23:54 25.11.2019
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, ով ևս Ռուսթավելի պողոտայում է, ասում է, որ իրենց համար էական նշանակություն չունի՝ ցուցարարների, թե ոստիկանների կողմից փակ կլինեն խորհրդարանի մուտքերը, կարևորը՝ փակ լինեն։ Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն, Ուգուլավան լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մեր նպատակը հստակ է՝ փակել խորհրդարանի մուտքերը, էական նշանակություն չունի՝ ով կփակի։ Եթե դա մեր […]
20:08 25.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ […]
19:43 25.11.2019
2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: […]
19:08 25.11.2019
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար»,- […]
19:01 25.11.2019
SHANTNEWS․am-ի տեղեկություններով՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը։ Լեգենդար հետախույզը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։ 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ […]
18:21 25.11.2019
Վերջին տարիներին «Զբոսաշրջային արդյունքի խթանում և առաջխաղացում» ուղղությունը, որի հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը և որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը, ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների և պրոդուկտների ձևավորմամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների […]
18:07 25.11.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Պատերի նոր երեսպատում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ: Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը:
18:00 25.11.2019
Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:
17:40 25.11.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։ Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։ Տեղեկացնում եմ, որ այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ […]
17:25 25.11.2019
Նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Թուրքիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտնել է, որ վերջին հեռախոսային զրույցներից մեկի ընթացքում Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են, որ 2020-ի հունվարին պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածը: «Խոսք էր գնում նաև այն մասին, որ գուցե տեղի ունենա Պուտինի այցը Թուրքիա»,- ասել […]
17:21 25.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր կայացավ կայծակնային շախմատի 9 տուր, որոնցում անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Նա տարավ մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ 6 խաղում պարտվեց: Արոնյանը, նախ, սպիտակներով պարտվեց Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջեց Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Օրվա 4-րդ պարտիայում Լևոնը […]
17:18 25.11.2019
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», Երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան […]
17:15 25.11.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Երեք Ն»: Լուսանկարում Զոհրաբյանի կողքին նստած են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
17:06 25.11.2019
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է հեռուստաընկերությունների եթերային արտադրանքի ամենաբարձր ռեյտինգներ ունեցող ծրագրերը, որոնցով «Շանթ» հեռուստաընկերությունը բացարձակ առաջատար է մի քանի ծրագրերով․ «Հորիզոն» լրատվականը առաջատարն է բոլոր լրատվական հաղորդումների թվում, «Շանթի» 3 ծրագրերը հումորային-ժամանցային ծրագրերի թվում զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 4-րդ հորիզոնականները․ Women’s club – 1-ին տեղ, Sport club – 2-րդ տեղ, Taxi […]
17:00 25.11.2019
Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]
16:52 25.11.2019
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է: Տոնական այս օրը հոբելյարին շնորհավորելով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված է նրա հետ: Լուսանկարին կից՝ Զոհրաբյանը նշել է. «Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան»:
16:40 25.11.2019
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:
16:18 25.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում: «Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում […]
16:10 25.11.2019
Ըստ corrieredellosport պարբերականի` Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 28-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում: Հենրիխ Մխիթարյանը և Ջենգիզ Ունդերը, ովքեր բաց էին թողել «Բրեշիայի» հետ հանդիպումը, առավոտյան առանձին մարզում են անցկացրել: Ըստ աղբյուրի` «Ռոմայի» գլխավոր մարզիչը նրանց խաղադաշտ կհանի թուրքական ակումբի հետ խաղում:
15:51 25.11.2019
Ե՞րբ է Հայաստանը ներկայացուցիչ ունենալու Վերին Լարսում. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր պատասխանել է այս հարցին։ «Վերին Լարսում, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ներկայացուցիչ, արդեն թեկնածության մասին ենք խոսում: Կառավարությունում, պետք է, որ ամբողջականացնենք գործընթացը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ ՊԵԿ ներկայացուցչի աշխատավայրը լինելու է Վլադիկավկազում, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության պարագայում նա […]
15:49 25.11.2019
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱԵԿ-ում: Ղազախական Sports.kz-ի հետ զրույցում Բարսեղյանը մեկնաբանել է այս տեղեկատվությունը. «Դեռևս որևէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել: Բայց ԱԵԿ-ի հետ տարբերակը շատ լուրջ է: Իսկ ուրիշ տարբերակների մասին չեմ ուզում խոսել: Հիմա ես պարզապես ուզում եմ լինել ընտանիքիս կողքին, քայլել, գնումներ կատարել […]
15:18 25.11.2019
Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքի հաղորդմամբ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի: Մինչ «Ուրարտուի» հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»: Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։ Ինչպես նաև գլխավորել է «Անժին» (2017), «ՍԿԱ – Խաբարովսկը» (2015-2016): Գրիգորյանը […]
14:54 25.11.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մանրամասները` տեսանյութում:
14:36 25.11.2019
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները գիշերը փոխհրաձգության մասնակից են եղել Արցախի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման մոտ գտնվող Բոյուք Բահմանլի գյուղի մոտ։ Հորադիզի մոտ նրանք փորձել են կասեցնել Իրանից Ադրբեջան անցնող մաքսանենգներին։ Երկու իրանցիները, ըստ ադրբեջանական կողմի, փորձել են Ադրբեջանի տարածք անցկացնել թմրանյութեր։ Գործնականում դա նրանց հաջողվել է՝ իրանցիները անցել են սահմանը, սակայն նկատվել են ադրբեջանցի […]
14:31 25.11.2019
Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել. «Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում… Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները […]
14:00 25.11.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.1%-ով. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 7.1%-ով․ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, շինարարության ծավալն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով, արտաքին առևտրաշրջանությունն աճել է 6.5%-ով, արտահանումն […]
13:48 25.11.2019
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: «Այսինքն՝ հիմա սահմանվում է կարգ, որը պետք է վավերացնեն ԵԱՏՄ պետությունները: Հիմա մինչև այս կարգի ընդունումը տարբեր պայմանագրեր կնքվե՞լ են առանց կարգի, կարո՞ղ է դա բարերար […]
13:40 25.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական […]
13:39 25.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված […]