TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Խոշտանգումներից խուսափելու համար ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ կդրվեն

11:47 21.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվելու ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի-ելքերի մոտ տեսագրող-տեսաձայնագրող սարքերի տեղադրման համար։ Նիստի ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ այդ տեսախցիկները դրվելու են նաև հարցաքննությունների սենյակներում՝ ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելու համար։ Գործընթացը տևելու է օրենքի ընդունումից հետո երեք տարի։ Խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ այս նախագծի իրականացումը ֆինանսավորվելու […]

̰
Զոդի կամրջի վրա 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

11:41 21.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ  մարդ մահացել էր, […]

̰
Սևանում խեցգետնի որսը կկանոնակարգվի

11:40 21.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներից մեկով փորձ է արվում կարգավորել խեցգետնի որսը Սևանա լճում։ Այս մասին այսօր կառավարությանը զեկուցեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի խոսքով՝ սահմանվելու են այն ժամանակները և տեսակները, չափերը, որոնցով պետք է իրականացվի որսը։ Որոշումն ընդունվեց առանց հարցերի և քննարկումների։

̰
Սեմյոնովկայի անասնագոմում բռնկված հրդեհը մեծ թվով անասուններ է ոչնչացրել

11:32 21.11.2019

Նոյեմբերի 20-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում, և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԹԻՎ […]

̰
Մինչև 30 օր Ղազախստանում գտնվելիս ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի գրանցվել․ նախագիծ

11:22 21.11.2019

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց համաձայնություն տալ Ղազախստանի հետ կնքվելիք համաձայնագրին, որով Հայաստանի քաղաքացիները մինչև 30 օրով Ղազախստանում գտնվելու դեպքում պարտավորված չեն լինի գրանցվել իրավասու մարմինների կողմից։ Նույնը՝ հակառակ պարագայում։ Այս մասին նախագիծը ներկայացրեց ԱԳՆ տեղակալ Ավետ Ադոնցը։ Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ քաղաքացիները պարտավոր են Ղազախստան հասնելիս 5-օրյա ժամանակահատվածում գրանցվել այնտեղ։ Իսկ նոր կարգավորումը թույլ կտա […]

̰
Էրիկ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել «Հայանտառի» տնկարանից

10:25 21.11.2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հայանտառի տնկարանից։ «Հարյուր հազարավոր տնկիներ են աճեցվում Հրազդանի անտառտնտեսության տնկարանում»,- գրել է նա։

̰
Պայթյուն Իտալիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր

08:57 21.11.2019

Սիցիլիա կղզու վրա գտնվող Մեսինա նահանգի հրավառելիքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է 4 մարդ, ևս 2-ն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ զոհերի թվում է գործարանի սեփականատիրոջ 71-ամյա կինը։ Տուժածները հոսպիտալացվել են։ Փրկարարները մարել են կրակն ու սկսել տարածքից հեռացնել փլատակները։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել […]

̰
Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

08:45 21.11.2019

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։ Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ […]

̰
Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ

08:29 21.11.2019

Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Զագրեբում ընթացող 24-րդ համագումարի պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ նոր նախագահ են ընտրել։ Այդ պաշտոնում ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացած Դոնալդ Տուսկը։ Նա լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոզեֆ Դոյլին։ Այս մասին հայտնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը։ Տուսկի օգտին է քվեարկել 491 պատվիրակ (գրանցված պատվիրակների 93 տոկոսը), դեմ են […]

̰
«Հնարավոր չէ լուծել ԼՂ հարցը առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության». Փաշինյան

23:48 20.11.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական […]

̰
Փաշինյանի ելույթը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

21:37 20.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝ ISPI ուղեղային կենտրոնում, «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը։

̰
Հայաստանն ու ՀՀ նախագահը արաբական մամուլի առաջին էջում են

21:13 20.11.2019

Պաշտոնական այցով Կատարում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է  Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին։ Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին

20:59 20.11.2019

Միլանում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի բլոգեր մտել էր հայկական եկեղեցի և հայերին մեղադրում էր Խոջալուու ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սադրիչ այս հայտարարություններին հայերը չտրվեցին, իսկ վարչապետը պատասխանեց ըստ էության։ Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։ […]

̰
Միլանում հայերի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցին սադրանք է սարքել

20:53 20.11.2019

Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը փորձեց սադրանք հրահրել։ Նա մտել էր հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական ելույթ էր ունենում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին ընդգծեց, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, և հարց է տալիս Հայաստանի վարչապետին, ու նա գտնվում է անվտանգության մեջ։ Փաշինյանն […]

̰
Շիրակի մարզի զոհված և մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան

19:30 20.11.2019

Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար: Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: […]

̰
Այս հոկտեմբերը երկրորդ ամենատաքն է եղանակի դիտարկումների ողջ պատմության ընթացքում

