19:30 20.11.2019
Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար:
Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: Այս թվում 35-ը զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներն են: Նրանցից առայժմ հաստատվել են 13-ի բնակարանային բարելավման գործերը:
Նախ` առաջնահերթությունը տրվում էր, ըստ հաշվառման տարեթվի, այսինքն` ինչքան շուտ էր ընտանիքը հաշվառվել, այնքան հերթացուցակի առաջին համարներում էր: Հիմա չափորոշիչները փոխվել են: Բնակարանային բարելավում նախ` տրվում է զոհվածների կամ մահացածների ընտանիքներին: Հաշվառման նոր կարգը առաջ է գցել Կարապետյանների փոխհատուցման հերթը: 2008-ին էին հաշվառվել: Նրանց որդին՝ Հովսեփ Կարապետյանը, 1998-ին զորակոչվել է բանակ, մարտական գործողությունների հետևանքով չի զոհվել, մահացել է ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունից:
Հովսեփ Կարապետյանը մահացել է զորացրվելուց 10 տարի անց: Բժշկական փաստաթղթերը բավարար հիմք են եղել, որ ընտանիքը հաշվառվի ծրագրում: Երկու երեխաները կինն ու ծնողներն ապրում են բնակարանում, որի բնակմակերեսը չի բավարարում:
Այս հիմնավորմամբ էլ Կարապետյանները ընդգրկվել են 13 ընտանիքների շարքում: Ինչպես Կարապետյաններին, այնպես էլ մարզի շահառուների մեծ մասին պաշտպանության նախարարությունը մեկ սենյականոցի փոխհատուցում է տալիս:
«Լիարժեք անօթևաններ չեն, որ ընտանիքի կազմը հաշվի առնվի: Նախատեսել են սոցիալական ապահովության իրենց տված տեղեկանքով և դրան համարժեք տալիս են: 13 ընտանիքներից 3-ը երկու սենյականոցի շահառու է, մյուսները՝ մեկ սենյականոցի: 13 ընտանիքի հատկացրել են, 5 ընտանիքի` մերժել, 8 ընտանիքի գործ էլ դեռևս քննարկման փուլում է: Ընդհանուր առմամբ, 26 հոգու գործ է քննարկվել»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների զարգացման բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Պաշտպանության նախարարությունը քննել է միայն զոհված և մահացած զինծառայողների բնակարանային գործերը` 13-ինը հաստատել է, 8 ընտանիքի հարց դեռ քննարկման չի դրվել, 5-ին էլ մերժել է:
Օրինակը Անահիտ Առաքելյանի ընտանիքն է: Խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայրը հերթացուցակում է 10 տարուց ավելի: Հիմա հերթը հասել է, բայց մերժում է ստացել:
«Ես ինքս եղել եմ Ազատամարտի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ ու միշտ սպասել եմ, որ իմ հերթն էլ կհասնի: 6 անձով բնակվում եմ ընդամենը 26 քառակուսի մետր տարածքով բնակարանում: Գրություն են ուղարկել, որ մերժվում եմ, պատճառը նույնիսկ չեն ուղարկել: Քաղաքապետարանից ընդամենը մերժման ծրարն եմ ստացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Անահիտ Առաքելյանը:
Մերժման մասին եզրակացության մեջ պատճառները նշված չեն: Միայն մարզպետարանի համապատասխան բաժնում, բնակարանային գործն ուսումնասիրելիս, պարզ դարձավ, որ մերժման հիմնավորումը եղել է այն, որ ՊՆ համապատասխան հանձնաժողովի եզրակացությամբ Առաքելյանների բնակմակերեսը բավարարում է:
Հիմա փաստացի Շիրակի մարզի հերթացուցակում հաշվառված 184 ընտանիքներից փաստաթղթեր ներկայացրել, ու վերահաշվառվել է 125-ը: Հիմա այն ընտանիքներին, որոնք վկայագրեր են ստանալու, 6-ամսյա ժամկետ է տրվելու բնակարան ձեռք բերելու համար:
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակ10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...