17:59 12.11.2019
Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդման մասին քննարկումների ծիրում Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից ակնարկեց, որ պատգամավորների զգալի մասը չունի լեզվի մասին բավարար գիտելիքներ։ «Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների և պետական պաշտոնյաների մեջ և թող ասեն, թե քանի՞սն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարել։ Երևի 80 կամ 70 տոկոսը, […]
17:55 12.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Վարչապետին ուղեկցում եմ Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովին»:
17:51 12.11.2019
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Վարչական շրջանի նախկին ղեկավարը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
17:41 12.11.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող օգտատիրոջ ահազանգին. «Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն` ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում: Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված […]
17:38 12.11.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն […]
17:34 12.11.2019
Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի հարց է ուղղել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Բախտիար անունով ադրբեջանցին հետաքրքրվել է՝ ինչպես են համադրվում Փաշինյանի «Արցախը Հայաստանն է» արտահայտությունն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Խոսելով հակամարտության արմատների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, նշել՝ նույն այդ շրջանում ադրբեջանցիներն ապահով […]
17:27 12.11.2019
Ազգային ժողովի ամբիոնից Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ իմքայլական Քրիստինե Պողոսյանը տեղից անհամաձայնություն հայտնեց ու աղմկեց, ինչին Զոհրաբյանը պատասխանեց․ «Տիկի´ն, խնդրո´ւմ եմ, մի´ խանգարեք, Ձեր ազգանունը չեմ հիշում, Քրիստինե է անունը, մի´ խանգարեք»։ Ավելի ուշ ելույթ ունենալով՝ Պողոսյանը դիմեց Զոհրաբյանին։ «Հարգելի´ տիկին, Ձեր անունը լավ հիշում եմ, ազգանունը նույնպես, տիկի´ն Նաիրա Զոհրաբյան ջան … Երբ Դուք […]
17:16 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Արցախից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Արցախ»,- լուսանկարը մակագրել է Մարիամը:
17:09 12.11.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչև […]
17:07 12.11.2019
Տպավորություն է, որ գիրք կարդալը, սեփական լեզուն և գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն են, իսկ այդ ամենը հերքելը` կոսմոպոլիտիզմի վերջին ճիչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ «Ես ձեզ ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ։ Սեփական լեզուն, սեփական պատմությունը, սեփական գրականությունը իմանալը սուպերժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ»,- ասաց Զոհրաբյանը։ Այս […]
16:37 12.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին […]
16:33 12.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի` ԱԺ-ում արված հայտարարությանը և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի արձագանքին. «Զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ինչ խոսակցություն է ունեցել, միայն կասեմ, որ մեր խմբակցությունը լիովին կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվում են: Պետք չէ ենթատեքստեր փնտրել, լարված խոսակցություն էր, […]
16:14 12.11.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը: Մանվել Գրիգորյանը ծափահարությունների ու բացականչությունների ներքո է բերվել դատարանի դահլիճ: Դահլիճում նստած մասնակիցներից մեկը բացականչել է. «Առողջությո´ւն զորավարին»:
16:07 12.11.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց: Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից: Քիչ առաջ հրապարակվեց դատական ակտը: Դատարանը որոշեց մերժել դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս […]
16:02 12.11.2019
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը մեկնաբանություն է կատարել` կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, […]
15:33 12.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ․ առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ: Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է […]
15:01 12.11.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: […]
14:54 12.11.2019
«Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվերներ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» և «Արաքս Ֆ. ակումբ» գրքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այժմ ուղիղ եթերում է:
14:50 12.11.2019
Նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումն արգելելու նախաձեռնություններով Գևորգ Պետրոսյանն այսօր դարձավ Ազգային ժողովի կենտրոնական անձը։ Նրա նախաձեռնությունները քննարկվեցին նույնիսկ մերժումից հետո։ Իմքայլական պատգամավորները սկսեցին ելույթներ ունենալ և պնդել, որ նախ կարգավորման կարոտ ունեցող այդպիսի խնդիր չկա, իսկ լինելու դեպքում էլ կան գործող արգելքներ։ Սրանից ելնելով՝ իմքայլականները սկսեցին Պետրոսյանի նախաձեռնություններում տեսնել ուշադրություն […]
14:44 12.11.2019
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրած խնդիրը չի։ Էստեղ թե´ նպատակը, թե´ խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ է, ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է»,- այս խոսքերով իմքայլական Ալեն Սիմոնյանը սկսեց իր ելույթը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի նախագծերին: Սիմոնյանի կարծիքով՝ հեղափոխություններից հետո հաճախակի է լինում, որ ազգայնական թեմաների վերաբերյալ աղմուկ է […]
14:16 12.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությանը: Պետրոսյանը խորհրդարան էր բերել նախագիծ, որով առաջարկում էր արգելել միասեռականների կողմից երեխայի որդեգրելը: «Այդ մասին ինչքան քիչ խոսվի, էդքան լավ, ամեն անգամ նման հարցեր շոշափելով այդ հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում»,- ասաց Սարգսյանը: Պատգամավորը նկատեց՝ իրականում որևէ […]
14:12 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում եռակցման աշխատանքներ իրականացնելիս: Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը` խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է բերվել: Ուսումնավարժանքին հետևել է նաև […]
14:06 12.11.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ […]
14:01 12.11.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը հարցաքննվել է 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրգործին իր առնչությանը: Խոսելով «Հայապակի» ընկերության մասին, որի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել՝ Ամիրյանն ասաց. «Ես շատ ջանքեր եմ թափել, […]
13:50 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում կազմակերպված հերթական ուսումնավարժանքի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է այն խնդրին, որը դժվարացնում է հրշեջների աշխատանքը որոշ հասարակական հաստատություններում։ «Մարզահամերգային համալիրի կառուցվածքն էնպես է, որ պատշգամբներ ունի, դրանցից մարդկանց փրկելու հնարավորություն կա, բայց դահլիճի այրվելու դեպքում շատ վտանգավոր է: Այդ պրոբլեմը ունենք բոլոր տեղերում: Մենք ունենք առևտրի կետերում շատ լուրջ […]
13:42 12.11.2019
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև նրա […]
13:35 12.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն […]
13:30 12.11.2019
Ազգային ժողովում քննարկվող հարցերից մեկի ժամանակ Հովիկ Աղազարյանի արած «new-ֆիդայականություն» արտահայտությունը զայրացրեց նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին։ Նա Աղազարյանին դիտողություն արեց՝ կոչ անելով ֆիդայականությունը չխառնել քաղաքականության հետ։ «Էդ ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերին»,- ասաց Միքայելյանը։ Իսկ քննարկվող նախագիծն այն մասին էր, որ ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր ավելի […]
13:23 12.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հիշեցնենք, որ դատախազությունից տեղեկացրել էին. «Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ […]
13:13 12.11.2019
Ազգային ժողովում այսօր առաջին հերթին քննարկվեցին այն նախագծերը, որոնք բացասական եզրակացություններ էին ստացել հանձնաժողովներում։ Այդ քննարկումը նրա մասին էր, թե արդյոք կարիք կա՞ քննարկում ծավալել այդ նախագծերի վերաբերյալ։ Լարված նիստի ընթացքում իմքայլական մեծամասնությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների առաջարկած 6 նախագծեր։ ԼՀԿ խմբակցությունն այդ ընթացքում կողմ էր քվեարկում ԲՀԿ նախագծերին քննարկման հնարավորություն տալուն։ Սկզբում մերժվեց Գևորգ Պետրոսյանի […]