16:59 25.10.2019
Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի մեկնարկը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, որը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Այդ նիստին ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Օրակարգային հարցերը տարբեր ոլորտների են վերաբերում: Կան հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար ոլորտին, […]
16:55 25.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։ Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց […]
16:46 25.10.2019
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ հրշեջ-փրկարարը՝ ծնված […]
16:43 25.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների […]
16:39 25.10.2019
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն, որտեղ անցկացվում է Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի հերթական նիստը:
16:30 25.10.2019
«Սկոլկովո» տեխնոպարկում ԱՊՀ երկրների վարչապետները խոսում են ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի զարգացման մասին: МИР 24-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների, այդ թվում՝ «եվրասիական հնգյակի» վարչապետները, և որպես պատվավոր հյուր ժամանել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Ակնկալվում է, որ այսօր ԵԱՏՄ-ն և Սերբիան կստորագրեն համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:
16:23 25.10.2019
Կառավարությունում քննարկումներից հետո վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն սկսվելու է մոտ երեսուն րոպե հետո: Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Նեղ կազմով բավականին ինտենսիվ քննարկումներ եղան: Հիմնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք […]
16:05 25.10.2019
Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարվելիք այցի մասին: «Նախապատրաստվում ենք այցին»,- ասել է Նաղդալյանը: Մամուլի քարտուղարը չի նշել այցի հնարավոր ժամկետները: Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Коммерсант պարբերականի հրապարակումն այն մասին, որ այցի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում, որը կերաշխավորի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ […]
16:00 25.10.2019
Ռուսաստանը ներել է աֆրիկյան պետությունների պարտքերը, որպեսզի ռուսական ընկերությունները կարողանան համագործակցություն սկսել այդ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պարտքերի խնդիրը։ Նա բացատրել է, որ այդ պետությունների մեծ պարտքերի պատճառով ռուսական ընկերությունները չէին կարողանում գործարքներ անել այդ պետությունների հետ։ Իսկ քանի որ այդ պարտքերի վերադարձը անհուսալի էր, […]
15:54 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
15:50 25.10.2019
Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղե խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը նախաձեռնել էր հաշվարկել, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ էին լինելու մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մեկ շաբաթը լրացել է հոկտեմբերի 24-ին: Լաբորատոր փորձաքննության պատասխանները իմանալու համար […]
15:41 25.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում գերազանց են հանդես եկել աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Գավիթ Հովհաննիսյանը: Հակոբը 375 կգ (165+210) երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 375 կգ արդյունքով վերջերս Հակոբը դարձել էր նաև մեծահասակների աշխարհի չեմպիոն: Իսկ […]
15:33 25.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում «ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների […]
15:31 25.10.2019
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ. Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք […]
15:18 25.10.2019
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի եթերով հեռարձակվող HARDtalk հաղորդմանը և ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Նախարարը ներկայացրել է, որ Հայաստանում ներկայումս բարեփոխումներ են ընթանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի զարգացման գործում։ Նա նաև խոսել է «պրոֆիլային» հարցերից՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ռուսաստանի և Իրանի հետ […]
15:16 25.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում թվային տվյալներ է ներկայացրել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում. «Ներկայացուցչական ծախսեր» բյուջեի հոդվածով 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի ծախսերը կազմել են 58.1 մլն դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ մոտ 91.9 մլն: […]
15:05 25.10.2019
Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում է առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում: «Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձևավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական […]
15:03 25.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ` Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Վերջին տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Հաղթանակից հետո Շանթը վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն: […]
14:25 25.10.2019
Հայաստանի կառավարությունն ուրախ կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան: «Ես արդեն նշել եմ […]
14:17 25.10.2019
ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Մարուքյանը մնում է նույն կարծիքին, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու վարչապետի որոշումն իր համար վիրավորական է, ասաց. «Ես մոտեցա վարչապետին, շատ լավ էի պատրաստվել հարցին և ես հանել էի այն հոդվածը, որտեղ գրված է, որ 30 […]
14:00 25.10.2019
Հոկտեմբերի 25-ին հայազգի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը դառնում է 40 տարեկան: Գալուստյանը ծնվել է Սոչիում 1979 թվականին: Ծնողները նրան անվանել են Նշան՝ ի պատիվ նրա պապի: Գալուստյանը հայտնի է դարձել ՈւՀԱ-ի «Утомленные солнцем» թիմում խաղալուց հետո: 2003-ին Սոչիի թիմը դարձել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն: 2006 թվականին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, Գալուստյանը և Սերգեյ […]
13:51 25.10.2019
ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Էդմոն Մարուքյան արձագանքել է Նաիրի Հունանյանին հանդիպած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ Նաիրի Հունանյանը շատերից ադեկվատ է: «Ես մինչ 2012-ը եղել եմ ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա բոլոր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր եղել […]
13:50 25.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, […]
13:22 25.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում hայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
13:19 25.10.2019
Լրագրողներն ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրել են, որ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իբրև խմբակցությունը իշխանություններին ծառայություններ է մատուցում, իսկ իշխանությունը «Լուսավոր Հայաստանի» ձեռքով քայլեր է իրականացնում, օրինակ են բերել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները քաղաքական պաշտոններ դարձնելու մասին օրինագիծը: Մարուքյանը պատասխանել է. «Պետք է նայենք` ասողներն ովքեր են, հանրապետականներին մոտ կանգնած […]
13:06 25.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. սեպտեմբերին, 2018թ. սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով. «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11%-ով Շինարարության ծավալն աճել է 4.2%-ով Առևտրի շրջանառությունն աճել է 7.5%-ով Ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 30.1%-ով Արտահանումն աճել է 33%-ով Ներմուծումն աճել է 28.8%-ով»,- […]
13:00 25.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը խոսել է կառավարության պիլոտային ծրագրի մասին, որն անցկացվելու է 6 մարզերում: «6 մարզերի ընտրությունը պայմանավորված է մշակաբույսերով և դրանց տարածվածությամբ` ըստ մարզերի: Այնպես չէ, որ մյուս մարզերը հետագայում չեն ներգրավվելու: Մարզերի ընտրությունները չեն իրականացվել մեկ մարդու կողմից, այլ մշակաբույսերը և մազերը […]
12:50 25.10.2019
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին: Հովհաննես Իգիթյանը ասել է, որ եթե ժամանակ ունենար, կպատմեր, թե ինչ է նշանակում «քաղաքական հետապնդում»: Նշել է. «Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ` հարցնում են՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե չէ, ո՞ւր […]
12:46 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը՝ Հայաստանի 2050թ. վերափոխման ռազմավարության մասին: «Ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը չափազանց կարևոր են մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար. առանց դրա մեր գործողությունները կլինեն տարերային, անկանոն ու աննպատակ»,- գրել է նա: