16:52 15.11.2019
Տաշիրում կատարված բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց կան անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ չճշտված տվյալներով՝ բնակարանը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Կարապետյանին:
16:28 15.11.2019
Խորհրդարանում այսօր ծափերով դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին օրեր առաջ գրանցած հերթական մարզական հաջողության համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: «Շաբաթ-կիրակի էր, Ազգային ժողովից ազատ էի, որոշեցի գնալ […]
14:49 15.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր անդրադարձել է այն լուրերին, թե ԲՀԿ-ն դրսից է հրահանգ ստացել՝ շատ կոպիտ ընդդիմություն լինելու համար։ ««Բարգավաճ Հայաստանը» որևէ կենտրոնից չի կարող ցուցում ստանալ: «Բարգավաճ Հայաստան»-ն ինքնաբավ ուժ է, ունի իր հստակ ռազմավարությունը և ծրագիրը՝ հատկապես տնտեսության զարգացման մասով: Այս պահին քաղաքական մեծամասնությունն ունի «Իմ քայլը» դաշինքը, […]
14:34 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին: Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ […]
14:24 15.11.2019
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է, որ սենատը կընդունի պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի […]
14:16 15.11.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: «Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է […]
14:00 15.11.2019
Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն, ըստ նրա, չի արդարացնելու այդ սպասումները։ Մելքումյանի խոսքերով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում էլ կտրուկ փոփոխություն չի լինի։ Պատգամավորի խոսքերով՝ հունվար-հունիս ամիսներին ներդրումների […]
13:54 15.11.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին: Մեկնաբանելով այդ միջադեպից հետո ստեղծված իրավիճակը՝ Մարիա Զախարովան նշել է. «Նոյեմբերի 13-ին հայտնվեցին այդ միջադեպի մասին տեղեկությունները, դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան տեղի ունեցածի հանգամանքները հետաքննելուն: Հաշվի առնելով այն, որ մենք ստացել ենք […]
13:42 15.11.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի` Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշմանը: «Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:40 15.11.2019
Կենսաթոշակառուների բողոքների պատճառով «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն […]
13:36 15.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել: Նա նշել է, թե անցյալում հայերը ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է: «Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ […]
13:00 15.11.2019
Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծման աշխատանքները մտել են ավարտական փուլ, և 2020 թվականին սկսվելու են ինժեներական քաղաքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա ղեկավարած նախարարությունը նախատեսում է այդ քաղաքում տեղավորել մոտ 35 ինժեներական ընկերություններ, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ։ Այս նպատակով, ըստ Արշակյանի, պետության և […]
12:57 15.11.2019
«Որքանո՞վ է 2020թ. բյուջեն հեղափոխական և իրատեսական»,- նոյեմբերի 15-ին` ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, նման հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը` նկատելով, որ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել նախագծում: «Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը վերաբերող չեք գտնի որևէ տող այնտեղ: Երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում էներգետիկ […]
12:50 15.11.2019
«Россия 1» հեռուստաընկերության եթերում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում, շոշափվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման: Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունն է՝ ճանաչված աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հաղորդավարի խոսքով՝ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը սպասում է Միացյալ Նահանգների կողմից, սակայն այդ հարցին […]
12:34 15.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու անդրադարձել «Դասարան+դասական» նախագծին: «Նախագծի շրջանակում Ավագ դպրոցի շուրջ 60 աշակերտ ոլորտի արհեստավարժ մասնագետների շնորհիվ ծանոթանում են դերասանական արվեստին և թատրոնի կյանքին: Վարպետաց դասերի ընթացքում դասախոսները խաղերի միջոցով ներկայացնում են դերասանական արվեստի հնարքներ, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, ամրապնդել կամքը: Իսկ հետո աշակերտներին […]
12:18 15.11.2019
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրում է, որ իրենց ուսումնասիրությունը հայտնաբերել է էգ գայլի առանձնյակի վաճառք: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը: «Գայլն […]
12:14 15.11.2019
Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախարարությանը տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին։ «2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի»,- ասաց նախարարը։ Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների […]
11:38 15.11.2019
ԱԺ-ն քննարկում է 2020թ. բյուջեի նախագիծը: Արտահերթ ելույթով այսօր հանդես կգան 3 նախարարերներ: Մինչ այդ, մտքերի փոխանակություն է, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց այն կետերը, որոնք, իր կարծիքով, կարևորությամբ առանձնանում են: «Կրթության մեջ կարևորում եմ 2 կետ՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրը, որին մոտ 5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018թ-ին: […]
11:26 15.11.2019
Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը Երևանում այսօր հայտարարել է «Վերնատուն» ակումբի ստեղծման մասին: Այդ առիթով տեղի ունեցած համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ: Վազգեն Մանուկյանն ասել է, որ «Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն […]
11:11 15.11.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, բ)ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի […]
10:40 15.11.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության […]
10:10 15.11.2019
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]
10:03 15.11.2019
Ամերիկացի բռնցքամարտիկ Ջոշուա Բրյուքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն: Այս պատմությունն արտասովոր չէր լինի, եթե Ջոշուան առաջարկը չաներ ռինգում: 24-ամյա Բրյուքները հաղթանակից հետո վերցրել է խոսափողն ու ասել հետևյալը․ «Հավանաբար, դուք բոլորդ սպասում եք, որ ես ինչ-որ մեկին հաջորդ մենամարտի կհրավիրեմ: Ոչ, ես կդիմեմ իմ սիրելի աղջկան: Սիրելի՛ս, մոտ արի» […]
09:25 15.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարևոր իրազեկում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է: Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ: Թիվ 296 բանաձևը չի […]
08:40 15.11.2019
Կալիֆոռնիայի Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել։ Հաղորդում է 2 զոհի և 6 վիրավորի մասին։ Հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Saugus High School-ում, որը գտնվում է Լոս Անջելեսից 65 կմ հյուսիս։ Los Angeles Times-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը 15-ամյա պատանի է՝ սև հագուստով, նա դեռևս ձերբակալված չէ։ Նշվում […]
08:28 15.11.2019
Ֆրանսիայում ձյան առատ տեղումներ են։ Այդպիսի տեղումներ երկրում դիտվել են մոտ 20 տարի առաջ։ Հաղորդվում է 63-ամյա մի տղամարդու մահվան մասին, որի վրա ձյան ծանրությունից ծառ է ընկել։ Երկրի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տուն։ Պատճառը ձյան ծանրությանը չդիմացած ու տապալված ծառերն են, որոնք վնասել են հոսանքալարերը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, […]
08:10 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Կառավարության տարածած տեսանյութով, որում պատմվում է Սյունիքի մարզում հիմնված պիստակի և կիվիի այգիների մասին։ «Նոր ճյուղեր մեր գյուղատնտեսությունում»,-այսպես է վարչապետը մակագրել տեսանյութը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2464793557174358?__xts__[0]=68.ARBXDgCw41ZLiGmiXTPiuhCwCHQfIMbnO12Dm99ttGw5uZIZ0cPEwYfKgqXPDt6Qhdi3xaKpuAKlgpHx47sjUGadjX4KxhaQqjnrm99SqwLf4w4olyaQ7nLrkJ_fkNuU0sVe9Ga4Sin-jNJ5Id_e747yWmAJUuI-um7cm3dDw_GTh0dYskCYTETvc7HA_PddXFsUpPd1rqfiOYtVQAGnBrSX7kAYZdX1CokgOtECL8a3u9PJI9prGX31KtPn01iOfMMGaAiSmimiYOuhPMqP2LIFOeLerlHvLOmc1GYO2PmmtAXp69yNh2SX3K0StkGUkCFx2Pj87MWedEOm0ejfzoakArfeqIgETC-93v-5ohZHafIDpruKkN5YVr_kuDtG7zoWgZ7aBGDSEaduWxhRXq5bEO09SLDIFJ3CXv5bHl1DxGz5VojQMxh2JmeZoyrxLFLX7ZJoYo6zKEsXykFM9xrdWgvwTRyHrXYXyENj0vZHlgflp0pBjdRgMI0qa-r7MzKTqQ&__tn__=-R
22:59 14.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ժողովուրդ ջան, այս արև օրերը վայելելու ենք ևս 10 օր։ Բայց արդեն հեչ հետաքրքիր չէ»։
22:41 14.11.2019
ՌԴ ԱԳՆ-ը ցավակցել է Սիրիայի հայ համայնքին Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: «Ի սրտե ցավակցում ենք մահացածների հարազատներին և Սիրիայի ամբողջ հայ համայնքին»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում քրիստոնյա բնակչության հանդեպ բռնությունները տարակուսանք և խորը […]
22:27 14.11.2019
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի […]