TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին՝ մեքենայից գողանալով թանկարժեք ժամացույցը

13:10 12.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին, հայտնում է shamshyan.com-ը: Նա դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իրեն պատկանող Nissan Teana մակնիշի […]

̰
Կին բռնցքամարտիկի պարի տեսանյութը մեկ օրում տասնյակ հազարավոր դիտումներ է գրանցել

13:02 12.11.2019

Կին բռնցքամարտիկի պարի տեսանյութը մեկ օրում տասնյակ հազարավոր դիտումներ է գրանցել համացանցում: Ամերիկուհի Ավրիլ Մատին «Ինստագրամում» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պարում խոհանոցում, հետո խոստովանել է, որ հատուկ չի պարել նկարահանելու համար: Նա սուրճի եռալուն է սպասել և սպասման րոպեները կրճատելու համար սկսել է պարել: 32-ամյա Ավրիլը մեկ տարի առաջ է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, […]

̰
Մանվել Գրիգորյանին կբերե՞ն դատարան. նիստը հետաձգվել է

12:56 12.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը: Նիստը հետաձգվեց մինչև ժ. 14:00-ն. դատարանը սպասում է, որ դահլիճ բերեն ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին։ Այդ նպատակով անգամ առաջին հարկի դահլիճն է տրամադրվել, բայց պաշտպանները կրկին պնդում են՝ Գրիգորյանին դատարան բերելն անհնար է:

̰
Պարզեցո՞ւմ, թե՞ շրջանցում․ բանակին նվիրվող ապրանքները ԱԱՀ-ից ազատելու նախագիծը չընդունվեց

12:52 12.11.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից օրենքի մակարդակով ազատել բոլոր այն ռազմական ապրանքները, որոնք Հայաստան են բերվում բանակին նվիրատվություն անելու համար։ Այս նախագիծը, սակայն, հավանության չի արժանացել հանձնաժողովում։ Իշխանական խմբակցության անդամները պնդում են, որ դրա համար կա մի քանի ռեժիմ՝ ապրանքը հենց մաքսակետում հանձնել Հայաստանի կառավարությանը կամ կառավարությանը դիմելով […]

̰
Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի

12:17 12.11.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն […]

̰
Թեժ մթնոլորտ ԱԺ դահլիճում և կուլիսներում

12:16 12.11.2019

Խորհրդարանում այսօր մթնոլորտը թեժացավ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նախագծի հեղինակ, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ԱԺ դահլիճում արեց արտահայտություններ, որոնք առաջացրին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը: Լրագրողները ֆիքսեցին՝ Պետրոսյանի արտահայտություններից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դուրս եկան դահլիճից, հավաքվեցին խմբակցության սենյակում: Որոշ քննարկումներից հետո իշխանական պատգամավորները դուրս եկան սենյակից: Լրագրողների […]

̰
Պարո՛ն Ուրիխանյան, էդ ձեր մասնավո՞ր դիտարկումն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել. Արարատ Միրզոյան

11:38 12.11.2019

Ո՞վ է սկուտեղի վրա իշխանությունը մատուցել գործող կառավարությանը և ինչո՞ւ են պատգամավորները պաթոսով ելույթներ ունենում ԱԺ-ում: Հարցերը բանավեճի թեմա են դարձել խորհրդարանում՝ լիագումար նիստերի առաջին օրը: Օրակարգում բացասական եզրակացություն ստացած 6 նախագծերն են, նախ քննարկվել են «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների հեղինակած օրինագծերը: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԱԺ-ն մերժեց բաժնետիրոջն առանց հիմնավոր պատճառի աշխատանքից ազատելն արգելելու մասին նախագիծը

11:08 12.11.2019

ԱԺ այսօրվա օրակարգում են 6 բացասական, 17 դրական եզրակացություն ստացած նախագծեր: Նախ՝ իրենց նախագծերն են ներկայացրել բացասական եզրակացություն ստացած օրինագծերի հեղինակները: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարց էր առաջ քաշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով պնդում է, որ որևէ գործատու առանց հիմնավոր պատճառի իրավունք չունի աշխատանքից ազատել տնօրենին, սակայն փաստարկները համոզիչ չեն […]

̰
Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումը

10:48 12.11.2019

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային երկօրյա ֆորումը: «Անտիկոնտրաֆակտը» ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկումների անցկացման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլք: Համաժողովի նպատակն […]

̰
Պետրոսյանն առաջարկում է օրենքով պաշտպանել բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրեններին

10:40 12.11.2019

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օրենքով պաշտպանել բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների աշխատանքային իրավունքները։ Նա պարզաբանեց, որ ըստ գործող կարգավորումների՝ բաժնետերերի խորհուրդը ցանկացած պահի առանց պատճառի կարող է պաշտոնից ազատել ընկերության գործադիր տնօրենին։ Դա, սակայն, ըստ Պետրոսյանի, հակասում է աշխատանքային իրավունքների պաշտպանության գաղափարին։ Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել, […]

̰
Բյուջեի նախագիծը հասավ ԱԺ․ խորհրդարանն այսօր վերսկսում է նիստերը

09:59 12.11.2019

Ազգային ժողովի՝ այսօր վերսկսվող նիստերի օրակարգում կա 18+18 հարց։ Դրանց մեջ կան հատկապես «ծանր» նախագծեր, ինչպես, օրինակ, 2020 թվականի բյուջեն։ Այս նախագիծը, սակայն, կքննարկվի ոչ այսօր․ կառավարության ղեկավարը Հայաստանում չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ֆրանսիայում։ Այսօր քննարկումները կսկսեն ավելի «թեթև» հարցերից։ Ազգային ժողովում ևս մեկ ուշագրավ նախագիծ կա։ Դրա միայն անունը բաղկացած է 286 […]

̰
Պաշտոնաթողությունից հետո Մորալեսը գիշերել է կոկա արտադրողների մոտ

09:52 12.11.2019

Նոյեմբերի 10-ին Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսը թաքնվել էր Կոչաբամբա դեպարտամենտում կոկա արտադրողների արհմիության անդամների մոտ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նա հրապարակել է հատակին պառկած լուսանկար՝ նշելով, որ ահա այդպես է անցկացրել պետական հեղաշրջման պատճառով պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին գիշերը: Մորալեսն ուղևորվել է Մեքսիկա: Երկիրն ավելի վաղ քաղաքական ապաստան էր […]

̰
Զախարովան իր էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով

09:48 12.11.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով: Սա առաջին անգամ չէ, երբ Զախարովան իր հիացմունքն է արտահայտում հայերի, հայկական հյուրասիրության, մայրաքաղաք Երևանի, Հայաստանի տեսարժան վայրերի և այն ամենի հետ կապված, ինչն առնչվում է հայերին: https://www.facebook.com/photo.php?fbid=10221149886326454&set=a.4365446944032&type=3&theater

̰
Մեքսիկան սպաստան է տվել Բոլիվիայի պաշտոնաթող նախագահին

08:25 12.11.2019

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, ով երկրում սաստկացող բողոքի ակցիաների ֆոնին նոյեմբերի 10-ին հայտարարեց պաշտոնը լքելու մասին,  քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է մարդասիրական նկատառումներով։ Ավելի վաղ Մեքսիկան հանդես էր եկել ապաստան տրամադրելու առաջարկով։ Էբրարդի խոսքով՝ Մորալեսն արդեն զանգահարել է իրեն […]

̰
Բանգլադեշում  ցիկլոնը մոտ 30 մարդու կյանք է խլել

08:13 12.11.2019

Բանգլադեշում 26 մարդ է մահացել «Բուլբուլ» հզոր ցիկլոնի հետևանքով։ Տարերային աղետը երկրի հարավում վնաս է հասցրել մոտ 100 հազար տան։ Ջրածածկ է եղել  շուրջ 3000 հեկտար հողատարածք։ Սաստիկ քամուց ծառերի տապալման հետևանքով կան տուժածներ։ Տեղեկություններ են ստացվում նաև հեղեղված տարածքներում խեղդված մարդկանց մասին։  Ցիկլոնը վնաս է հասցրել բջջային կապի կայաններին և հոսանքալարերին։

̰
Փաշինյանի սելֆիները Էմանուել Մակրոնի, Լուիզ Մուշիկիվաբոյի և Անտոնիո Գուտերեշի հետ

02:14 12.11.2019

Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։ «Մեր լավ բարեկամի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- լուսանկարին կից գրել է նա:

̰
Մարկոս Պիզելին հայտնել է Հայաստանի հավաքականում  կարիերան ավարտելու մասին

00:15 12.11.2019

Ղազախական «Ակտոբեց» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի հետ զրույցում: «Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում: «Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ […]

̰
Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, այլ ԻՊ զինյալները

00:10 12.11.2019

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց են անում ԻՊ զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը»: Հիշեցնենք, որ ահաբեկիչները երեկ սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը։  

̰
Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

00:00 12.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ընդգրկվել է Sportschau.de կայքի կողմից կազմված Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Քյոլնի» հետ խաղում Ադամյանը, փոխարինման մտնելով առաջին խաղակեսից հետո, դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև ավելացված ժամանակում 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրելով` Յուրգեն Լոկադիան 1:2 հաշվով հաղթանակ է պարգևել «Հոֆենհայմին»:

̰
Ժամանում եմ Ելիսեյան պալատ․ Փաշինյան

23:22 11.11.2019

Ժամանում եմ Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի հաղթող է դարձել

23:12 11.11.2019

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի. […]

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը

21:31 11.11.2019

ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և […]

̰
Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր. Մ․ Հայրապետյան

20:21 11.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան. «Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, […]

̰
4 կգ մարիխուանա` վանաձորցի 37-ամյա բնակչի տանից

18:53 11.11.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից […]

̰
Առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ. Թանդիլյան

18:50 11.11.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների սահմանափակմանը. «Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները: […]

̰
Այսօր տեսանելի է հազվագյուտ երևույթ. Մերկուրին անցել է Արեգակի առջևով

18:46 11.11.2019

Այս երևույթին կարող են ականատես լինել երկու Ամերիկաների, Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:

̰
Հայաստանում մարդիկ իրենց ապահով են զգում նույնքան, որքան Շվեյցարիայում. Gallup

18:44 11.11.2019

Գիշերային ժամերին միայնակ, փողոցով քայլելիս հայաստանցիները իրենց զգում են նույնքան ապահով և անվտանգ, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնի է դարձել Gallup կազմակերպության հարցումներից, որոնք արվել են ամբողջ աշխարհում: Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։ Իսկ առաջատար հնգյակն ունի այս տեսքը․ Սինգապուր […]

̰
Նոր հայտնաբերված նավթահանքը Իրանում մեծությամբ երկրորդն է

18:36 11.11.2019

Այն հնարավորություն կտա 53 մլրդ բարել նավթ արտահանել:

̰
Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

18:32 11.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է.  «Այնքան լավ […]

̰
Պետք է անել փոփոխություններ` առանց վախենալու դրանց հետևող դժվարություններից. Հայկ Մարության

18:25 11.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանից բացակայության շրջանում իր կատարած օտարերկրյա այցերին: Քաղաքապետը հայտնել է, որ եվրոպական մի շարք երկրներում ուսումնասիրել է աղբահանությունը, տրանսպորտային համակարգը, առևտուրը և այլն, այսինքն՝ ընդհանրապես ինչպես են աշխատում քաղաքները: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել՝ ոչ պաշտոնական, զրուցել են, եվրոպական երկրների փորձին ծանոթացել: «Ամենակարևոր […]

̰
BACK_TO_TOP