TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունները զարգացել են բազմաթիվ ուղղություններով. The Peninsula

16:50 20.11.2019

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական զրույց են ունեցել էմիրի նստավայրում՝ դիվանում, հայտնում է The Peninsula-ն: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հորիզոններ, հատկապես տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, տուրիզմի և սննդի անվտանգության ոլորտներում: Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել երկկողմ մտահոգություն ներկայացնող […]

̰
Շոյգուն խոստացել է նոր զինտեխնիկա ցուցադրել ՌԴ ԶՈՒ զորահանդեսի ժամանակ

16:41 20.11.2019

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հաջորդ տարվա մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսի ժամանակ ներկայացնելու են ռազմական տեխնիկայի այնպիսի նմուշներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել հանրությանը։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նոր «Արմատա» տանկեր (նորացված տարբերակ), Ս-300Վ4 հակաօդային պաշտպանության համակարգեր (Ս-300 համակարգի նոր տարբերակ), Ս-350 հակաօդային պաշտպանության համակարգեր, «Դերիվացիա» հակաօդային-հրետանային համակարգեր, Ականապատման հեռակառավարվող […]

̰
Հայաստանի ՀՆԱ-ն 2019թ. երրորդ եռամսյակում աճել է 7.9%-ով

16:39 20.11.2019

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2019-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 տրլն 823,7 մլրդ դրամ: 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.9%: Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՆԱ աճը կազմել է համապատասխանաբար 7.5% և 6.9%, հայտնում են կառավարությունից:

̰
Երեխաների համաշխարհային օրը նշել են նաև Բաղրամյան 26-ում

16:22 20.11.2019

Երեխաների համաշխարհային օրը նշել են նաև Բաղրամյան 26-ում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շուրջպար բռնել նախագահական նստավայրի բակում: «Այսօր շատ նախարարներ են եղել այստեղ, հետաքրքիր քննարկումներ ենք անցկացրել և հետաքրքիր գաղափարներ ենք ստացել: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին»,- տեսանյութում ասում է նախարարը: ;

̰
Ի՞նչ տեսք ունի պաշտոնական «ավտոշարասյունը» Վենետիկում

16:14 20.11.2019

Ի՞նչ տեսք ունի պաշտոնական «ավտոշարասյունը» Վենետիկում: Տեսանյութը` SHANTNEWS.am-ի թղթակցի:

̰
Ինչ է գրել Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում

16:01 20.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում իր գրառումը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2470144073305973/?type=3&theater

̰
Այսօր Երեխաների համաշխարհային օրն է․ նախագահի ուղերձը՝ երեխաներին

15:34 20.11.2019

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած Երեխաների գագաթնաժողովին հանդես է եկել տեսաուղերձով:   https://www.facebook.com/Armpresident/videos/429380781078440/  

̰
Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

15:00 20.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել դատավոր Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքը, հայտնում է Pastinfo-ն։ Քիչ առաջ հրապարակված դատավճռի համաձայն՝ Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց կաշառք ստանալու համար և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանցել 1 մլն 714 հազար 160 ՀՀ դրամը, իսկ փաստաբան Վ. Դանիելյանին մեղսագրվող […]

̰
Իրանի քաղաքացին Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ․ ԱԱԾ-ի բացահայտումը

14:48 20.11.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային […]

̰
ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, և լուծումները ստանդարտ լինել չեն կարող. Սուրեն Գրիգորյան

14:46 20.11.2019

ԱԺ ճեպազրույցների ժամանակ դիտարկմանը, թե ՍԴ դատավորներին վերաբերող օրենքի նախագծի ընդունման դեպքում, եթե ՍԴ անդամները ցանկանան գործարքի գնալ քաղաքական ուժի հետ, ուրեմն պետբյուջեից իրենց չաշխատելու և թոշակի մեջ լինելու համար վճարվելու է 905 մլն դրամ ու դա համարվում օրինական կոռուպցիա, «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Համաձայն չեմ այն բնորոշման հետ, թե դա կլինի գործարք իշխանությունների […]

̰
Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության «Ոսկե» գրքում

14:23 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանության տարածքում ծանոթացրին միաբանության Մատենադարանի՝ ձեռագրերի թանգարանի հետ, ներկայացրին դարերով պահված մագաղաթները և մասունքները։ Միաբանությունում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց միաբանության «Ոսկե» գրքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/

̰
Առանձնահատուկ վերաբերմունք պետք է սահմանվի չօգտագործվող արտադրական տարածքների նկատմամբ. Արկադի Խաչատրյան

14:22 20.11.2019

«Լուսավոր Հայաստան»-ը անշարժ գույքի հարկման մասին օրինագծին դեմ քվեարկած միակ քաղաքական ուժն է: Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` կարծում են, որ սոցիալական խնդիրները պետք է լուծում ստանան և առանձնահատուկ վերաբերմունք պետք է սահմանվի նաև չօգտագործվող արտադրական տարածքների, կիսակառույց շենք-շինությունների նկատմամբ: Նրա խոսքերով` նաև առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի չօգտագործվող գյուղատնտեսական հողերի նկատմամբ: […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

14:05 20.11.2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ […]

̰
Վարչապետին ներկայացնում են հեղեղման պատճառով Մխիթարյան միաբանության կրած վնասները

14:03 20.11.2019

Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ […]

̰
Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն. Փաշինյան

13:54 20.11.2019

«Ժամանեցինք Իտալիա: Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վենետիկում վարչապետին դիմավորեցին և ուղեկցում են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Վենետիկի քաղաքային համայնքի ներկայացուցիչները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/509260879669686/

̰
Ինչպես են վարչապետը և հայկական պատվիրակության անդամները ուղևորվում Մխիթարյան միաբանություն

13:48 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վենետիկում է։ Ինքնաթիռով օդանավակայան ժամանելուց հետո Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և պատվիրակության անդամները այժմ նավով մեկնում են Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ցուկերբերգը կնոջ հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

13:42 20.11.2019

 Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ` Պրիսցիլլա Չանի հետ լուսանկար է հրապարակել: «Գեղեցիկ հանգստյան օրեր դրսում: Ես սիրում եմ մեր ազգային այգիները: Թեպետ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սրա վրա մագլցել»,- գրել է նա` նկատի ունենալով իրենց հետևում գտնվող ժայռերը:

̰
Գնում ենք սուրբ Ղազար կղզի` զորակցություն հայտնելու Մխիթարյան միաբանությանը. Փաշինյանն ուղիղ եթերում է

13:40 20.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատմում է, որ քիչ առաջ հասել են Իտալիա՝ Վենետիկ, և հիմա նավակներով ուղևորվում են Սուրբ Ղազար կղզի՝ զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2209137316046135/

̰
Հայկական պատվիրակությունն ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

13:38 20.11.2019

Վենետիկի օդանավակայանից Սուրբ Ղազար կղզի հայկական պատվիրակության անդամները ջրային տրանսպորտով են մեկնում: Հայկական պատվիրակության անդամները, հաշվի առնելով եղանակային վատ պայմանները, պատրաստված են մեկնել Իտալիա: Այս մասին Վենետիկից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն: Մանրամասները` տեսանյութում:

̰
Վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում, սպասվում է այց Մխիթարյան միաբանություն

13:22 20.11.2019

Մեկնարկել է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ պաշտոնական այցը Իտալիա։ Հայկական պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այնտեղից պատվիրակությունը նավով ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ ՀՀ վարչապետը շրջայց կկատարի կղզում, որը ևս տուժել է վերջին օրերի հեղեղումներից։ Ինչպես հայտնի է, հորդառատ անձրևները պատճառ […]

̰
Կտորե տոպրակներ և լեդ լամպեր՝ Թալինի բնակիչներին

13:14 20.11.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ցուցադրվել է, թե ինչպես է Թալինում  կտորե տոպրակներ և լեդ լամպեր տրամադրվում քաղաքի բնակիչներին:

̰
Սուրեն Գրիգորյանը հորդորում է թացը չորից տարբերել

13:02 20.11.2019

«Երբ ասում են՝ միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը, տպավորություն է ստեղծվում՝ պնդում է եղել, որ միայն դրանով է լուծվելու: Մինչդեռ այդպիսի բան չի եղել: Հավակնություն չի եղել, որ կընդունենք օրենք, և երևույթն իսպառ կվերանա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթին առնչվող օրենքին: Ի պատասխան դիտարկումների` պատգամավորն ընդգծեց, որ […]

̰
Ինչի՞ց է կախված լինելու էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա համար

12:59 20.11.2019

Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է բարձրանալ, կարող է պահպանվել նույն մակարդակում։ Այս մասին այսօր ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ սակագնի հնարավոր փոփոխությունը կապելով ատոմակայանի խնդրի հետ։ Պաշտոնյան ասաց, որ ներկայում հաշվարկվում է, թե հաջորդ տարի նորոգման համար որքան ժամանակով է դադարեցվելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Դրա հետևանքները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ բարձրացնելով այն։ Մեկ […]

̰
Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով

12:50 20.11.2019

Ինչպես հայտնի է, 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը, հայտնում է style.news.am-ը: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց և այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը […]

̰
Ջրի սակագինը նվազո՞ւմ է, մնում է նո՞ւյնը, թե՞ երկուսն էլ միասին

12:42 20.11.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում՝ 2020 թվականին ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները որոշելու վերաբերյալ։ Թեև կա էժանացում, սակայն բաժանորդները դա չեն զգա։ Նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը բացատրեց, թե ինչու։ Նա ասաց, որ 2019 թվականից համար գործում է ջրի մեկ խորանարդ մետրի համար 191,4 դրամ սակագին, սակայն դրա 11,4 դրամը սուբսիդավորում է […]

̰
Քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

12:36 20.11.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում, Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և […]

̰
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի և ՀՀ օպերատորների ցանցերի միջև փոխկապակցման վճարները կնվազեն

12:31 20.11.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ հաստատվեց «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար կնվազեցվի ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական […]

̰
Իտալացիների և հայերի միջև շատ նմանություններ կան. Մխիթարյանը՝ Իտալիայի և իտալացիների մասին

12:25 20.11.2019

Հենրիխ Մխիթարյանը իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում  խոսել է Իտալիայում իր գտնվելու և առհասարակ իր տպավորությունների  մասին: Նա ասել է, թե լավ է զգում իրեն  Հռոմում, որը հրաշալի պատմություն ունի: «Իտալացիների և հայերի միջև շատ նմանություններ կան։ Երկուսն էլ բավականին տաքարյուն են։ Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ […]

̰
ՀԾԿՀ-ում քննարկվում է ջրի սակագնի փոփոխությունը

11:58 20.11.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում է նաև «Վեոլիայի» կողմից բնակչությանը ջրի մատակարարման գնի փոփոխությունը։ Ընկերությունը ներկայացրեց, որ իրենց այցերի, ստուգումների, հայտնաբերված խախտումների, ինչպես նաև վերահաշվարկների արդյունքում 2020 թվականի համար սակագինը հաշվարկվել է 180,2 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Ամփոփ արդյունքներով ընկերությունն առաջարկում է ջրամատակարարման գինը բաժանորդների համար սահմանել 153 դրամ, […]

̰
Սուրիկ Խաչատրյանին քրգործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

11:28 20.11.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, […]

̰
BACK_TO_TOP