19:24 20.11.2019

2019 թվականի դեկտեմբերի 0,98 Ցելսիուսի աստիճանով ավելի տաք է, քան 140 տարվա ընթացքում գրանցված դիտարկումների միջին ջերմաստիճանը։ Այս ջերմաստիճանը գրանցվել է ցամաքի և Համաշխարհային օվկիանոսի տարբեր մասերում գրանցված արդյունքների միջինացմամբ։ Ընդ որում՝ առաջին տեղում ևս «թարմ» հոկտեմբերներից մեկն է՝ 2015 թվականին։ Այդ տարի ջերմաստիճանը ռեկորդային է եղել, թեև ընդամենը 0,06 աստիճանով է բարձր այս տարվա […]

̰
Հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը Միլանում է

19:22 20.11.2019

«Ժամանել եմ Միլան. Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2567267090033671/

̰
Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի փաստով հանդիպումներ է ունեցել

19:05 20.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Առիթը եղել է դերասան Արտյոմ Կարապետյանի` երեկ  հրապարակած տեսանյութը: «Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ […]

̰
Լավ բաները միշտ դուք եք տանում, տակի բաները մեզ եք տալիս. Ցոլակյանը՝ Գրիգորյանին

18:44 20.11.2019

Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվում, իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է մի ծրագիր, որը նպատակ ունի մեղմել անտառային և դաշտային հրդեհների ռիսկերը: 1 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակում գնումների մի մասն արդեն արվել է. ձեռք է բերվել 3 հրշեջ մեքենա, որը հանձնվել է շրջակա միջավայրի նախարարությանը: Մեծ թվով հակահրդեհային արտահագուստ […]

̰
Քիմ Քարդաշյանը և Քրիստիան Բեյլը ներկա են գտնվել «Խոստումը» հայկական կենտրոնի միջոցառմանը

18:37 20.11.2019

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» կենտրոնի միջոցառմանը, գրում է The Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնել էինք` Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով: Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար էր հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության […]

̰
Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր պարբերականին պատմել է, թե ինչու չի մեկնել Ադրբեջան. Armtimes.com

18:19 20.11.2019

«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարևան երկիրը չապահովեց […]

̰
Ենոքավանում կովկասյան ընձառյուծի հարձակման հետ կապված դեպքից հետո դրվում են ֆոտոթակարդներ. Գրիգորյան

18:14 20.11.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ենոքավանի անտառներից մեկում. հովազը հարձակվել է 35-ամյա Արման Գաբրիելյանի վրա: Նա վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ և պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են: Այս անգամ նա ճանապարհին մի քանի հոշոտված խոզ է տեսել, արյան հետքերով բարձրացել է […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը կողպեքով փակել է գլխավոր  դատախազության դարպասը

18:06 20.11.2019

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույցից հետո, կողպեք են կախել դատախազության դարպասների վրա: Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում: «Ուզում են վախեցնել մեզ, բայց դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կփակենք կողպեքներով և կհասնենք մեր նպատակին: Քանի դեռ Իվանիշվիլին իշխանության է, ականատես կլինի նման ակցիաների: Այս […]

̰
Հրդեհ Վահագնի գյուղի հարակից անտառում

18:04 20.11.2019

Նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։

̰
ՀՀ ՊՆ և ԶՈւ միանգամից 3 պատվիրակություն է մեկնել Ռուսաստան

17:35 20.11.2019

ՀՀ ՊՆ կայքի հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարության և զինված ուժերի միանգամից երեք պատվիրակություն այս օրերին մեկնել է Ռուսաստան՝ ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում հանդիպումներ ունենալու։ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: Ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային […]

̰
Տոնոյանը և Կասպրշիկը քննարկել են արցախյան կարգավորման գործընթացում հումանիտար գործողությունները

17:34 20.11.2019

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
Բուժմանս ավարտից հետո կվերադառնամ Հայաստան․ Սուրիկ Խաչատրյան. Tert.am

17:22 20.11.2019

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի  հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ է եղել իր նկատմամբ կալանավորման որոշման մասին և փաստաբանի միջոցով փաստաթղթեր է ուղարկել այն մասին, որ բուժվում է արտերկրում։ «Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան»,- ասել է Խաչատրյանը: Նախկին մարզպետը խոսել է նաև իրեն […]

̰
ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

17:19 20.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Այս հարցը բարձրացրել էին հենց դպրոցականներն անցյալ տարի Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում ինձ հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի ստեղծման շնորհիվ կապահովենք հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային […]

̰
Վարչապետ Փաշինյանը ժամանել է Միլան

17:13 20.11.2019

ՀՀ վարչապետի պատվիրակության ինքնաթիռը Վենետիկից հետո վայրէջք է կատարել Միլանում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակությունը եղել են Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում։ Միլանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանը հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում։ Միլանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը կլինի Միջազգային […]

̰
109 տարեկանում մահացել է Հայոց եղեռնը վերապրած Գույնա Մարկոսյանը

17:00 20.11.2019

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին։ Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու […]

̰
BACK_TO_TOP