TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

̰
Լևոն Արոնյանը կես միավորով հետ մնաց առաջատարներից. Grand Swiss 2019

09:55 22.10.2019

Ավարտվեց FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցեցին նաև 8 հայ գրոսմայստերներ: Վերջին 11-րդ տուրում մեր շախմատիստներից ոչ մեկը հաղթանակ չտարավ: Ռոբերտ Հովհաննիսյանը և Էլինա Դանիելյանը պարտություններ կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Վանգ Հաոն, որին […]

̰
Տոկիոյում սկսվել են նոր կայսեր գահակալման արարողությունները

09:46 22.10.2019

Տոկիոյում սկսվել է հանդիսավոր արարողութունների ցիկլը՝ կապված նոր կայսեր՝ Նարուհիտոյի գահ բարձրանալու հետ։ 2000 հյուրերի ներկայությամբ Նարուհիտոն հայտարարել է իր գահակալման մասին։ Ճապոնիայի իշխանություններն արարողության նախապատրաստման վրա ծախսել են ավելի քան 16 մլրդ իեն (ավելի քան 147 մլն դոլար), փոխանցում է NHK հեռուստաալիքը։ Դա 30 տոկոսով ավելի է, քան 1990 թվականին նրա հոր՝ Ակիհիտոյի գահակալության […]

̰
Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ ՀՀ նախագահը հանդիպել է Էստոնիայի նախագահի հետ

09:34 22.10.2019

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են […]

̰
Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

08:57 22.10.2019

Կանադայի Լիբերալ կուսակցությունը, որի առաջորդը երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն է, հաղթել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ազգային ընտրական հանձնաժողովին, լիբերալները հաղթել են 338 շրջաններից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33․6 տոկոսը։ Կանադայի պահպանողական կուսակցությունը հաղթել է 119 շրջանում։ Երրորդ տեղում «Քվեբեկի բլոկն» է, որը հաղթել է 33 շրջանում։ Մեծամասնական կառավարություն […]

̰
Թրամփը քրդերին և Թուրքիային համեմատել է բակում կռվող երեխաների հետ

08:45 22.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում Թուրքիայի և քրդերի գործողությունները համեմատել է բակում կռվող երեխաների հետ, որոնց բաժանում է Վաշինգտոնը։ «Ասես խաղահրապարակում կռվող 2 երեխաներ լինեն։ Թույլ ես տալիս մեկ րոպե կռվեն, հետո բաժանում ես նրանց»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ հարցազրույցում։ Թրամփը զրույցում անդրադարձել է թուրքական ռազմական գործողության դադարեցման շուրջ պայմանավորվածություններին։

̰
Հակոբ Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետի կոչում է շնորհվել

23:52 21.10.2019

Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

̰
Խորվաթիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

23:25 21.10.2019

Ս.թ հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:15 21.10.2019

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, […]

̰
Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար. Սարհատ Պետրոսյան

21:32 21.10.2019

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար և խորհուրդ տվել հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։ Տեղեկացնում եմ, որ […]

̰
Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը

20:59 21.10.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: Նկատի ունենալով, […]

̰
Արմենակ Հովհաննիսյանը Գերմանիայում նվաճել է առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը

20:19 21.10.2019

Գերմանիայի դրոշի տակ ելույթ ունեցող բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը, գրում է Rusarminfo-ն: Հովհաննիսյանը կիսածանր քաշային կարգում հաղթել է ուկրաինացի մարզիկ Վիկտոր Պոլյակովին և նվաճել WBC Asia չեմպիոնական գոտին: Արմենակ Հովհաննիսյանը բռնցքամարտով է զբաղվել 12 տարեկանից, նա Հայաստանի բազմակի չեմպիոն է:    

̰
Քրդերը Ղամիշլիում լոլիկներ ու քարեր են նետել իրենց լքող ամերիկացի զինվորականների ուղղությամբ

18:30 21.10.2019

Սիրիական Ղամիշլի քաղաքի բնակիչները քարեր ու լոլիկներ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների ուղղությամբ: Այս մասին հայտնում է տեղական Hawar News Agency-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ԱՄՆ-ի ռազմական մեքենաները՝ դրանց ուղղությամբ քարեր ու բանջարեղեն նետելով: Բնակիչները այս կերպ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշմանը: […]

̰
Ալիևը հեռացրել է Ադրբեջանի 2 փոխվարչապետի

18:20 21.10.2019

Ադրբեջանի նախագահը երկրի առանցքային պաշտոններից առանց բացատրության հեռացրել է 2 պաշտոնյաների, որոնք հին գվարդիայից են ու պետական պաշտոններ են զբաղեցրել դեռ նախորդ նախագահի ժամանակներից։ Պաշտոններից «իրենց դիմում համաձայն» հեռացվել են փոխվարչապետ Ալի Հասանովը (մինչ այս պաշտոնին նշանակվելը «փախստականների» խնդիրներն էր համակարգում), փոխվարչապետ Հաջիբուլա Աբութալիբովը (մինչ այս պաշտոնը ստանձնելը 19 տարի Բաքվի քաղաքապետն էր)։ Երկու պաշտոնյաներն […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

18:19 21.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր […]

̰
Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան՝ ինքնազգացողության վատացման պատճառով

18:14 21.10.2019

Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած […]

̰
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. Hetq.am

17:41 21.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը՝ նշելով, որ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ «Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար, նախ, գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն […]

̰
Մերձմոսկվայում 2012-ին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել

16:11 21.10.2019

Մերձմոսկվայում 2012 թվականին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել: Այս սպանությունների համար մեղադրվում է ՌԴ  քրեական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «օրենքով գող» Օլեգ Մեդվեդևը, որը քրեական աշխարհում հայտնի է Շիշկան մականունով: Շիշկանը ձերբակալվել է վերջերս: Ըստ քրեական գործի՝ Ռամենսկոե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովան և նրա ընտանիքի 3 անդամները սպանվել են Շիշկանի […]

̰
Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

16:08 21.10.2019

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում երկար ժամանակ ուղիղ եթերում գտնվելու համար, գրում է «Նովայա գազետա»-ն: Սոլովյովը մեկ շաբաթվա ընթացքում եթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռեկորդը սահմանվել է Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող Кто против և Вечер с Владимиром Соловьевым հաղորդումների համար: Հաղորդաշարերը քննարկում են ներքաղաքական իրադարձությունները: […]

̰
Մենք կարողացանք բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ. քենիացի աշակերտը Հայաստանում պատմում է իր գյուտի մասին

16:00 21.10.2019

Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» եռօրյա համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Համաժողովի 500-ից ավելի մասնակիցները վաղը մեկնելու են Հայաստանի համայնքներ՝ ծանոթանալու կրթական մեթոդներին, պայմաններին և փոփոխություններին՝ կատարելով փորձի փոխանակում: Օրինակ` Քենիայի դպրոցներից մեկում սովորող աղջիկը պատմում է, որ կարողացել են բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ: Իսկ թե ինչ գյուտեր են անում հայ […]

̰
Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները

15:57 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի […]

̰
Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

15:52 21.10.2019

Вести Дагестан հաղորդաշարը պատմել է Դաղստանի քաղաքների փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվելու մասին: Նշվում է, որ Դաղստանում Հայաստանից ձեռք բերված ավտոմեքենաների բումի հիմնական պատճառը էժան գինն է: Հայաստանում մեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում: Դաղստանցի Ամիրը, որը Հայաստանում գնել է միկրոավտոբուս, […]

̰
Ադրբեջանի դեսպանը ծաղրի առարկա է դարձել համացանցում

15:42 21.10.2019

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով  պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ: «Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը: Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 […]

̰
Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

15:33 21.10.2019

ԱԺ Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացնում: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահն ուղեկցել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է նա հրավիրվել նիստին մասնակցելու: «Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ֆրանսիան և Հայաստանն էլ 3000-ամյա բարեկամություն ունեն Ուրարտուի ժամանակներից․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Թրամփին

15:16 21.10.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառումով կատակել է ԱՄՆ նախագահի այն խոսքերի վերաբերյալ, թե Միացյալ Նահանգները և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից։ «Քանի որ Երևանը նշում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը 3 հազարամյակի բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտուի կայսրության ժամանակներից սկսած»,- գրել է Լաքոթը։ Հիշեցնենք, […]

̰
Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

14:37 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ […]

̰
Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է. հետխորհրդային Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ 28 տարեկան

14:35 21.10.2019

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան: Արթուրը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է:  Արթուրը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝  Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Արթուրը 2014 և 2015 թվականների Հայաստանի լավագույն մարզիկն է: Արթուր Ալեքսանյանը նաև […]

̰
Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է. Նիկոլ Փաշինյան

14:33 21.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» շարքի տեսանյութերից մեկը և մակագրել. «Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թև ու թիկունք են իրար, ընկեր, գաղափարակից, ապավեն ու աջակից»:

̰
Գերմանիայում թրքամետ ցուցարարների և քրդերի միջև լարվածություն է ստեղծվել

14:30 21.10.2019

Ակցիայի մասնակիցները Թուրքիայի դրոշներն են ծածանել և երգեր երգել:

̰
Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվելու. Տիգրան Ավինյան

14:21 21.10.2019

«Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում այդ ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել, ևս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա: «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ, եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ […]

̰
BACK_TO_TOP