TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

ԲՀԿ-ն առաջարկում է հանրային գերակա շահ համարվող տարածքների դիմաց հատուցման տոկոսները 15-ից դարձնել 25

11:58 27.11.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է տեղի ունենում: Հանձնաժողովի օրակարգում 7 հարց է, որոնցից 4-ն առաջին ընթերցման ներկայացվող նախագծեր են, երկուսը՝ երկրորդ: Նախագծերից մեկով, որը ներկայացրել են ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, առաջարկվում է փոփոխություն մտցնել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում: Խնդիրը վերաբերում է հիմնականում Երևան քաղաքի կենտրոնի բնակիչներին, […]

̰
«Սերը ցույցերի ժամանակ»․ Reuters-ի հակասական ֆոտոշարքը

11:54 27.11.2019

Աշխարհի գրեթե մեկ տասնյակ կետերում այս օրերին հուժկու ցույցեր են ընթանում։ Դրանք ուղեկցվում են ոչ միայն բռնությամբ, այլև «հակաբռնությամբ»։ Reuters հեղինակավոր գործակալությունը հավաքել և ներկայացրել է վերջին երկու տարիների բողոքի ակցիաների ժամանակ «Սերը ցույցերի ժամանակ» ֆոտոշարքը՝ ցույցերի հակառակ կողմը ներկայացնելու համար։

̰
Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020թ. առաջին կեսին. Известия

11:29 27.11.2019

Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով պետական աղբյուրները, գրում է 1tv.ge-ն: Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները պետք է վերականգնվեին մինչև այս տարվա ավարտը, սակայն Վրաստանում տիրող քաղաքական վիճակը խոչընդոտեց դրան: «Իզվեստիա»-ի հետ զրույցում անանուն պետական աղբյուրը հայտարարել է, որ չվերթների վերականգնման համար Վրաստանում առկա […]

̰
Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են

11:21 27.11.2019

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալն» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ […]

̰
Արձանագրվել է տուֆի ապօրինի արդյունահանման փաստ. հարուցվել է քրեական գործ

10:54 27.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական […]

̰
25 օր է՝ մի կաթիլ տեղում չի թափվել․ Գագիկ Սուրենյան

10:35 27.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «25 օր է՝ հանրապետության 7 մարզում, այդ թվում նաև Երևանում, մի կաթիլ տեղում չի թափվել»։

̰
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

10:30 27.11.2019

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն […]

̰
Ինչպե՞ս է վերակառուցվում ԻՊ նախկին մայրաքաղաք Ռաքքայի հայկական եկեղեցին. VOA

10:12 27.11.2019

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական […]

̰
Գոհաբանության տոնին ընդառաջ Թրամփը «ներում» է շնորհել 2 հնդկահավի

09:35 27.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 28-ին նշվող Գոհաբանության տոնին ընդառաջ իրականացրել է երկու հնդակահավերի «ներման» ավանդական, խորհրդանշական արարողություն։ Սպիտակ տան Վարդագույն այգում նախագահին ուղեկցել է նրա տիկինը՝ Մելանյա Թրամփը։ Նախագահը կերակուր դառնալուց փրկել է և «ներում» շնորհել Բրեդ («Հաց») և Բաթթըր («Կարագ») անուններով թռչուններին։ Հնդկահավերը լույս աշխարհ են եկել մի քանի ամիս առաջ, Հյուսիսային Կարոլինա […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի

09:01 27.11.2019

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։ Վերջին տվյալներով՝ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու։ Փրկարարական օպերացիան շարունակվում է Դուրեսում և Տումանում։ Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Չեռնոգորիան այնտեղ են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ բրիգադներ և տեխնիկա։ Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) […]

̰
Legatum բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի

08:55 27.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը […]

̰
Սպիտակ տան տարածքը փակվել է, Կոնգրեսը՝ տարհանվել

08:34 27.11.2019

Սպիտակ տան տարածքը փակվել է, իսկ Կոնգրեսը տարհանվել՝ օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի առավոտյան, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունից նշել են, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռներն ուղարկվել են հետաքննություն անցկացնելու, երբ ռադարի էկրանին չճանաչված օբյեկտ է նկատվել։ Դրա պատճառով Սպիտակ տան տարածքն ու Կապիտոլիումի շենքը […]

