12:44 17.10.2019
Կառավարության այսօրվա նիստում ԵԱՏՄ ներսում թոշակների հարցը կարգավորելուն ուղղված համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է գործում, և այս համաձայնագրի ընդունման դեպքում նրանք Հայաստանից թոշակի մի մասը Հայաստանից են ստանալու։ «Էստեղ մենքո պրոբլեմ կունենանք, բավականին շատ փող պետք է դուրս տանք, էդ հաշվի առեք։ Որովհետև էդ բազայի սպաները բավականին […]
12:34 17.10.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացվել Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակից դառնալ ճանապարհային խախտումների արձանագրմանը: Նախատեսվում է ստեղծել հավելված, որի միջոցով քաղաքացին կարող է նկարահանել խախտումն ու ուղարկել համապատասխան մարմիններին: Օրինագծի վերաբերյալ մի շարք […]
12:30 17.10.2019
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում ներկայացված է լուսանկար, որտեղ երևում է աղտոտված Ողջի գետը: Քաջարանի կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանքով վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կոմբինատի պոչատարը վնասվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։
12:28 17.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքում» անդրադարձել է Ryanair բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտքին: «Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում: Ապրի Տաթևիկ Ռևազյանը»,- գրել է նա:
12:20 17.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է․ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային […]
12:07 17.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդնունեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444 միլիոն դրամ, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Բերդի պետական բազմագործառութային քոլեջի» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ […]
12:06 17.10.2019
Այսօր ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր նաև տեղի է ունենալու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ, լրագրողներին հարցրեց, թե արդյոք նրանց հետաքրքրում է, թե ով է հրավիրված: Նա հայտնեց նաև, որ մտնում են կարևոր փուլ, ու այսուհետ լրագրողները տեղյակ կլինեն, թե ում են հրավիրում նիստերին: Հարցին, […]
12:01 17.10.2019
Զոհված զինծառայողների մի խումբ մայրեր այսօր դարձյալ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետը կառավարության նախորդ նիստերից մեկի օրը դուրս էր եկել շենքից և խոստացել զոհված զինծառայողների ծնողներին, որ կընդունի նրանց և կքննարկեն նրանց պահանջները: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են […]
11:55 17.10.2019
Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ այս բառերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եվրոպակա RianAir ավիաընկերության մուտքը հայկական շուկա։ Վարչապետն ասաց, որ արդեն վաճառքի մեջ են ավիաընկերության տոմսերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Նա ասաց, որ քիչ առաջ ստուգել է գները՝ Հռոմ կարելի է մեկնել ու վերադառնալ […]
11:54 17.10.2019
Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստ է գումարվելու: Նիստին հրավիրվելու է Արշակ Կարապետյանը: Փակ նիստում քննելու են Կարապետյանին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ներկայում Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության […]
11:18 17.10.2019
Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կապանում․ սողանք և փլուզում է եղել, որը ծածկել է խրճիթանման տներից մեկը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ տան մեջ մնացել են տարեց ամուսիններ, և առայժմ պարզ չէ՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։ Ցոլակյանը զեկուցեց, որ այժմ զգուշավոր աշխատանքներ են […]
11:14 17.10.2019
Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ահազանգով՝ Սյունիքում արտակարգ իրավիճակ է, պոչամբարի աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։ ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ […]
11:02 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված […]
10:36 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
08:51 17.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Աֆղանստանում ԽՍՀՄ-ի օպերացիան և ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին նա խոսել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ն։ «Նախկինում այն կոչվում էր Խորհրդային միություն, այժմ այն կոչվում է Ռուսաստան այն պատճառով, որ նրանք այնքան շատ գումար են կորցրել Աֆղանստանում, որ փոքրացել են, […]
08:43 17.10.2019
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 36 ուխտավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքքան Մեդինային կապող մայրուղու վրա։ Ուխտավորներին տեղափոխող տրանսպորտային միջոցը բախվել է բեռնատարի, ինչից հետո ավտոբուսը բռնկվել է։ Ավտոբուսում եղել է 40 մարդ։ 4 տուժածները հոսպիտալացվել են։
08:20 17.10.2019
Ֆիլիպինյան Մինդանաո կղզում 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Եվս 77 բնակիչներ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ 17 մարդ տուժել է Մակիլալա քաղաքում, ևս 60-ը՝ Տուլունան, Մագսայսայ և Դիգոս քաղաքներում։ Էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիո բնակավայրից 7 կմ հեռու։
00:04 17.10.2019
Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և […]
22:40 16.10.2019
Գյումրու ծերերի տուն-ինտերնատը հյուրընկալել է Երևանի տուն-ինտերնատի տարեցներին: Հանդիպման առիթը Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է: }Ծերատան տարեցները միասին բեմադրել են Թումանյանի երեք հեքիաթները՝ «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը»:
22:07 16.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում […]
21:52 16.10.2019
«National Geographic» ամսագիրը թողարկել է իր ամենամյա «Women, Peace, and Security Index» վարկանիշը՝ որոշելու կանանց համար լավագույն և վատագույն երկրները։ Համադրվել են մասնավորապես հետևյալ գործոնները․ ներկայացվածություն պետական կառավարնան մեջ, աշխատանք, ֆինանսական կարողություն, կրթության մակարդակ, բռնություն զուգընկերոջ կողմից կամ հասարակությունում, խտրականություն և այլն։ Այս բոլոր գործոնների համադրմամբ կնոջ համար լավագույն երկրներ են ճանաչվել սկանդինավյան ու արևմտաեվրոպական […]
21:16 16.10.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական գործընթաց են սկսում՝ ատենախոսության շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ […]
20:56 16.10.2019
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչ աշխատանքի շնորհիվ է կարողացել ապահովել մատչելի ավիաթռիչքներ կատարող Rianair ընկերության մուտքը հայկական շուկա։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի […]
19:45 16.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը նշել է՝ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ […]
19:41 16.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, […]
19:12 16.10.2019
«Ռոսավիացիան» թույլ է տվել ռուսական S7 Airlines ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութայիս: Համապատասխան հրահանգը Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում հայտնվել է հոկտեմբերի 15-ին: Ըստ այդմ, ավիաընկերությանը թույլատրվել է թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութայիս` շաբաթական 7 անգամ: Ըստ առկա տեղեկությունների` S7-ի ներկայացուցիչները դեռ տեղեկություններ չունեն պլանավորված թռիչքների վերաբերյալ: S7 Airlines-ը («Սիբիր» ավիաընկերություն) ռուսական ավիաընկերություն է, որը երկրորդ տեղն է […]
19:06 16.10.2019
Թուրքիայի նախագահն այսօր հրաժարվել է ընդունել Անկարա ժամանող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա հայտարարել է, թե նրանց «հարգը» բավարար չէ իր հետ հանդիպելու համար։ «Ես չեմ պատրաստվում նրանց հետ խոսել։ Նրանք բանակցությունները կվարեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ։ Երբ որ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ […]
19:02 16.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` խոստովանելով, որ մի քանի ամիս առաջ քննադատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանից և առաջարկել […]
19:00 16.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի։ Հիմնադրամը նրանց տրամադրում է անվճար բժշկական օգնություն, դեղորայք, սնունդ և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք շարունակական են […]