13:48 25.11.2019
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: «Այսինքն՝ հիմա սահմանվում է կարգ, որը պետք է վավերացնեն ԵԱՏՄ պետությունները: Հիմա մինչև այս կարգի ընդունումը տարբեր պայմանագրեր կնքվե՞լ են առանց կարգի, կարո՞ղ է դա բարերար […]
13:40 25.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական […]
13:39 25.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված […]
13:32 25.11.2019
Որտեղի՞ց են ֆինանսավորվում խորհրդարանական խմբակցությունները, և արդյոք դրսից գումարներ ստանո՞ւմ են: Այս օրերին արդիական հարցը լրագրողներն ուղղել են երեք խմբակցությունների ներկայացուցիչներին: Նրանք այսօր ասուլիս էին հրավիրել հայ-ամերիկյան բարեկամական խմբի ԱՄՆ կատարած այցի արդյունքները ներկայացնելու նպատակով: Մանրամասները` տեսանյութում:
13:26 25.11.2019
Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ, անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս՝ տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, […]
13:23 25.11.2019
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆուտբոլային գործակալ, «Լեգալ Սպորտ» գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Խորեն Քալաշյանը նշեց, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել, և երկու օրվա ընթացքում այս հարցի կապակցությամբ հայտարարություն կլինի: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է «Արարատի» նախկին […]
13:14 25.11.2019
Նոյեմբերի 25-ին` ժամը 03:29-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 117 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին, մարվել՝ 04:40-ին: Վագոն-տնակը (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:
12:56 25.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. «Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային […]
12:55 25.11.2019
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը ու հայտնել, որ այս տարի ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեծ թիվ այդ հոսքում կազմել են հայերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։ Առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին […]
12:51 25.11.2019
ԱԺ հայ-ամերիկյան բարեկամության խմբի ներկայացուցիչներն ասուլիս են հրավիրել և ամփոփել ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքները: 4-հոգանոց խմբի անդամները պատմել են, որ հանդիպումներ եղել են ոչ միայն կոնգրեսականների, այլև բազմաթիվ փորձագետների, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանների հետ: Խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին, կոնգրեսականների հետ պայմանավորվել խմբի հանդիպումները ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու և Հայաստանին աջակցող ակտ ընդունելու վերաբերյալ: […]
12:45 25.11.2019
Մայք Բլումբերգը «Բլումբերգ» համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը:
12:40 25.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2020թ. պետբյուջեի նախագծին: Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական […]
12:32 25.11.2019
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այսօր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Նոյեմբերի 25-ին մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ։ Դիտե՛ք Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տեսանյութը։
11:37 25.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ խնդրելով այն հնարավորինս շատ տարածել: Անդրադառնալով ավտոմեքենաների հնամաշ թափքերի խնդրին՝ վարչապետը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով. 1. Երևան – Այվազովսկու 4/2 – Արտաշատյան խճուղի 5/1 Հեռախոս՝ 091-41-59-36 2. Գյումրի – Գյումրու […]
11:20 25.11.2019
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը «Բաց TV»-ի եթերում հայտնել է, որ կառաջադրվի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: Հովհաննիսյանը նշել է, որ ինքն անհանգստացած է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով և եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կլինի ՀՖՖ նախագահ:
10:41 25.11.2019
ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման […]
10:18 25.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լինդսի Գրեհեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձևի դեմ Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեհեմն ասել է, որ իրեն Սպիտակ տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157815107885421
09:45 25.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Մաքրենք Հայաստանը աղբից»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2475203989466648?__xts__[0]=68.ARAj0hpqXgolWe5B7_Qq2g1hvaC3vLMV_P1EIVTXiDx53dofykvenp1McWU-3RmI6pL-j0IHjPKzp_aqR4VP-WikPJkmlqwe-yN9sxG7L8-4yn1SunAYfHMT4dhMII99XiNq6SrJkaol17uTrCLaTOqT0rrpE08qZ_0nk88–mY_rjNmiqe6Ym2aba9UY1XQ-kH8OTOYxVejh0VlUjWQFJiiOPV-xVvwhFv2mq1zNHRF9y6QYDgcpP4Fsm4FEuOlFklQn9yCKEnvCX4L-ZziGUUusumkdgl5a_f4SBUg44b3_mE7kg3uzI5lsEQIalvkZio0Oflg0mLXJqJozCzRduw63kVv8ckHabLQLc5-MPEgHMneFbfoM7NM6DdzCWoZPHFdImtKWpco5xXxJH4iu-7SI514z54iWEr7-B4Ybn8Vn54jLyloKofqlrZZT49Mb3JUvvCt3dTN15hCHlcQVOMYYtWfCJicTiGUyk7dCBm3xGGzOdGDJ751Mc-cmsbRL_I&__tn__=-R
08:50 25.11.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում` Հյուսիսային Կիվու նահանգում Busy Bee մասնավոր ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է Actualite պորտալը։ Զոհերից 2-ն ինքնաթիռի անձնակազմի անդամներ են, մյուսները՝ ուղևորներ և շրջանի բնակիչներ, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Զոհերից 7-ը նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վթարի պահին գտնվել են տանը։ 16 տուժածները հոսպիտալացվել […]
08:40 25.11.2019
Նավը, որը տեղափոխում էր ավելի քան 14 հազար ոչխար, շրջվել է Ռումինիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Queen Hind նավը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Միդիա նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Ջիդդայի նավահանգիստ (Սաուդյան Արաբիա)։ Մեկնարկից քիչ անց նավն անհայտ պատճառով շրջվել է։ Կենդանիների մեծամասնությունը փակված է եղել վանդակներում, այդ իսկ պատճառով փրկվել […]
08:21 25.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:01 24.11.2019
Ինչպես հաղորդում է Armsport-ը, ՀՀ դահուկավազքի հավաքական թիմը մրցաշրջանի հաջող մեկնարկ է գրանցել ֆիննական Սարիսելկա քաղաքում։ Անցկացվել է միջազգային վարկանշային մրցաշար, որում հայ դահուկորդները հետևյալ արդյունքներն են գրանցել. 10 կմ դասական ոճ․ Թադևոս Պողոսյան (Աշոցք) – 1-ին տեղ Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք) – 2-րդ տեղ Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի) – 20-րդ տեղ Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) – 22-րդ […]
19:57 24.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության […]
19:05 24.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակցիներն անցկացրեցին ևս 3-ական արագ շախմատի պարտիաներ: Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, հետո կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ, ապա առավելության հասավ Սանթոշ Գուջրաթիի նկատմամբ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականը: Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնն է: Մագնուս Կարլսենը […]
17:50 24.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բրեշիային, հայտնում է armsport.am-ը: Հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը: «Ռոմա»` Պաու Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Դիավարա, Ձանիոլո, Կլյուվերտ, Պելեգրինի, Ջեկո: Մրցավեճին չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա բացակայում է հայտացուցակից:
17:21 24.11.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին: «Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, […]
13:44 24.11.2019
«Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշված է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին արված հարցման պատասխանում երևում է, որ Սյունիքի մարզում գտնվող Ագարակի ՊՄԿ ունի լիազոր մարմնի կողմից տրված պարզվածքը Արաքս գետ լցնելու թույլտվություն։ Լիազոր մարմինը երկրորդ հարցման պատասխանում նշել է, որ թույլտվությունը տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Ագարակի ՊՄԿ ոչ թե ֆիլտրված ջուրն […]
10:11 24.11.2019
Գեղամ Օհանյանն ու իր ընկերներն իրականության հետ ոչ մի աղերս չունեցող գրառումնե՞ր են անում, թե՞ Շանթնյուզն ապատեղեկատվություն ու խուճապ է տարածել: Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21.00-ին, «Ֆեյսբուքում» գրառում է հայտնվում, որտեղ նշվում է, որ երկու հոգի գնացել են Գեղամա լեռներ, պատրաստվում էին մինչև երեկո վերադառնալ, բայց դեռ չկան ու բավական երկար ժամանակ է՝ անհասանելի են: Այդ […]