TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

«Բարեկամության»` աստիճանների վրա կառուցված կրպակներն ապամոնտաժվում են

18:23 22.10.2019

Մայրաքաղաքի «Բարեկամություն» կայարանի մուտքի աստիճանների վրա տարիներ առաջ կառուցված կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասին տեղեկացնող տեսանյութը տարածվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կողմից: «Ապամոնտաժվում են մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակները գրաված կրպակները, որոնք կառուցվել են քաղաքաշինական նորմերի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

̰
ՀԾԿՀ նախագծով առաջարկվում են Հյուսիսային Կորեային հարիր կարգավորումներ․ Գորգիսյան

18:20 22.10.2019

«Վերջերս մեծ աղմուկ հանեց համացանցում տարածված ՀՀ ՀԾԿՀ մի որոշման նախագիծ, որով մասնավորապես առաջարկվում են անընդունելի և տոտալիտար ռեժիմների, ինչպիսին, օրինակ` Հյուսիսային Կորեան է, հարիր որոշակի կարգավորումներ»։ ԱԺ ամբիոնից այս մասին բարձրաձայնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա թվեց այն տվյալները, որ պարտավոր են պահել ինտերնետ տրամադրող ընկերությունները ինտերնետից օգտվողների մասին։ Գորգիսյանի խոսքերով՝ սրանով իշխանությունները փորձում […]

̰
Լիբանանցի երիտասարդութեան կողքին հայ երիտասարդներ եւս կը մասնկացին բողոքի ցոյցերուն. Շահան Գանտահարեան

18:10 22.10.2019

SHANTNEWS.am-ի հարցերուն կը պատասխանէ Պէյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեան  – Արդէն 6-րդ օրն է, որ Լիբանանի ամբողջ տարածքին բողոքի ցոյցեր տեղի կ՚ունենան․ ի՞նչ է իրավիճակը այսօր: – Այսօր եւս ցուցարարները շարունակեցին իրենց բողոքի գործողութիւնները, hիմնականին մէջ մայրուղիներ փակելով եւ տեղայանացուած հաւաքներ կազմակերպելով։ Պահանջները կը մնան արմատական եւ յայտնապէս վարչապետին ներկայացուցած եւ կառավարութեան համաձայնութիւնը ստացած […]

̰
«Շանթ»-ը՝ բարեփոխումները լավագույնս լուսաբանող լրատվամիջոց

18:04 22.10.2019

Հեռուստատեսությունը Հայաստանում շարունակում է մնալ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, թեև սոցիալական ցանցերից ու ընդհանուր առմամբ համացանցից տեղեկություններ ստացողների թիվը տարեցտարի աճում է։ Ինչպես հաղորդում է «Հետք»-ը, համացանցը տեղեկատվության երկրորդ ամենասպառվող աղբյուրն է։ Հեռուստաալիքների օրական դիտումները 2019-ին կազմել են 72 %՝ 2015-ի 82 %-ի փոխարեն, իսկ համացանցից օգտվողների թիվը՝ 57 % 2015-ի 32 %-ի փոխարեն։ Նման […]

̰
Արդարացված է նախարարներին 1.5 մլն դրամ աշխատավարձ տալը. Բաբկեն Թունյան

17:56 22.10.2019

«Անձամբ ես չեմ իմացել կառավարության մի խումբ անդամների՝ նախարարներ-փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման մասին, երեկ եմ իմացել էդ մասին: Չեմ կարծում՝ որևէ ռիսկ կա: Ավելի լավ է հարցն ուղղել կառավարությանը: Ինչ վերաբերում է բովանդակային կողմին` արդարացվա՞ծ է արդյոք կառավարության անդամներին 1.5 մլն դրամ աշխատավարձ տալը, այո´, արդարացված է»,- ասել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը` ի պատասխան այն […]

̰
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով. Tert.am

17:32 22.10.2019

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։  Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի […]

̰
Պատգամավորները ներկայացրին ԱԺ մոտ կայանատեղ չլինելը հաղթահարման նոու-հաուները

17:16 22.10.2019

Ազգային ժողովում քննարկման ժամանակ պատգամավորների մի մասը նշեց, որ Երևանում հնարավոր չէ վարել առանց խախտումներ անելու, մյուսները նշեցին, որ հնարավոր է։ Հարցը հասավ կայանատեղերի բացակայությանը։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատմեց, որ այսօր 4 շրջան պտտվել է ԱԺ շենքի մոտակայքում, մինչև նկատել է, թե ինչպես է մեքենաներից մեկը դուրս գալիս։ Արագ մոտեցել ու տեղավորել է իր […]

̰
Հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը

17:13 22.10.2019

2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի […]

̰
Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարի 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել

17:06 22.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ […]

̰
Ինչո՞ւ են ՔԿ հատուկ հանձնարարությունների գլխավոր վարչության աշխատակիցներն այսօր գնացել ԱԺ

17:04 22.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քրեագիտական գլխավոր վարչության ծառայողների՝ Ազգային ժողով գալու նպատակի մասին. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական […]

̰
«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը». Փայլանը` թուրք նախարարին

16:30 22.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնյաների հետ: Նրանք մեկը մյուսին են […]

̰
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

16:29 22.10.2019

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նավիկյանը տեղեկացրեց, որ Հունանյանը դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ. այն ընթացքի մեջ է, 80-օրյա ժամկետում դիմումի պատասխանը պարզ կլինի: Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը ցմահ ազատազրկման […]

̰
Գագիկ Ծառուկյանը դարձյալ պապիկ է դարձել

16:23 22.10.2019

Գագիկ Ծառուկյանն ու Անդրանիկ Մանուկյանը տղա թոռ են ունեցել։ Ծնվել է Գայանե Ծառուկյանի և Դավիթ Մանուկյանի 4-րդ երեխան։ Armdaily.am-ն ընտանիքի մտերիմներից հետաքրքրվել է, թե ինչպես են անվանակոչելու երեխային: Աղբյուրին հայտնի է դարձել, որ երեխային տվել են Մոնթե անունը: Նշենք, որ Դավիթ Մանուկյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է։

̰
Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը թույլ կտա գտնել բոլոր հարցերի պատասխանները. Պուտինը` Էրդողանին

16:16 22.10.2019

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը: «Ուզում եմ […]

̰
Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում Սիրիայի հարցն է

16:03 22.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Բոչարով Ռուչեյ» նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Kremlin.ru-ն: Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Օրակարգում նախատեսված է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկում, այդ թվում՝ երկրի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունացման հետ կապված, նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների հակազդմանը և խնդրի քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր: […]

̰
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

15:50 22.10.2019

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների […]

̰
«Շանթ» ՀԸ-ն բացառիկ իրավունքով կցուցադրի Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման փուլի և Ազգերի լիգայի 2020-2021թթ. խաղարկության հանդիպումները

15:46 22.10.2019

«Շանթ» ՀԸ-ն բացառիկ իրավունքով շարունակելու է ցուցադրել եվրոպական հավաքականների մասնակցությամբ բոլոր կարևորագույն հանդիպումները: Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլից ու Ազգերի լիգայի 2019-2020 խաղարկության եզրափակիչ փուլի ավարտից հետո «Շանթ» ՀԸ-ն ֆուտբոլասերների ուշադրությանը կներկայացնի Ազգերի լիգայի 2020-2021 թվականների խաղարկության հանդիպումները, մրցաշարի եզրափակիչ փուլն ու ամենակարևորը՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերը: Բացի դրանից՝ «Շանթ» ՀԸ […]

̰
Վարչապետը վաղը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությամբ հանդես կգա

15:31 22.10.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը: «Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ»,- նշել է Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել են նախարարների, […]

̰
Ցավով եմ իմացել այդ  լուրը. Ալեն Սիմոնյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

15:20 22.10.2019

«Ամեն ինչ հնարավոր է,  բացի քաղաքական ճնշումից: Որևիցե քաղաքական միջամտություն Հայաստանում չի եղել և չի կարող լինել: Ցավով եմ իմացել այդ լուրը: Նման բան բացառվում է: Խնդիրը  Սահմանադրական դատարանի և այդ անձի, վաղուցվանից կա, և այդ խնդիրը լուծվելու է»,- խոսելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին` ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն […]

̰
Ճապոնիայում սկսվել է Ռեյվա դարաշրջանը․ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը

15:15 22.10.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը: Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք […]

̰
Մենք մի կերպ յոլա կգնանք. Ալեն Սիմոնյանը` պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին

15:04 22.10.2019

«Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այդ հարցին կպատասխանի կառավարության ներկայացուցիչը: Ես մտահոգություն չունեմ: Ուսուցիչների, զինվորականների, պետական մարմինների աշխատավարձերը ևս պիտի բարձրացվեն, քանի որ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում,- խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի մասին, որի համաձայն՝ գրեթե կրկնակի  բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը,- ասել է  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողների այն […]

̰
Ինչո՞ւ ԱԺ-ն կրկին մերժեց ընդդիմության բացասական եզրակացություն ստացած 9 նախագծերը. թեժ բանավեճ

14:18 22.10.2019

Այսօր ԱԺ-ում ավելի շատ բացասական եզրակացություն ստացած նախագիծ է քննարկվել, քան դրական: Ընդդիմության բոլոր 9 նախագծերը լիագումար նիստերի օրակարգ բերելու հարցերը մերժվել են, ինչն էլ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Իշխանության պատգամավորները փորձել են պարզաբանել մերժելու հիմքերը, սակայն երկխոսությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա. Մակունց

13:54 22.10.2019

«ՍԴ-ն, ըստ էության, չի տվել պատասխան ԱԺ-ի ներկայացված այն հարցադրումներին ու մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին, այսինքն` ՍԴ-ն որոշում է կայացրել ու թողել առկախված և դրանով ԱԺ-ի նկատմամբ, իմ գնահատմամբ, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ եղած վերջին զարգացումներին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ […]

̰
Էդ մեզ ուզում եք վախացնե՞լ, սպառնո՞ւմ եք մեզ, հա՞․ Մարուքյանը՝ Թունյանին

13:47 22.10.2019

Մարուքյան-Թունյան փոխադարձ մեղադրանքների շարքը Ազգային ժողովում շարունակվեց այնքան, մինչև Թունյանը հակադարեց Մարուքյանի կողմից սթափության կոչին։ Մարուքյանը մոտեցավ ու սկսեց սկզբից՝ իրենց հասցեին պոպուլիզմի մեղադրանքներից։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը ձևակերպեց, որ «Իմ քայլի» պատգամավորը փորձում է ասել՝ եթե այսպես անեք, մենք ձեզ կմեղադրենք պոպուլիզմի մեջ։ «Այսինքն՝ էդ մեզ ուզում եք վախացնե՞լ, սպառնո՞ւմ եք մեզ, հա՞»,- ասաց Մարուքյանն […]

̰
Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Գևորգ Պետրոսյան

13:35 22.10.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին: «Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի եթե կա՛մ վարչապետը, կա՛մ մամուլի խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճիշտ է, ճիշտ չէ: Որովհետև լինում են երբեմն թվացող լուրեր: Պաշտոնատար անձինք պետք է հաստատեն: Չհերքելն ուրիշ է: Գուցե, խրախուսում է […]

̰
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է

13:10 22.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները […]

̰
Մարդկանց դեմքին նայում ես, ժպիտ չկա, փայլ չկա. Ծառուկյանը դժգոհ է տնտեսական հեղափոխության ընթացքից

13:08 22.10.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում դժգոհեց տնտեսական հեղափոխության ընթացքից: Նրա խոսքերով` հեղափոխությունից անցել է 1.5 տարի, ընդդիմությունը ներկայացնում է այնպիսի օրենքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության և ներդրումների զարգացման համար, սակայն դրանք մերժվում են: «Ներդրողների համար պետք է լինի մի պատուհան, որ դիմի, բոլոր խնդիրները կարգավորեն, բայց այդ […]

̰
Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթների ավիատոմսեր է առաջարկել՝ Երևանում վայրէջքով

13:02 22.10.2019

Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երևանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան […]

̰
Որ էն ժամանակ էր, վատ էր, հիմա որ ձեր իշխանությունն է, լա՞վ է․ Մարուքյանը՝ «Իմ քայլին»

13:00 22.10.2019

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետի ժամանակ ավագանու իրավունքները սահմանափակող օրենք է ընդունվել, իսկ հիմա երբ ուզում են այդ կարգավորումը հանել, ներկա իշխանությունը դեմ է։ Մարուքյանի խոսքերով՝ այս նախագիծը իրենց ձեռքում է եղել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ, և պահվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, որը խմբակցության ղեկավարն էր։ […]

̰
Իրենց աշխատասենյակներում ակտիվորեն օրենսդրական գործունեությամբ զբաղվողներին հորդորում եմ վերադառնալ դահլիճ․ Միրզոյան

12:58 22.10.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստերից երկրորդն ընդմիջումից հետո մեկնարկեց գրեթե դատարակ դահլիճում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հենց սկզբից բողոքեց այս իրավիճակի վերաբերյալ։ Սակայն իրավիճակը շատ չփոխվեց նաև ներկա պատգամավորների մի քանի ելույթներից հետո։ «Իրենց աշխատասենյակներում ակտիվորեն օրենսդրական գործունեությամբ զբաղվող և նիստերին հետևող պատգամավորներին հորդորում եմ վերադառնալ նիստերի դահլիճ․ մենք քվեարկություն ունենք»,- իրոնիկ կերպով ասաց Միրզոյանը։

̰
BACK_TO_TOP