TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Ֆրանսիայի իշխանություններին կոչ ենք անում պաշտպանել խոսքի ազատությունը. CCAF

14:04 21.10.2019

Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդագրություն է տարածել ու նշել, որ «Nouvelles d’Arménie»-ի խմբագրություն մուտք գործած ու գողություն կատարած անձինք թուրքեր են: Գողությունը նրանք որակում են որպես հարձակում: Պարբերականը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերով, Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների քննադատությամբ, ինչպես նաև մշտապես անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ըստ ենթադրության՝ դա է պատճառը, որ […]

̰
Հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան

14:01 21.10.2019

«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում […]

̰
ՍԴ-ն լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան

14:00 21.10.2019

«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը  որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք  վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի […]

̰
Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

13:50 21.10.2019

Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին: Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։ Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը: Մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը:

̰
Կարծում եմ, որ տեղի ունեցածը թուրքերի ձեռքի գործն է. Արա Թորանյանը՝ խմբագրության գողության մասին

13:23 21.10.2019

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագրություն և տարել 3 համակարգիչ ու 1 ֆոտոխցիկ: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հետ: Թորանյանը հայտնել է, որ մշտապես անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներին: Վերջին շրջանում էլ կոշտ քննադատության են ենթարկել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ նրա՝ […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

13:16 21.10.2019

Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել […]

̰
Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք

13:15 21.10.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ այլ վայրից տեղափոխվել և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լեռնաձոր գյուղի տարածքով […]

̰
Հայտնի է՝ որտեղից է տարածվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցությունը. Հայկ Գրիգորյան

13:04 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո գաղտնալսումների հարցով հարուցված քրեական գործով առավել օբյեկտիվ քննություն տարվի: «Յուրաքանչյուր գործով, միշտ, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց նա: Գրիգորյանն […]

̰
Յուրա Իվանյանն Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել, խախտում չկա այդտեղ. ՔԿ նախագահ

12:59 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի քրգործին: «Անցյալ տարի այդ գործը վարույթ ենք ընդունել: Խնդիրը հետևյալն է, Բնապահպանական նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ն իր հերթին շահագրգիռ մարմիններին է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ի հաշվետվություն: Այդ շահագրգիռ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո նոր իրենք եզրակացություն են […]

̰
ԱՆ-ն անդրադարձել է ինտերնետի ոլորտում կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին

12:50 21.10.2019

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Նա նաև փաստաթուղթ էր հրապարակել: Այդ առնչությամբ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: «Հարգելի գործընկերներ, Վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ […]

̰
Հնարավո՞ր է՝ պաշտոնին հրաժեշտ տա ՔԿ նախագահը

12:48 21.10.2019

Ուժային կառույցների ղեկավարները պաշտոնին հրաժեշտ են տալիս, հնարավո՞ր է հաջորդը լինի Քննչական կոմիտեի նախագահը: Հոկտեմբերի 21-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով մեկնաբանել: «Ի՞նչ մեկնաբանեմ: «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿ նախագահը նշանակվում և ազատվում է կառավարության որոշմամբ: Երբ նպատակահարմար կգտնեն ազատել, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց նա:

̰
ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ չի ստանում և չի կատարում. Սասուն Խաչատրյան

12:42 21.10.2019

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտարարություններին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Հարցին՝ արդյո՞ք ինչ-որ հրահանգ է եղել, որին էլ հետևում են, Խաչատրյանը պատասխանեց. «ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով, քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի»:

̰
Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

12:40 21.10.2019

Այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Քիմը իր մոր տանը նախապես խնջույք էր կազմակերպել: Քիմի խնջույքին ներկա են եղել նրա ամենամտերիմ հարազատները, բացի նրա մորից, ով հրավիրված է եղել դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանեկան արարողությանը: Քիմ Քարդաշյանը դարձավ 39 տարեկան:    

̰
Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ

12:38 21.10.2019

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ է ՀՔԾ ներկայանալու նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Որքան ինձ հայտնի է՝ Գևորգ Կոստանյանը այժմ Ռուսաստանի Դաշնությունում է: Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ»,- ասաց նա: Հարցին՝ այդ գործով՝ զարգացումներ սպասվո՞ւմ են, հնարավո՞ր է՝ նա որպես կասկածյալ ներգրավվի, Խաչատրյանը նշեց. «Եկեք՝ ապագային ուղղված ոչինչ […]

̰
Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք. Գագիկ Սուրենյան

12:28 21.10.2019

Հ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել և հայտնել առաջիկա տաք օրերի մասին. «Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»:

̰
Դրսում լավագույնի փորձի ներմուծումը Հայաստան կօգնի մեզ. Արայիկ Հարությունյան

12:26 21.10.2019

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովի ընթացքում շփվել  է լրագրողների հետ և հայտնել, որ այս համաժողովի կարգախոսը իր բնույթով տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որը իրենք հռչակել են. «Նման ներկայացուցչական քննարկումները, դրսում լավագույնի փորձի ներմուծումը Հայաստան կօգնի մեզ մեր ծրագրերի մշակման և նոր քաղաքականության իրացման առումով»: […]

̰
Մոնթե Մխիթարյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել. Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

12:15 21.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ է դուրս եկել Մ20  տարիքային խմբում հանդես եկող 55 կգ քաշային Մոնթե Մխիթարյանը: Մոնթեն գերազանց է հանդես եկել պոկում վարժությունում: Նա բարձրացրել է 105, 109, ապա նաև 111 կգ կշռող ծանրաձողերը և նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Մոնթեն հաջող ելույթ չի […]

̰
Անհրաժեշտ է, որ Լիբանանի ներկայ կառավարութիւնը շարունակէ մնալ. Արամ Ա

12:00 21.10.2019

«Քաղաքական պատասխանատուները հրապարակային խոստում պէտք է տան ժողովուրդին՝ բարեկարգումներու գործընթացքին շուտով սկսելու»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքերն է մեջբերում Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը: «Լիբանանի ժողովուրդը փողոց իջած է։ Լիբանանի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ողջ ժողովուրդը, առանց կրօնական, համայնքային ու քաղաքական տարբերութեան, իր պահանջները յստակօրէն կը պարզէ պետական իշխանութեան։ Ըսած ենք ու կը […]

̰
2019թ. 2-րդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան

11:52 21.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ վիճակագրությամբ ներկայացնելով գործազրկության ներկա մակարդակը: «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 […]

̰
Իշխանի պաշարների վերականգնման ոլորտում ավելի քան 2 մլրդ դրամ է փոշիացվել. հարուցվել է քրգործ

11:24 21.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել մեկուսարան

10:58 21.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Վերջինս նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը նորմալ է:

̰
ԱՄՆ-ում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

10:44 21.10.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ […]

̰
Հույս ունենք կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ․ Փաշինյան

10:15 21.10.2019

Մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է կրթական ոլորտի տեսլականի վերաբերյալ, որը նա հնչեցրեց այսօր՝ «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովի ժամանակ։ Նա նշեց, որ 2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ կրթության մասով ձևակերպված է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային […]

̰
Ո՞րն է երազանքի կրթությունը՝ ըստ Փաշինյանի

09:52 21.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովին, որն այսօր մեկնարկել է Երևանում։ Համաժողովի շրջանակում վարչապետը Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցել է կրթության ոլորտի հարցերի շուրջ։ Հարցին՝ ո՞րն է իր երազանքի կրթությունը, այսպես է պատասխանել․ «Ինձ համար երազանքի կրթությունն այն է, երբ չկա դիմադրություն ու հակադրություն ուսուցչի և աշակերտի […]

̰
Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է․ Մարությանը մասնակցում է BusWorld Europe 2019-ին

09:23 21.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/442480853062222?__xts__[0]=68.ARBr1N9Y-IGAUYNAg2vvbvRVSfBeKJI3HIzJukawigLpPnzU1FMv2vCFJcIn9odV90aS75_YzE7NAXa7jleG-yNoiXu-bcu7g6QTGXDcCTWMHO2wWy5tIWow_G_jv-FlkwHzsuA2qZ3Txm5NlE4E7i066a0ryUuM1M1VWWW1PAyxpuEjnDIEebcFy69_MEeRIXKzq1p1QvpJIAkfOqy7ucw0K0I3LI68UyGo3uUlUMt5WdWfmjSHzUEZ3jBUJrTIcx-dCqg0UPRHrBHKgCVMYQQr286HvBco9RLw8ye8w66epTnDfSN9cyjbZtOBH9chfyQnyZmHE6dHU654mrLkgIM&__tn__=-R

̰
Եղանակը կցրտի

09:18 21.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիու, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ը սպասվում է առանց […]

̰
Մեկնարկում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը

08:53 21.10.2019

Երևանում մեկնարկում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ Մասնակցում է 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ, ականավոր պատվիրակներ ողջ աշխարհից։ Հայաստանում են  Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուսիչ» 2019թ․ […]

̰
Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

08:34 21.10.2019

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ առաջին «Խնձորի փառատոնը»: Տոնի շրջանակներում համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց խորհրդանշական խնձորի բրոնզաձույլ արձանը: Արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանն իր խոսքում կարևորել է փառատոնը՝ որպես տնտեսական ակտիվությանը, զբոսաշրջային աճին և նոր ներդրումների խթանմանը նպաստող […]

̰
Չիլիում մոտ 1500 ցուցարար է ձերբակալվել

08:22 21.10.2019

Չիլիում կիրակի անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 1462 մարդ։ Այս մասին հայտնում է Bio Bio ռադիոկայանը՝ հղում անելով դատախազությանը։ 614 մարդ ձերբակալվել է մայրաքաղաքային շրջանում, իսկ մյուս 848-ը՝ այլ կոմունաներում։ Մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Երկրում արդեն մի քանի օր է՝ անկարգությունները շարունակվում են։ Պատճառ է հանդիսացել մերոյի ուղեվարձի բարձրացումը։ Չիլիի նախագահ Սեբաստիան […]

̰
Ի նշանավորումն Կոմիտասի 150 ամյակի. Նիկոլ Փաշինյանը համերգից հատված է ներկայացրել

22:30 20.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգից մի հատված և գրել. «Ի նշանավորումն Կոմիտասի 150-ամյակի»:

̰
BACK_TO_TOP