00:05 20.10.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և, ըստ ամենայնի, գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար, զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի […]
00:00 20.10.2019
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից։ Այս մասին հայտարարություն է տարածել Լիբանանում ՀՀ դեսպանությունը։
23:59 19.10.2019
Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Կարմիր բլուր հնավայր: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեղում ներկայացրել է տարածքում վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու հնավայրի հետագա զարգացման ծրագրերը: Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի զգալի մասը տասնամյակներ շարունակ թաղված էր շինաղբի տակ և […]
23:57 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին` ժամը 22։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
23:46 19.10.2019
Հաճելի հանդիպում ունեցանք Երևանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երևանի Կարմիր բլուրում, որտեղ և հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին: Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երևանում»:
21:41 19.10.2019
Բնապահպանական աղետ Արցախում, գրել է Վլադիմիր Դոլուխանյանը և կից տեսանյութ հրապարակել: Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով: Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի […]
21:11 19.10.2019
Այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Մեծարանքի են արժանացել 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարևոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Այս տարի հաղթող է ճանաչվել «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային: Կազմակերպությունը հարյուրավոր կանանց օգնել է փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից և բժշկական օգնություն ցուցաբերել: Դափնեկիրը […]
20:43 19.10.2019
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ուևնենում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:15 19.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական […]
19:00 19.10.2019
ՀՀ Կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հայկական Backbone Branding ընկերությունը միջազգային հեղինակավոր Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում արժանացել է վեց մրցանակի: https://www.facebook.com/armgovernment/videos/2462454784039627/
18:37 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ […]
18:18 19.10.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 37 տարվա մեջ առաջին անգամ նիստ է անցկացնում շաբաթ օրը: Նախատեսվում է քննարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երկրի` Եվրամիության կազմից դուրս գալու նոր առաջարկը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նիստի սկզբում վարչապետ Ջոնսոնը հանդես է եկել ելույթով, որտեղ հորդորել է Համայնքների պալատի ներկայացուցիչներին ընդունել Brexit-ի նոր համաձայնագիրը: Ըստ դրա՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության […]
17:57 19.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` թվարկելով այսօր երկրում ընթացող զարգացումների մասին իր տվյալները: «Հըզպալլա»ի առաջնորդ Սէյիտ Նասրալլան պատկերասփռուած ելոյթ ունեցաւ եւ յայտարարեց, որ իրենք դէմ են Հարիրիի եւ անոր կառավարութեան հրաժարման։ Փողոցներուն մէջ ցոյցերը կը շարունակուին, հազարաւոր ցուցարարներ Պէյրութի կեդրոնական «Ռիատ սոլհ» հրապարակ […]
17:07 19.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության […]
17:02 19.10.2019
«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մի խումբ երեխաներ, նրանց ծնողները, նաև քաղաքական գործիչներ մարզվել են քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ: Նախաձեռնությանը նպատակը ցույց տալն է, որ ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ երբևէ քաղցկեղ ունեցած երեխաների համար: Երեխաների հետ մարզվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ: Մանրամասները` տեսանյութում:
16:45 19.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կարմիր բլուր» հնավայրում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Սանիթեք»-ի խնդրին` նշելով, որ արբիտրաժային դատարան դիմելը Երևանի քաղաքապետարանին չի խանգարելու, քանի որ խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Քաղաքապետի խոսքով` «Սանիթեք»-ը կատարել է բազմաթիվ չարաշահումներ, և քաղաքապետարանը ունի բազմաթիվ ապացույցներ: Այն հարցին, թե ինչ խնդիրներ են լուծվել Երևանում վերջին մեկ […]
16:34 19.10.2019
Ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանի մայրանալու լուրը Telegram-ով ուրախությամբ հայտնել ու հայազգի հաղորդավարուհուն շնորհավորել է նրա գործընկեր Թինա Կանդելակին: Նրա խոսքով՝ սա հոկտեմբերի 19-ի առավոտյան լավագույն նորությունն էր: «Հարազատ և սիրելի մարդն այսօր մայրացավ… Քեզ շատ եմ սիրում»,- գրել է Կանդելակին: Հաղորդավարուհին նաև ընդգծել է, որ սպասում էր այս օրվան, խոստացել է երեխային մանկասայլակ նվիրել: Ավելի […]
15:47 19.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Երևանի քաղաքապետը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ. «Երևանը հենց մերն է` երևանցիներինը, Երևանը չեն ստեղծում շենքերը, փողոցները: Ես ուզում եմ, որ այսօր բոլոր երևանցիները լինեն ուրախ, քանի որ մենք այսօր դնում ենք սկիզբը մի քաղաքի, […]
15:45 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի տոնին ընդառաջ իր ֆեյսբուքյան էջում կիսվել է 2017թ. Երևանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական տեսահոլովակով և կից հետևյալ գրառումը կատարել. «Կային այսպիսի ժամանակներ: Եվ կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա: Երևան ջա՜ն, տոնդ շնորհավոր»:
15:26 19.10.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Միխայիլ Պիոտրովսկին զրուցել է լրագրողների հետ նշել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայտնվում են պարբերականների առաջին էջերին: «Ես ծնվել եմ Երևանում, լավ գիտեմ Երևանը, Սարյանին, Թումանյանին, Երևանին մաղթում եմ նրան ևս 2800, ապա ևս 2800 տարի»,- ասել է նա:
15:23 19.10.2019
Հ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին, հայտնում են […]
14:54 19.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երվանդ Մանարյանի մասին. ««Երևանը ես եմ»,- ասում է Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը»: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում […]
14:50 19.10.2019
Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում վարչապետն այցելել է Գյումրիում կառուցվող Պետական եկամուտների կոմիտե Հյուսիսային Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք։ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին: Գյումրիում […]
14:32 19.10.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը: «Նախ ինքին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում […]
14:22 19.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ամուսինը` Տիգրան Քեոսայանը, այսօր առավոտյան դուստր են ունեցել, հայտնում է NTV-ն:
14:15 19.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի լուսանկարները և անգլերեն շնորհավորանք գրել Երևանի մասին՝ նշելով, որ իր սիրելի քաղաքը դարձել է 2801 տարեկան: Նա նշել է, որ ոչ ոք չի կարող վիճել, որ Երևանը աշխարհի ամենաաշխույժ քաղաքներից մեկն է:
13:20 19.10.2019
Գյումրիի ավտոմաքսատուն այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից ճշտեց՝ Հայաստան բերվող որ մեքենաները որտեղ են մաքսազերծում անցնելու։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:12 19.10.2019
Սիրված հայ դերասան Երվանդ Մանարյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Երևանի տոնի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանին այցելեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նրան հանձնեց մեդալը:
13:09 19.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին: «Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով […]