18:20 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, Իտալիայի վարչապետի հանդիպումից հետո իր ելույթի ընթացքում ամփոփել է Իտալիա կատարելիք այցը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Վարչապետի խոսքերով` այս տարի առևտրատնտեսության առումով Իտալիան այս պահին Եվրամիությունում ՀՀ-ի երկրորդ գործընկերն […]
18:15 22.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի ընթացքում մեկնաբան Սագօ Արեանը խոսել է Լիբանանում տիրող ցույցերի մասին. «Այսօր առավոտ անհայտ անձինք այրել են շարժման գլխավոր խորհրդանիշ փայտե հուշարձանը, սակայն ցուցարարներն արագ են արձագանքել: Այսօր ցուցարարների գլխավոր նպատակն է կազմել նոր կառավարություն»: Մանրամասները` տեսանյութում:
18:05 22.11.2019
Եվրամիության նորաստեղծ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցության ծրագրեր է իրականացնում սիրիահայերի և բոլոր նրանց համար, ովքեր ունեն բիզնես-գաղափարներ: Պատասխանատուներն այսօր Գյումրիում ներկայացրել են ծրագրից օգտվելու պայմանները։ Նրանք` որպես առաջնահերթություն, առանձնացնում են սիրիահայերի համար գործունեության ակտիվ ոլորտները՝ ոսկերչություն, սննդի և կոշիկի արտադրություն, իսկ հայաստանցիների պարագայում նախապատվությունը կտրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետևյալ ոլորտներին՝ գյուղատնտեսություն, արտադրություն, տուրիզմ։ […]
18:03 22.11.2019
Երևանի փողոցները արդեն սկսվել են զարդարվել Ամանորին ընդառաջ: «Ֆեյսբուքում» տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները զարդարում մայրաքաղաքի փողոցներից մեկը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին տեղի կունենա երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Տեսանյութը վերցվել է ֆեյսբուքյան օգտատեր Արման Ղարիբյանի էջից:
17:54 22.11.2019
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: SHANTNEWS.am-ի թղթակիցը Հռոմից հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Դեսպանի խոսքերով` առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Նա հայտնել է, որ արձանը պետք է տեղադրվի խորհրդարանի այգու դիմաց: Դրանից բացի, դեսպանի խոսքերով, […]
17:31 22.11.2019
SHANTNEWS-ի թղթակից Արփի Սուքիասյանը մանրամասներ է հաղորդում Իտալիայի Կիջի պալատից: Մեր գործընկերը տեղեկացնում է, որ այս պահին Կիջի պալատում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերի միջև մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Մանրամասները` տեսանյութում:
17:20 22.11.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերլուծությունը կատարել է «Twiplomacy» միջազգային կայքը: «Աշխարհի առաջնորդները «Ֆեյսբուք»-ում վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվում հենց այդ ցուցանիշներին: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի […]
17:01 22.11.2019
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը իսկապես բավական խելոք անձ է, բայց եթե Վազգեն Մանուկյանը ներքին մղվածությամբ ինչ-որ բան չի անում, այդ գործը տեղից չի շարժվում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Չնայած ես շատ կուզենայի, որ Վազգեն Մանուկյանը շարունակեր Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, մի […]
16:43 22.11.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակում 68 տոկոս է կազմում ժամանակակից տեխնիկայի և զինամթերքի քանակը: Նման հայտարարություն նա արել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում՝ խոսելով մինչև 2030-ը երկրի զինուժի առջև կանգնած դրված խնդիրներից: Նրա խոսքերով՝ զինտեխնիկայի որոշ օրինակներ իրենց բնութագրիչներով մոտ մեկ տարով գերազանցում են արևմտյան նմուշները: Պուտինը կոչ է արել այդ […]
16:36 22.11.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 22-ին` ժամը 14:21-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել։ Դեպքի վայրում գտնվող SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը պարզել է, որ ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Թիվ 156 դպրոցի փոխտնօրեն Անահիտ Գալստյանը մեր լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ռումբի մասին ահազանգը եղել է […]
16:23 22.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս․-ն, իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ․-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի […]
16:01 22.11.2019
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել օրեր առաջ անցկացված համաժողովի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․ · Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել), […]
15:50 22.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- […]
15:44 22.11.2019
Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի շրջանում ձերբակալվել են «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավար և 7 անդամ, որոնք տարածաշրջանում ստեղծում էին աջակիցների փակ ցանցեր: Նրանք լուծել էին նաև ապօրինի գործողությունների ֆինանսավորման խնդիրը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը: Նշվում է, որ գործողությունների շրջանակներում Անվտանգության դաշնային ծառայությանը համագործակցել է Ներքին […]
15:28 22.11.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կարևոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով […]
15:15 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել եկեղեցում հավաքվածներին և նշել, որ նրանք պահպանում են հայկական ինքնությունը. «Մենք հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող անցորդ լինել մարդկության պատմության մեջ, այսպիսի […]
14:53 22.11.2019
Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին: Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը […]
14:40 22.11.2019
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ Իտալիայի Լոմբարդիայի տարածաշրջանը, որը տալիս է երկրի ՀՆԱ-ի շուրջ 22 %-ը, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ: «Շուրջ 30 սեկտորներ շուտով կգան Հայաստան, մենք սեկտորները նախապես կիդենտիֆիկացնենք: Հայաստանը շատ հետաքրքիր շուկա է հիմա»: Վիկտորյա Բաղդասարյանն անդրադարձավ նաև մյուս բիզնես ֆորումին և նշեց, […]
13:42 22.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում […]
13:33 22.11.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Թովմասյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի […]
13:28 22.11.2019
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ավելի վաղ հայտնել էինք` դերասանն ահազանգել է, որ երթուղային տաքսու վարորդը սպառնացել է կտրել իր վիզը: «Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ ԳԱԶել-ի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավելի, ոչ պակաս կնոջս […]
13:24 22.11.2019
Ռուսաստանի թենիսի հավաքականը շարունակում է պայքարը հեղինակավոր Դևիսի գավաթի մրցաշարում, որը անցկացվում է Մադրիդում: ՌԴ հավաքականի թենիսիստներ Անդրեյ Ռուբլևը և հայազգի Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել են 1/8 եզրափակչի փուլը և դուրս են եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու են սերբական զույգի հետ: Ռուսական մամուլի տեղեկություններով` 1/4 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովն ու Ռուբլևը միասին կստանան 1 […]
13:16 22.11.2019
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին […]
13:12 22.11.2019
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել` անդրադառնալով Հայաստանում 1970-ականների վերջին տեղի ունեցած գողության դեպքին: Նշվում է, որ նախորդ դարի 70-ականներին ՀՀ Կենտրոնական բանկի պահեստից գողացվել է 1,5 միլիոն ռուբլի: Աղբյուրը նշում է, որ դա այդ ժամանակվա համար «ֆանտաստիկ» գումար է եղել: Դատարանի որոշմամբ` գողերը դատապարտվել են գնդակահարության: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Մոսկվա նամակ է գրել և […]
13:02 22.11.2019
2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
12:50 22.11.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում: «Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում […]
12:47 22.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:45 22.11.2019
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. ««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal […]
12:38 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական գործարար հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում և ժամանակն է դրանք էլ ավելի լավը դարձնելու: Մանրամասները` տեսանյութում: