08:56 18.10.2019
Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց պարագայում մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս։ ԵՄ երկրների մեծ մասից ներկրվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի […]
00:13 18.10.2019
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը տեղում մահացել է։ «Սպանվածը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մեքենայով ընթանալիս է եղել, և ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, որից հետո մեքենան կանգ է առել։ Շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- հաղորդում է «Страна» պարբերականը, […]
23:59 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների հետևանքով վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel […]
23:29 17.10.2019
Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։ Այս հաջողությունը նաև […]
23:19 17.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը Շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել։ Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընտրվեցի Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում […]
23:00 17.10.2019
Այսօր առավոտյան Քաջարանի բազայի մոտակայքում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի տուն է փլուզվել: Տանը տարեց ամուսիններ են եղել: Մոտ 8 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները գտել են նրանց դիերը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:29 17.10.2019
«Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կազմակերպելու, զբոսաշրջային հոսքի ավելացնելու նպատակով, կառավարությունը եվրոպացի գործընկերների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ համագործակցությամբ, […]
21:59 17.10.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ նշելով, որ միլիոնավոր կյանքեր կփրկվեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։
21:52 17.10.2019
«Մեր աշխարհի պրոբլեմները նրանից են, որ 65-70 տարեկան մարդիկ փորձում են ղեկավարել այն աշխարհը, որի բնակչության մեծ մասը ծնվել է էն ժամանակ, երբ ինտերնետ և Մարկ Ցուկերբերգ կար: Իսկ էս մարդիկ էս աշխարհից չեն: Իրենք հին աշխարհի մտածելակերպ ունեն: Եթե Էրդողանի դիտանկյունից խոսենք, իր իսլամականացման գիտակցության խորացման փորձը պետք է համարել ձախողված: Սրանք պիտի ավելացնենք, […]
21:41 17.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նաև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց, […]
21:31 17.10.2019
Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին: Այս մասին ֆեյսբուքյն իր էջում գրել է ՔՊ վարչության անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ «Շնորհավորում եմ ընկերոջս այդ կարևոր ընտրության կապակցությամբ։ Վստահ եմ, նրա ջանքերը նոր զարգացում են ապահովելու մեզ […]
21:25 17.10.2019
Ըստ SHANTNEWS-ի տեղեկությունների` «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել։ Քանի որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երկրում չէ, նիստը վարելու է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվելու է նաև Հրայր Թովմասյանի հարցը։
21:12 17.10.2019
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»:
20:44 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը:
20:38 17.10.2019
Սա շատ վտանգավոր հարց է, ոչ միայն Սիրիայի անվտանգությունն է խաթարում, այլև համաշխարհային վտանգ է պարունակում։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այսօր` «Հորիզոնի» հիմնական թողարկման ժամանակ: Մանրամասները` տեսանյութում:
20:00 17.10.2019
Ռուսաստանի դերը Սիրիայի օրինական իշխանությունների և պետությանը նեցուկ կանգնելն է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժ. 22։00-ին, «Հորիզոնի» հիմնական թողարկման ժամանակ: Մանրամասները` տեսանյութում:
19:47 17.10.2019
Հրաշալի լուր․ Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia has just been elected to @UN Human Rights Council (#HRC) with 144 supporting votes. Great result! Big […]
19:38 17.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է եղել Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված Կոմիտասի 150-ամյակի ցուցահանդեսին, որի ժամանակ հնչել են նաև կոմիտասյան երաժշտական կատարումներ: Նախաձեռնության հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որի արխիվից հանված նկարներում տարբեր ժամանակներում Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներ են:
19:30 17.10.2019
Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվում է: Այս մասին երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հայտնել են տուն-ինտերնատի աշխատակիցների հետ ունեցած հանդիպմանը: «Փոխնախարարը երեկ եկել էր, ինքը հաստատ համոզված պատասխանեց, որ հունվարի մեկից մենք փրկություն չունենք, բացատրեց, որ թոշակառուներին բոլորին կրճատում են»,- ասել է տուն-ինտերնատի բուժքույր Էլյա Դիլանյանը։ «Մեր կոլեկտիվը չի վստահում որևիցե ՀԿ-ի, իսկ եթե […]
19:16 17.10.2019
Սիրիայի Ղամիշլիի քաղաքում հայերն ապահով վիճակում են, և նրանց անվտանգության հիմնական հովանավորը Սիրիայի կառավարական բանակն է: Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ինչպես գիտեք, Թալ-Աբյադում օրեր առաջ գտնվող 16 հայ ընտանիքներ տարհանվեցին և գնացին ավելի խաղաղ շրջաններ: Ղամիշլիում և Հասաքայում այսօր ապրում […]
19:15 17.10.2019
Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ ինչպես կառավարել դեպի Հայաստան միգրացիոն հոսքերը։ Այս թեմայով այսօր համալիր ուսումնավարժանք է անցկացվել «Բավրա» սահմանային անցակետում։ Սա իր բնույթով առաջին խոշոր ուսումնավարժանքն է Հայաստանում, որում ընդգրկվել են բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Վարժանքի սցենարում կազմակերպիչներն հաշվի են առել ամեն ինչ, ընդհուպ այն, թե ինչպես պետք է գործեն […]
18:59 17.10.2019
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները:
18:40 17.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին. «Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են […]
18:29 17.10.2019
ԱԱԾ-ն այսօր այցելել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց՝ իրեն միայն հարց են ուղղել տանիքի վերանորոգման մասին: «Կռիշը ե՞րբ եք փոխել: Ուրիշ բան չեն հարցրել: Ո՞նց եք կառուցել, ի՞նչ գումարով եք կառուցել»,- ասաց նա: Թովմասյանը տեղեկացրեց՝ ԱԱԾ-ից հրավերի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ասում էին՝ ո՞ր թվին եք […]
18:10 17.10.2019
Սահմանադրական դատարանը, որ վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը քննության առնելու մասին Ազգային ժողովից ուղարկված դիմում, այսօր հրապարակել է նաև այդ որոշման հիմնավորումները։ «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- ասվում է ՍԴ ներկայացրած փաստաթղթում։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այստեղ նույնպես Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել Ազգային ժողովի […]
18:08 17.10.2019
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման նոր փուլում Վաշինգտոնում սկսել են մտածել իրենց միջուկային զինանոցի մարտագլխիկները Թուրքիայից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ մամուլում հրապարակված արտահոսքից։ Ներկայումս ամերիկյան 50 միջուկային մարտագլխիկ պահվում է Թուրքիայում` ԱՄՆ զինուժի զբաղեցրած «Ինջիրլիք» ավիաբազայում։ Դուրսբերման մտորումների մասին մամուլին հայտնած պաշտոնյան իրավիճակը բնութագրել է, որ Թուրքիան «պատանդ է պահում» միջուկային մարտագլխիկները․ […]
18:02 17.10.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման […]
17:50 17.10.2019
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին: Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է […]