09:46 24.11.2019
Բուխարեստում ավարտված վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում Ռաֆայել Վահանյանը, ով հանդես էր գալիս 65-ից բարձր տարիքայինների խմբում, դարձել է աշխարհի չեմպիոն: Վերջին տուրում Վահանյանը հաղթել է դանիացի Յենս Կրիստիանսենին: Վահանյանը ևս երկու շախմատիստների հետ վաստակել է 8,5 միավոր ու լրացուցիչ գործակիցներով ճանաչվել է առաջինը: 50-ից բարձր տարիքայինների խմբում Կարեն Մովսիսյանը 8 միավորով գրավել է 4-րդ տեղը: […]
00:10 24.11.2019
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։ Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում: Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 […]
23:00 23.11.2019
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: Փոխանակման ծրագրի շրջանակում այդ օրերին Երևան էին այցելել ադրբեջանցի լրագրողներ: Իսկ Հայաստանի և Արցախի հանրապետությունների ԶԼՄ ներկայացուցիչների խմբի շրջանակներում Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը մեր գործընկեր Արտյոմ Երկանյանն էր։ […]
22:23 23.11.2019
Խանդոտ ավստրալացին իր լուսանկարով լողազգեստ է նվիրել հարսնացուին, որպեսզի վերջինիս լողափում ոչ ոք չմոտենա։ Ռադիոպրոդյուսեր Պեդրո Կուչկովիլլո Վիտոլան հայտարարել է, որ իր ընկերուհին սիրում է բիկինի կրել և այն ցուցադրել սոցցանցերում։ Նա որոշել է ընկերուհու համար եզակի դիզայնով լողազգեստ գնել․ «Այս անգամ ես բոլոր զգացմունքներս մի կողմ դրեցի և դիմեցի սրտիս՝ իդեալական բիկինի գնելու համար»,- […]
21:29 23.11.2019
Ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան ՝ նախագահ Արմեն Սարգսյանին այսպիսի հարց է ուղղել նոյեմբերի 22-ին Լոնդոնում սկսված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի վարողը: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը, – Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն […]
20:41 23.11.2019
Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։
20:14 23.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ռոմա»-«Բրեշիա» խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է թիմի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստներին: «Սպինացոլան պատրաստ չէ, նա նոր է սկսել մարզվել: Մխիթարյանը ֆիզիկապես վերականգնվել է, բայց դեռ պատրաստ չէ, հնարավոր է` հաջորդ խաղին մասնակցի: Պաստորեի մոտ ազդրի վնասվածք է, մենք որոշեցինք, որ նա չմասնակցի վաղվա խաղին, բայց Պելեգրինին պատրաստ […]
19:30 23.11.2019
Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչը իր ինստագրամյան էջում մեղադրել է բրիտանական The Times պարբերականին սուտ լուրեր տարածելու մեջ: Մասնավորապես, նա հերքում իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային կապը. «Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղիր պատասխանատվություն կրել քո արտաբերած խոսքի համար, հատկապես, եթե դու առաջատար պարբերականներից մեկի լրագրող ես»: Աղջիկը […]
19:00 23.11.2019
«Գործկոմը միաձայն որոշեց, որ պատասխանատվություն է վերցնում ֆուտբոլում բարեփոխումներ և ֆուտբոլում առողջացում իրականացնելու համար և որոշեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է նոր ընդհանուր ժողով, որում ընտրվելու է նոր ֆեդերացիայի նախագահ և նոր գործկոմ, այսինքն՝ այդ ժամանակ գործկոմը չի լինի»,- «Հեռանկարի» տաղավարում` Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նա […]
18:51 23.11.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ […]
18:26 23.11.2019
Ուշադրություն: «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցե´ք հղումով https://vote.junioreurovision.tv/ և քվեարկե´ք մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ )։ Ինչպե՞ս քվեարկել, դիտե´ք տեսանյութը։
18:11 23.11.2019
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]
18:01 23.11.2019
Եթե Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային զինատեսակի ձեռքբերումից հետո Անկարայի արևմտյան գործընկերները որոշեն թուրքական կողմին դուրս թողնել F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության և մատակարարման ծրագրից, ապա Թուրքիան էլ իրեն իրավունք է վերապահելու գտնել այլընտրանքային տարբերակներ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Al Jazeera արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դա պետք է հասկանան […]
17:47 23.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Բրեշիային»: Այսօր հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել խաղին նախարատրաստվող ֆուտբոլիստների մեջ: «Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:
17:28 23.11.2019
Ֆրանսիայի Կահորս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում փայլել է երիտասարդ բռնցքամարտիկ Սիրակ Հակոբյանը: 24-ամյա գյումրեցի մարզիկը 6-ռաունդանոց մարտի 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Գեորգի Խուցիշվիլիին: Սա պրոֆեսիոնալ ռինգում Սիրակի 20-րդ հաղթանակն էր 4 պարտության դիմաց: 24-ամյա հայ բռնցքամարտիկը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը:
17:16 23.11.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին: Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ո´չ հաստատեցիք, ո´չ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը: Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի […]
17:08 23.11.2019
«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած […]
16:45 23.11.2019
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը: Նա մասնավորապես գրել է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է […]
16:33 23.11.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի […]
16:14 23.11.2019
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարքլին հայտնվել է հերթական սկանդալի մեջ, հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` 25-ամյա ֆուտբոլիստին նկարահանել են, երբ նա Դուբայի գիշերային ակումբներից մեկում պարել է կիսամերկ և գլխի վերևում թափահարել իր հագուստը, ինչպես նաև գրկախառնվել է ուրիշ տղամարդու հետ: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հավաքականի խաղերի հետ կապված ակումբներում ընդմիջման […]
16:04 23.11.2019
Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, […]
15:57 23.11.2019
2006-2011 թվականների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար, իսկ 2012-2017 թվականների ընացքում այս թիվը հասել է 3120-ի, այսինքն՝ մոտ 55 տոկոսով ավելի: Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս […]
15:52 23.11.2019
Այս գիշեր Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան ուղևորվող ավտոբուս։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Թե ինչ բեռի մասին է խոսքը, դեսպանությունը չի մանրամասնում, սակայն հայտարարում է, որ աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևորների Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու համար։ SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Վրաստանում […]
15:32 23.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։ Քիչ առաջ ավարտվեց 5-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ: 5-րդ տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից ունի 4 միավոր և Անիշ Գիրիի հետ կիսում է 7-8 […]
15:24 23.11.2019
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսել է ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։ Ոստիկանության պետի ժամանակավոր […]
15:15 23.11.2019
Թուրքիայի զինված ուժերը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի շատ խիստ կարիք ունեին, և այս զինատեսակը կարևոր էր Թուրքիայի պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Այս մասին Al Jazeera արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Նա արդարացել է, որ իրենք ռուսական համակարգը գնելու որոշումը կայացրել են միայն այն բանից հետո, երբ իրենց ամերիկյան գործընկերները հրաժարվել են […]
15:00 23.11.2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Սիրիայի տարածքում «ահաբեկչական» պետություն ստեղծվի։ Նա հայտարարել է, որ քրդական PKK զինված խմբավորման անդամները, ինչպես նաև նրանց սիրիական մասնաճյուղի անդամները փորձել են առանձին պետություն ստեղծել Թուրքիայի սահմանին հարող այդ տարածքում։ Այս խմբավորումներին Թուրքիայում համարում են ահաբեկչական և հաճախ նրանց հետ նույնիսկ չնչին կապեր ունեցողներին, հատկապես […]
14:41 23.11.2019
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների թիվը: «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարն ասել է, որ պատահարների թիվը Հայաստանում նվազել է 2008 թվականին` մի շարք միջոցներ կիրառելուց հետո: Օրինակ` […]
14:22 23.11.2019
Ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հերթական հայտարարությամբ հերքել է իր կապը Գերմանիայում ապօրինի միգրացիայի կազմակերպման սկանդալային բացահայտման հետ։ Կուսակցությունը պնդում է՝ Գերմանիայից արտաքսվածները իրենց կուսակցության անդամ չեն։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ գերմանական մամուլում հրապարակում հայտնվեց, ըստ որի՝ այս կուսակցության հետ կապ ունեցող քաղաքական գործիչները, Ադրբեջանի իշխանությունների հալածանքներից փախչելով Գերմանիա, հետագայում այնտեղ շահավետ բիզնես են […]