TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

12:50 22.11.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում: «Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

12:47 22.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի

12:45 22.11.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան  էջում. ««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal […]

̰
Ժամանակն է հայ-իտալական գործարար հարաբերություններն ավելի լավը դարձնել. վարչապետ

12:38 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական գործարար հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում և ժամանակն է դրանք էլ ավելի լավը դարձնելու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

12:38 22.11.2019

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պարգևատրվածների ցուցակում էր նաև լեգենդար ռուս գիտնական-բևեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանը: «Ես մնում եմ գործող բևեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն […]

̰
Ռաֆայել Վահանյանը միացավ առաջատարների խմբին. Շախմատի վետերանների ԱԱ

12:21 22.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 9-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Կարեն Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել է: 9-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը ունի 7 միավոր և ընթանում է առաջատարների խմբում: Արտաշես Մինասյանը և […]

̰
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռոբերտ Մենենդես

12:16 22.11.2019

Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են […]

̰
Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ արձագանքը սկանդալային տեսանյութին

11:25 22.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է սկանդալային տեսանյութին, որում ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու […]

̰
Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին

10:51 22.11.2019

Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել:  Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր […]

̰
Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին

10:19 22.11.2019

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ: Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, որոնողական […]

̰
Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

10:04 22.11.2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 […]

̰
Լեռներում մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել

09:49 22.11.2019

SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր […]

̰
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Միլանից կաթոլիկ տաճարի տանիքից

09:28 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել Իտալիայից։ «Միլանից կաթոլիկ տաճարի տանիքին»․ այսպես է մակագրված լուսանկարը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2471723723148008/?type=3&theater

̰
Ցույցեր և անկարգություններ Կոլումբիայի մի շարք քաղաքներում

09:03 22.11.2019

200 հազարից ավելի մարդ է մասնակցում Կոլումբիայում բողոքի ակցիաներին։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Նախագահն ու կառավարությունը քաղաքացիներին հանդարտվելու կոչ են արել։ Ոստիկանությունը հայտնում է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 22 մարդ։ Հաղորդվում է 28 վիրավոր ոստիկանի մասին։ Բոգոտայում ցուցարարները հարձակվել են Կոնգրեսի և քաղաքապետարանի շենքերի վրա, կենտրոնում պարեկում են […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է ժամանակավոր՝ մեկամսյա բյուջե

08:42 22.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մինչև դեկտեմբերի 20-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին բանաձևը, հայտնում է The Washington Post-ը։ Երեկ փաստաթուղթը հաստատվել էր Սենատի կողմից, հաջակցություն նախաձեռնությանը քվեարկել էր 74 օրենսդիր, դեմ էին արտահայտվել 20-ը։ Եթե ժամանակավոր ֆինանսավորմանը հավանություն չտրվեր, կառավարությանը կսպառնար նոր շաթդաուն, որը կսկսվեր նոյեմբերի 22-ի կեսգիշերին։ Անցած անգամ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել […]

̰
Ամերիկացի սենատոր Դևիդ  Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

08:31 22.11.2019

ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո […]

̰
Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

00:00 22.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ […]

̰
Կորել է արշավական Հենրիկ Գևորգյանը

23:56 21.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Կորածները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։  

̰
Զոդի կամրջի վթարի ժամանակ ինչը կապահովագրեր մեքենան հետագա բռնկումից

23:34 21.11.2019

Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչությունում ավարտվել է հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ երեք մեքենաների բախման հետևանքով առաջացած հրդեհից զոհվել էր 7 մարդ: Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, «ԳԱԶել» միկրոավտոբուսի խցիկում հրդեհի առաջացման պատճառ է եղել արտահոսած գազի բռնկումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը

22:01 21.11.2019

SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ Նրանք մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։  

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

21:03 21.11.2019

ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել է Հռոմ։ ՀՀ վարչապետը Իտալիայի մայրաքաղաքում է Վենետիկ, Միլան այցելություններից հետո։ Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, այսօր Նիկոլ Փաշինյանը կայցելի Սենատ, որտեղ հանդիպում կունենա Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ։ Վաղը ՀՀ վարչապետը նախ կհանդիպի ICE Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից […]

̰
2022-ին Կատարում անցկացվող ֆուտբոլի առաջնության հուշանվերները հայկական ընկերությունն է պատրաստելու

20:30 21.11.2019

Առաջիկա ամսվա ընթացքում Կատարի գործարարների ասոցիացիայից պատվիրակություն է գալու Հայաստան:  Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահը՝ ամփոփելով Կատար կատարած պաշտոնական այցի արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ «ԳԱԶելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ

20:09 21.11.2019

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն էր։ Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս […]

̰
Ես ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել. Արթուր Վանեցյան

19:19 21.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է այն չափորոշիչները, թե ինչպես են ընտրվում ժողովի անդամները, և այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գլխավոր քարտուղար) հայտնաբերելու է այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ ընդգրկված են այդ ժողովում և ուղղակի, շատ կներեք, թվաքանակի համար: Մաքրվելու է ժողովը, որը վայելելու է վստահություն հասարակության, ֆուտբոլային հանրության կողմից, և հենց այդ […]

̰
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է

19:06 21.11.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, […]

̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկ 100 ֆուտբոլիստները. ո՞ր հորիզոնականում է Հենրիխ Մխիթարյանը

19:00 21.11.2019

Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է ներկա դրությամբ աշխարհի 100 ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո: Երկրորդ տեղում Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է՝ 180 մլն եվրո տրանսֆերային արժեքով: Երրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլի» եգիպտացի […]

̰
Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

18:22 21.11.2019

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Դեկտեմբերի 23-ին կհրավիրվի ժողով, կընտրվի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ և նոր գործկոմ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

̰
Հայ-իտալական հարաբերություններն ունեն դարերի պատմություն. Փաշինյան

18:06 21.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին: Փաշինյանը ելույթ է ունեցել ֆորումի ընթացքում և նշել, որ հայ-իտալական հարաբերությունները ունեն դարերի պատմություն և այդ հարաբերությունները հիմնված են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, տեխնոլոգիական և այլ ոլորտների վրա: Վարչապետի խոսքերով՝ ընդամենը օրեր առաջ իտալական մի շարք ընկերություններ իրենց մասնաճյուղերն […]

̰
Արթուր Վանեցյանն էլ էր կարծում, որ պետք է ոմանք մաքրվեն. ի՞նչ են քննարկել Red Eagles-ի անդամները Վանեցյանի հետ

17:56 21.11.2019

Այսօր Red Eagles ֆան շարժման անդամները հանդիպել են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Red Eagles շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն ասել է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ ստեղծված իրավիճակի հետ կապված մեր տեսակետը հայտնեցինք. ֆեդերացիայի նախագահը գործկոմի կազմի հետ միասին պետք է հեռանան, ֆեյք ՀԿ-ները պետք է հեռանան, […]

̰
«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

17:53 21.11.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, […]

̰
BACK_TO_TOP