16:48 03.12.2019
Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին: Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, […]
16:22 03.12.2019
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից […]
16:16 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօրվա դատական նիստին մտադիր էր միջնորդել փոխել Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ։ Պաշտպանները դատարանին խնդրեցին այս շաբաթ ևս մեկ նիստ նշանակել, որպեսզի նախքան դատավորի արձակուրդ գնալն այդ հարցը քննվի։ Նշենք` դատավոր Դանիբեկյանն այսօր ասաց, որ դեկտեմբերի 10-30-ը արձակուրդ է գնալու։ Դատավորն առաջարկեց ներկայացնել միջնորդությունը հիմա։ Պաշտպան Ալումյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր […]
16:01 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին վերացնել Խաչատուրովի կողմից սահմանահատումների արգելքը։ Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առաջարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե այսպիսի արգելք դատարանը չի դրել, քանի որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված է որպես խափանման միջոց գրավը, ինչը չի սահմանափակում սահմանահատումները։ Յուրի […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցի առաջին կանգառը Սիս գյուղում էր: Հենց այս գյուղի փոքրիկներին էր վարչապետը խոստացել բարեկարգել ճանապարհները, այժմ Փաշինյանը խոստման հետքերով այցելել էր Սիս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Այցի ժամանակ վարչապետին մոտեցավ փոքրիկներից մեկն ու ասաց. «Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել»: Փոքրիկը վարչապետին ձոնեց հետևյալ տողերը. «Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին Բաքվում լրագրողները հիշեցրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ միաժամանակ շեշտելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ երկրներն այդ կոչին կհետևեն, Լավրովը պատասխանեց. «Ես կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր […]
14:21 03.12.2019
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմար Մամեդյարովին, լրագրողները հարց ուղղեցին հայ և ադրբեջանցի լրագրողների՝ փոխադարձ այցելությունների նախաձեռնության մասին: Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում այդ նախաձեռնությունը, որքանո՞վ օգտակար կլինեին արցախցիների և ադրբեջանցիների միջև հանրային հանդիպումները: Լավրովը հիշեցրեց՝ այս տարեսկզբին եղել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում, որտեղ ոչ պաշտոնական […]
14:14 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է: Նա իր այցն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հետևյալ գրառմամբ. «Սիս գյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կվերանորոգի տեղի ավտոճանապարհը։ Այժմ այցելել եմ Սիս՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին»:
14:13 03.12.2019
Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ԱԱԾ-ն հրապարակել է սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը: «Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ […]
14:10 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Վեցերորդ անգամ հեղինակավոր մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս ցուցանիշով արգենտինացին առաջ անցավ Կրիշտիանու Ռոնալդուից: Հայտնի է դարձել, թե ինչպես են քվեարկել բոլոր երկրների ներկայացուցիչները: Փաստաթղթերից երևում է, որ Հայաստանի ներկայացուցիչը առաջին տեղը տվել է Կրիշտիանու Ռոնալդուին, Մեսսին երկրորդն է, իսկ Վան Դեյկը` […]
13:55 03.12.2019
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի վաղը Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, արդյո՞ք ինչ-որ համատեղ հայտարարություն կընդունվի, ասել է. «Ես սպասում էի, որ նման հարց կտան ադրբեջանցի լրագրողները, բայց շնորհակալ եմ հարցի համար: Այո´, վաղը մենք հանդիպում ենք Բրատիսլավայում: Սպասվում է, որ տեղից կշարժվենք, առաջ կգնանք: […]
13:44 03.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դեկտեմբերի 4-7-ը հայկական պատվիրակություն կմեկնի Ադրբեջան: Հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին: Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի […]
13:31 03.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Շահվերդյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մանվել Շահվերդյանին նշանակել […]
13:24 03.12.2019
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում ամփոփել է Բաքու կատարած այցը: Նա տեղեկացրել է՝ ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ քննարկել են նաև ԼՂ հակամարտությունը: «Մենք գիտակցում ենք, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը հեշտ չէ, այս հակամարտությունն ամենից երկար ձգվողներից է»,- ասաց նա: Լավրովը նշեց, […]
13:15 03.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը: Այսպիսով` երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Երեք տարուց ավելի թողարկման […]
13:14 03.12.2019
Առաջիկայում Հայաստանի ավիացիոն փոխադրումների շուկա կարող է մտնել տեղական, հայկական ավիաընկերությունը, որն արդեն փաստաթղթեր է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտե։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է ամառային սեզոնից մուտք գործել շուկա՝ 13 ուղղություններով թռիչքներ իրականացնելով։ Ընկերությունը, ըստ Ռևազյանի, շաբաթական կատարելու է 41 չվերթ, ինչը նշանակում է, որ տարեկան […]
13:12 03.12.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է ռուսական կողմի շահագրգռվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաձայնագրերի իրականացման հետ կապված: «Մենք հետաքրքրված ենք, որ վստահության ամրապնդման միջոցառումների և հումանիտար կապերի հաստատման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովին և վերահաստատվել են Մոսկվայում կայացած […]
13:04 03.12.2019
Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: Ռուս պատգամավորի խոսքերով՝ մերժելի է վանդալիզմի ցանկացած դրսևորում և´ Հայաստանում, և´ Ռուսաստանում: Սանդիկովն ասել է, որ ինքը, որպես ռուսական համայնքի ներկայացուցիչ, հետևողական է լինելու, որ Գրիբոյեդովի արձանի վրա հարձակում կատարած անձը պատժվի, նույնկերպ ինքը հետևողական է, որ նույնպիսի […]
12:59 03.12.2019
Արդյո՞ք տեսնում է Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն: Այս հարցը այսօր լրագրողներն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Նա ասաց, որ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: «Ես որևէ ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևէ հարցի շուրջ: Նա կատարել է իր գործառույթը, մնացել իր գործառույթների մեջ: Օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ գուցե […]
12:58 03.12.2019
«Համ ուրախ եմ, համ տխուր»։ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Քննարկվող նախագծի կարգավորման նա դեմ էր, բայց նախագիծը չընդունելն էր նրա մոտ հարցեր էր առաջացրել։ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել նախագծին, երկրորդ ընթերցմամբ՝ պատրաստվում է դեմ քվեարկել։ Խոսքը ԼՀԿ խմբակցության այն նախագծի մասին է, որ առաջարկում […]
12:57 03.12.2019
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել սոցցանցում վիճաբանելու պատճառով սպառնալիքներ հնչեցնելու, սեռական բնույթի հայհոյանքներ տալու և առևանգման փորձ կատարելու առթիվ: «Դեկտեմբերի 2-ին Շուշի քաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Տ. Վ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 68 հասցեում տեղակայված «Հանուն Արցախի շարժման» ՀԿ […]
12:48 03.12.2019
Թեև «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ԱԺ հանձնաժողովում դեմ են արտահայտվել ԼՀԿ նախագծին, սակայն իմքայլական Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ ուզում էր, որ օրենքը անցներ (քվեարկությունը դեռ չի եղել)։ Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Պողոսյանն ասաց, որ առհասարակ կարծում […]
12:42 03.12.2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ գնացք և ավտոմեքենա են բախվել. կա տուժած: Դեկտեմբերի 3-ին ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: ԱԻՆ […]
12:35 03.12.2019
Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Այս զույգը իր առաջին պարտիան ևս ավարտել է ոչ-ոքի: Մրցաշարի հաղթողը կստանա 150 հազար դոլար մրցանակ: Երկորդ տեղը գրաված շախմատիստին կտրվի 100 […]
12:34 03.12.2019
Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Արմավիր քաղաքի քաղաքային […]
12:33 03.12.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկին՝ 10 մլն դրամ վճարելով՝ արագացված մեկամսյա զինվորական ծառայություն անցնել: Սիմոնյանը հաստատեց, որ նախագիծն իրենց ներկայացնելուց առաջ է հանրայնացվել: «Ես ողջունում եմ, որ նախ և առաջ հասկանանք հանրային տրամադրությունները: Այն, որ պետք է ունենանք արհեստավարժ Զինված ուժեր, կարծում եմ՝ որևէ […]
12:30 03.12.2019
Ռուսաստանի Դաշնության հակադոպինգային գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Գանուսը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է Ռուսաստանը մեղմ պատժի արժանանալ համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից: Նա հիշեցրել է, որ խնդիրը ծագել է մոսկովյան լաբորատորիայում տվյալների բազայի փոփոխությունից հետո: Գանուսը նշել է, որ եթե ՌԴ իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ գտել են մեղավորներին և կարողանան ներկայացնել տվյալների իրական բազան, […]
12:25 03.12.2019
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ինչպես հայտնել է ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ […]
12:23 03.12.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին լրագրողները փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը, որ միայն իր բիզնեսներն են ստուգվում: Հարցին՝ ինչո՞ւ են թիրախավորել նրան, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ մեկին թիրախավորել է, վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսները, ավելի ճիշտ՝ այն բիզնեսները, որ նա հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևէ: […]
12:15 03.12.2019
Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ առաջին ընթերցումով իրենց նախագծի անցկացումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ։ ԼՀԿ խմբակցության ղեկավարն այդ մասին այսօր ասաց ԱԺ ամբիոնից։ Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Մարուքյանի […]