̰
Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով ուղևորվում են Մոսկվա

00:00 27.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС  գործակալությունը։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ ուղևորներին տեղափոխելու համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է […]

̰
Ոստիկանության ու մաքսային ծառայության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում թմրամիջոցներ են հայտնաբերել

22:39 26.11.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Հայտնաբերվեցին շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զքանգված։ Զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց մաքսային հսկողությունից […]

̰
Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Արծրուն Հովհաննիսյան

22:03 26.11.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երեկ Արցախում ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: «Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է նա:  

̰
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

21:08 26.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկություններ հայտնելով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:

̰
Россия հեռուստաալիքը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ կցուցադրի

19:15 26.11.2019

Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին: «Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից […]

̰
ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները

18:59 26.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը […]

̰
«Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին

18:45 26.11.2019

Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է սրճարանում մի երեխա մերսում Ազնավուրին: Լուսանկարին կից նկարագրության մեջ Սեդան գրել է. «Ռաֆիկի մերսումը: Նա սիրում էր նրան հաճելին մատուցել: Մշտաժպիտ պարոն Մոն և ամբողջ խումբը: Ինչ վերաբերում է ինձ, ինչպես միշտ՝ տարված հեռախոսով: Հիվանդություն, որը վերաբերում […]

̰
Գորշ արջը՝ Կալավանում. ֆոտոթակարդները ֆիքսել են կենդանուն

18:25 26.11.2019

Կալավանի անտառում տեղադրված ֆոտոթակարդները ֆիքսել են գորշ արջի: Այս մասին տեղեկացնում է NABU Armenia-ն:

̰
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

18:12 26.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կիլոգրամ դեղամիջոց

18:05 26.11.2019

Պետական եկամուտների կոմիտե մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից […]

̰
Հարկային եկամուտների և պետտուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 197 մլրդ դրամ. ՊԵԿ

17:51 26.11.2019

2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ https://www.facebook.com/petekamutner/photos/a.396344147128977/2486879154742122/?type=3&theater

̰
Պիտի հանգիստ չտանք ԱՄՆ դեսպանին․ Արամ Սարգսյան

17:39 26.11.2019

ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների մասին իր պատկերացումներն է այսօր ներկայացրել նախկին վարչապետ, «Ելք» խմբակցությունից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրությունն է հայրենիքի հետ: Ուստի, եթե ուզում […]

̰
Եկող տարի Երևանի միկրոավտոբուսների գրեթե կեսը դուրս է գալու շահագործումից

17:31 26.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց հասարակական տրանսպորտի մասին: Նա տեղեկացրեց՝ օրական միջինացված 1330 միկրոավտոբուս ունեն, որ պետք է ամեն օր գիծ դուրս գա: «Ամեն օր դրանցից դուրս է գալիս 900-950-ը: «Երևանտրանս»-ից ինձ անգամ զեկուցում են, որ մոտավոր 930-ն է դուրս գալիս: Մյուս տարի մոտ 400-450 միկրոավտոբուսի 15 տարին լրանալու է, իսկ […]

̰
Արցախում տրակտորը պայթել է ականի վրա

17:12 26.11.2019

Նոյեմբերի 25-ին` ժամը 18:10-ին, Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը` ժամը 18:00-ին, գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի […]

̰
Սպիտակ տունը խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

17:00 26.11.2019

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հորդորը եկել էր Սպիտակ տնից: Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն […]

̰
ԱԱԾ-ն մեկնաբանություն է տարածել փաստաբանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ

16:55 26.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու հետ կապված մտահոգություններին ու մեկնաբանություններին: «Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ […]

̰
Երևանի քաղաքապետը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին

16:42 26.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցի մասին: Նա ասել է՝ այդ հարցը համայնքի լիազորություններից դուրս է, բայց համայնքը վերցրել է պարտավորություն: «Մենք կոնկրետ գործողություն ենք անում, այստեղ խանգարող հանգամանքներ կան, պետք են օրենսդրական փոփոխություններ, դիմել ենք կառավարության և ԱԺ գործընկերներին, որ […]

̰
Մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն

16:32 26.11.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օրերս տարածում գտած սկանդալային տեսանյութի մասին: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. ««NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից […]

̰
BACK_TO_TOP