանի վրա հարձակման ռազմական գործողությունների պլան է մշակել: Նախարարին հիշեցրին՝ թուրքական իշխանական լրատվամիջոցները ոչ թե հերքել էին այդ լուրերը, այլ դրանք հրապարակող լրագրողներին «դավաճան» անվանել: «Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ […]
17:10 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժմանը: Նախարարն ասել է՝ տեղի հայ համայնքի կողմից եղել է մեկնաբանություն այն մասին, որ արձանն ապամոնտաժվել է վերանորոգման համար: «Դա համայնքի մեկնաբանությունն է, անկեղծ՝ դեռ այս պահին գոնե երևում է որպես տարօրինակ պատմություն: Մենք որոշ չափով ավելի համապարփակ […]
16:55 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ օրակարգով է հանդիպելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Մնացականյանն ասաց, որ օրակարգում կա մեկ միասնական փաթեթ, որի մեջ կան հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որ վերաբերում են միջավայրին, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: «Դուք գիտեք մեր դիրքորոշումները, որ վերաբերում են բուն […]
16:04 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Բարձր եմ գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործակցության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու […]
15:57 02.12.2019
ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: «Սահմանված կարգի […]
15:48 02.12.2019
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: […]
15:42 02.12.2019
Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխան […]
15:40 02.12.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում ներկա է գտնվել Masdar ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Սա կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ […]
15:32 02.12.2019
Եթե նա մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խոր թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Ընդդիմություն եմ ուզում» գրառմանը, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Արսեն Թորոսյանը նաև գրել էր, […]
15:26 02.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման ալ Սաֆադիի հետ ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ իր գործընկերոջ այս այցը նոր ազդակ կհաղորդի դարավոր բարեկամությանը, առավել ամուր և կառուցողական երկխոսության սկիզբ կդառնա: ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ալ Սաֆադիին, քանի որ նրա ժողովուրդը հայերի կողքին էր պատմության ամենածանր օրերին: Մնացականյանը […]
15:24 02.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին կայացել է Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությունը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանը այսօր ադամանդագործության ոլորտում խոշորներից մեկն է և հավակնում է առաջիկա տարվա ընթացքում դառնալ ոլորտի խոշորագույնը: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Գործարանն այսօր արդեն ունի 120-ից ավելի աշխատակիցներ:
15:22 02.12.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում ցավակցական հեռագիր է հղել Անդրբայկալյան շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: «Խորապես ցնցված ենք Անդրբայկալյան շրջանում տեղի ունեցած ողբերգությունից, որը 19 մարդու կյանք խլեց: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ:
15:10 02.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: […]
14:42 02.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր: Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն […]
14:35 02.12.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրասնոդարի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել. նրանք բեռնատարներով 100 տոննա ալյուր են ուղարկել Սիրիա: SHANTNEWS-ը կապ հաստատեց Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ բոլոր ձևակերպումները շուտով կավարտվեն, և վաղն առավոտյան արդեն կդիմավորեն ուղեբեռը, կտեղավորեն համապատասխան վայրում և կսկսեն բաշխումը: Տեղեկացանք, որ օգնությունը […]
14:24 02.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությանը։
14:00 02.12.2019
2018 թվականի տվյալների հանրագումարում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է, որ համարժեք է 356 դոլարի։ Ադրբեջանում նույն տարվա ցուցանիշը 320 դոլար է։ Այս մասին տվյալները ներկայացրել է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը։ Այս ցուցանիշով Հայաստանն Ադրբեջանից առաջ է վերջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում շարունակվող գնաճն է՝ տեղական արժույթով աշխատավարձերը բարձրանում են, դոլարով՝ […]
13:39 02.12.2019
ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ բուռն բանավեճ տեղի ունեցավ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Գևորգ Պետրոսյանի միջև: Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանին Պետրոսյանը հարց ուղղեց, թե ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որով չի վայելում հանրությանը վստահությունը: Հարցին պատասխանելիս Գրիգորյանը որևէ որոշում չհիշատակեց, երբ Պետրոսյանը պնդեց իր հարցը, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Պարո՛ն Պետրոսյան, […]
13:31 02.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության […]
13:23 02.12.2019
2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման […]
13:12 02.12.2019
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին դեկտեմբերի 1-ին ավարտել է իր աշխատանքը գերատեսչությունում: Այդ մասին նախարարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ինձ համար պատիվ էր ծառայել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ՝ որպես նախարար: Շնորհակալ եմ կնոջս, երեխաներիս և ամերիկացի ժողովրդին, որ ինձ թույլ տվեցին ծառայել»,- գրել է նա: Փերրիի հրաժարականի մասին հայտարարվել է Թրամփի կողմից հոկտեմբերին՝ […]
13:06 02.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացմամբ դիմել է վարորդներին՝ տեղեկացնելով եղանակային անակնկալների մասին: «Ուշադրություն, հատկապես վարորդներին: Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,- գրել է նա:
13:04 02.12.2019
Ղրղըզստանում վատ եղանակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի հետ կապված արտակարգ իրավիճակ է առաջացել, հայտնում է Glavred-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Կրեմլի ղեկավարի ինքնաթիռը Բիշքեկի օդանավակայանում թռիչքուղու վրա գրեթե անտեսանելի է եղել: Վատ տեսանելիության պատճառով էքստրեմալ վայրէջք է կատարվել: Այդ օրը քաղաքացիական թռիչքները տեղափոխվել են այլ օդանավակայաններ: Ականատեսներն իրենց հերթին հայտնել են, […]
12:59 02.12.2019
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։ Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ […]