TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Դասադո՞ւլ Շիրակի պետական համալսարանում

17:55 11.11.2019

Շիրակի պետական համալսարանի մի քանի ուսանողներ ու դասախոսներ այսօր դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել համալսարանի բակում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այսկերպ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ: Մեր թղթակցի հետ զրույցում համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասել է, որ բողոքի […]

̰
Մնացականյան-Լավրով հանդիպման հակառակ կողմը. Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել

17:50 11.11.2019

ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից: «Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման հակառակ կողմը»,- լուսանկարներին կից գրել է նա:

̰
Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին… Ինչպես է հայ շինարարը «սվաղել» Դադիվանքը

17:45 11.11.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Դադիվանքից, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիները, այսպես կոչված, «սվաղել» միջնադարյան վանական համալիրի պատերի ճեղքերը: Նա նկարներին կից գրառում է կատարել. «Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց` այս սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում ա այստեղ ու չգիտի` […]

̰
Не верю. Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին

17:38 11.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին. «Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի […]

̰
Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ նիստում քննարկումներից հետո որոշել է շարունակել պաշտոնավարումը

17:02 11.11.2019

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ ԲԴԽ-ից հայտնում են, որ խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը։ Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։ Մասնավորապես, քննարկման առարկա են […]

̰
Ահաբեկիչներն այսօր սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը

16:55 11.11.2019

Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և […]

̰
Ավետիք Էլոյանը դեռ շանս ունի, հրաժարական տալով, աշխատել որպես շարքային ճարտարապետ. Սարհատ Պետրոսյան

16:50 11.11.2019

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է իր՝ ավելի վաղ արված հայտարարությանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին: Նա ներկայացրել է որոշ փաստեր՝ Էլոյանի մասին: «Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի […]

̰
Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է. ՊԵԿ

16:30 11.11.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը: Եկել է ժամանակը գիտակցելու, որ հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է: Մեր վճարած հարկերով կառուցվում են մանկապարտեզներ ու ճանապարհներ, կենսաթոշակ են ստանում տարեցները, անվճար բուժում են ստանում […]

̰
Ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում․ Լավրով

16:28 11.11.2019

«Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում»,- այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, թե արդյո՞ք տեղին են անհանգստությունները, որ Ռուսաստանում չեն ընկալում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի մասնակցությունը։ Դրան ուղղված ջանքեր ներկայում գործադրում է Ադրբեջանը։ […]

̰
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին

16:22 11.11.2019

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց  նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայասստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է […]

̰
Սևանա լճից սիգի որսը թեև թույլատրված չէ, բայց որսագողությունը շարունակվում է երկար տարիներ. SHANTNEWS-ի անդրադարձը

16:20 11.11.2019

Սևանա լճից սիգի որսը թեպետ թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Մեր նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի հատվածներում և արձանագրել ձկան անարգել վաճառք. Երևանում 300-700 դրամով կարելի է սիգ գնել, 500 դրամով` ձկնկիթ: Սա այն դեպքում, երբ լճում ձկների ձվադրման շրջանն է: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության […]

̰
«Զվարթնոց» աերոօդերևութաբանության կենտրոնը տեխնիկապես վերազինվել է

15:36 11.11.2019

«Զվարթնոց» աերոօդերևութաբանության կենտրոնը տեխնիկապես վերազինվել է, բարելավվել են նաև աշխատանքային պայմանները: Փոփոխությունը թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել: Այս ուղղությամբ ներդրվել է շուրջ 150 միլիոն դրամ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ ավելի շատ գումար է ներդրվել, քան վերջին 14 տարվա ընթացքում: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Իրավաբաններն աշխատում են այն իրավական լուծման վրա, որ ապօրինի կենսառեսուրս հայտնաբերելու դեպքում փոխադրամիջոցն առգրավվի. Գրիգորյան

15:04 11.11.2019

Որսագողության դեմ պայքարի համար պետք են օրենսդրական փոփոխություններ և վերահսկողական մակարդակի բարձրացում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունները շատ մեծ դեր կարող են խաղալ: Օրինակ՝ մեր իրավաբաններն աշխատում են այն իրավական լուծման վրա, որպեսզի ապօրինի կենսառեսուրս հայտնաբերելու դեպքում փոխադրամիջոցը հնարավոր լինի առգրավել: Ենթադրում […]

̰
Ո՞րն է աշխարհի «ամենախմող» երկիրը

14:00 11.11.2019

Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշը` ըստ ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների: Պարզվել է` առաջին տեղում Լիտվան է, որի բնակիչները տարեկան միջինը օգտագործում են 12,3 լիտր ալկոհոլ: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (11,1 լ): Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ), Ֆրանսիան և Չեխիան  (11,6 լ), Լյուքսեմբուրգը (11, լ) Լատվիան և […]

̰
Ինչպիսի՞ն կլինի 2020 թվականի բյուջեի նախագիծը. ներկայացնում է փոխքաղաքապետը

13:54 11.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը խոսել է 2020 թվականի բյուջեի նախագծի մասին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխքաղաքապետի խոսքերով՝ այս տարի պլանավորվել է 107 միլիարդ դրամի մուտք: Մանրամասները` տեսանյութում:

̰
3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

13:50 11.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են […]

̰
Պարոն նախագահ…. նախագահ Պուտինը բարևներ է փոխանցել. Լավրովը շփոթվեց Փաշինյանին դիմելիս

13:48 11.11.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը բարևներ են փոխանցել: Դիմելով ՀՀ վարչապետին՝ ՌԴ ԱԳ նախարարը շփոթվեց՝ ասելով «պարոն նախագահ» և անմիջապես սխալը ուղղեց՝ խոսքը ձևակերպելով այլ կերպ՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը բարևներ է փոխանցել»: Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

13:41 11.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է.  «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև […]

̰
Հայ մարզիկն ատամներով 5 ավտոմեքենա է քաշել և Գինեսի ռեկորդ սահմանել

13:32 11.11.2019

17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկար է պատրաստվել հաղթանակին. «Մոտ 2 տարի պարապում էի, վերջապես սահմանեցի ռեկորդ: Եթե մարզիկ ես, ապա ոչ մի դժվարություն պետք է չլինի, և ամեն բան հաղթահարելի է: Որոշեցի ատամներով քաշել, քանի որ մազերովն արդեն գրանցված ռեկորդ էր: […]

̰
Լուկաշենկոն 3 պարկ կարտոֆիլ է նվիրել Ալլա Պուգաչովային

13:23 11.11.2019

Երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան երեք պարկ կարտոֆիլ է նվեր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երբ հյուրախաղեր է ունեցել Մինսկում։ Այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին։ «Պարկերով կարտոֆիլ, ճարպ (սալ), կոնֆետներ և շքանշան»,- իր ստացած նվերները թվել է Պուգաչովան ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, հատուկ սեր ունի գյուղատնտեսության նկատմամբ և կարտոֆիլ […]

̰
«Միասին կարող ենք կյանքեր փոխել». Աննա Հակոբյանի գրառումը

13:10 11.11.2019

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ և կից կատարել «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորագրով  հետևյալ գրառումը. «Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում […]

̰
Կովկասյան ընձառյուծի զբոսանքը «Արևիք» ազգային պարկում

13:02 11.11.2019

Զանգեզուր կենսոլորտային համալիր ֆեյսբուքյան էջում հայտնում են նոր կովկասյան ընձառյուծի նկարահանման մասին: Մասնավորապես գրում են. «Ուղղակի հրաշալի լուր: «Արևիք» ազգային պարկում, WWF Հայաստանի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կրկին կովկասյան ընձառյուծ է նկարահանվել»:

̰
Ոստիկանը կրակել է ցուցարարի վրա, ցուցարարները ողջ-ողջ մարդ են այրել. Հոնկոնգում իրավիճակը լարված է

12:56 11.11.2019

Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական փոփոխություններ կատարել և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերը:

̰
Ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում ունենանք հանքեր. Հայկ Բարսեղյան

12:55 11.11.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, նշել՝ թեման կրկին ակտիվացել է, ու դարձյալ խոսում են հանքի շահագործման մասին: «Պաթոս չհասկանաք ասածս, սա այն է, ինչին ես եկել եմ տարիների ընթացքում: Մենք ունենք ՀՀ տարածք՝ Երկիր մոլորակի մյուս պետություններից դուրս: Մենք կռվել, պայքարել ենք, որ Երկիր մոլորակի վրա […]

̰
ՊՆ-ն ունի՞ վստահություն, որ այն, ինչ որակվում է որպես ինքնասպանություն, համապատասխանում է իրականությանը

12:50 11.11.2019

Պաշտպանության նախարարությունը բանակում գրանցվող ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով իր հետևություններն անում է, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով` դեռ շատ անելիքներ ունեն այդպիսի դեպքերը բացահայտելու համար: Լրագրողները փոխնախարարից հարցրել են` արդյոք ունե՞ն վստահություն, որ […]

̰
Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:38 11.11.2019

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

̰
ԲԴԽ կազմի փոփոխությունները՝ ստեղծման պահից մինչև այսօր. SHANTNEWS.am-ի անդրադարձը

12:36 11.11.2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն այսօր հայտարարեց հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ը ներկայացրել է տվյալներ՝ ԲԴԽ կազմավորումից հրաժարականներ ու գործող կազմ: Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմը հետևյալն է. Ռուբեն Վարդազարյան (Խորհրդի նախագահ) ( 5 տարի ժամկետով ), Լիպարիտ Մելիքջանյան ( 5 տարի ժամկետով ), Հայկ Հովհաննիսյան ( 3 տարի ժամկետով ), / հրաժարական է ներկայացրել 2019 թ. նոյեմբերի […]

̰
Մարիա Զախարովայի երևանյան ջազ-երեկոն

12:27 11.11.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ինստագրամի» իր էջում ներկայացրել է մի պատառիկ՝ երևանյան երեկոյից: «Երեկոն՝ երևանյան ջազ-ակումբում: 100 տոկոսով համաձայն եմ՝ մշակույթն ընտանեկան գործ է»,- լուսանկարը մակագրել է նա: Իսկ Stories բաժնում Զախարովան իր ջազային երեկոյից մի հատված է ներկայացրել՝ տեսանյութով:   View this post on Instagram   Вечером в ереванском джаз-клубе. Согласна на […]

̰
«1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու համար. քննարկում ԱԺ-ում

12:13 11.11.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու փոխհատուցում նախատեսել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար: Քննարկումը տեղի է ունեցել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Թանդիլյանն առաջարկել է. «Պայմանագրային կամ պարտադիր զինծառայության շրջանակներում իրականացվող միջոցառումների ներգրավված սպայական կազմի զինծառայողների […]

̰
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել

11:48 11.11.2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Հովհաննիսյանը, մասնավորապես. գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն […]

̰
BACK_TO_TOP