TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

Վարչապետ Փաշինյանի անունից, ի պատիվ Գեորգի Գախարիայի, տրվել է պաշտոնական ընթրիք

20:50 15.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

19:59 15.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական […]

̰
Ֆինլանդիա-Հայաստան խաղը՝ ուղիղ հեռարձակմամբ

19:50 15.10.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Տուրկուի «Վերիտս» մարզադաշտում կհանդիպի Ֆինլանդիայի ընտրանուն: Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ անցնելով այս հղումով:

̰
«Թարգմանչաց տոն» գրական միջազգային փառատոնի վերջին օրն անցկացվել է Գյումրիում

19:30 15.10.2019

«Թարգմանչաց տոնը» Գյումրիում նշելը կազմակերպիչները կարևորում են երկու պատճառով` մեկը, որ քաղաքի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու առիթ է, և այն, որ դասական հայ գրականության հանճարների ծննդավայրն այստեղ է: Ռուսաստան, Լեհաստան, Վրաստան, Իրան, Կանադա… Այս երկրներից ժամանած գրականագետները 5-օրյա միջազգային  փառատոնի ընթացքում ներկայացրել են  իրենց հրատարակած  թարգմանչական գործերը: Հայ գրողները օտարազգի  ստեղծագործությունների, իսկ արտասահմանյան գրողները հայ գրականության […]

̰
Եթե ընտրվեմ, պահելու եմ պետական կուրսը. Վիտալի Բալասանյանը չբացառեց իր մասնակցությունը Արցախի նախագահական ընտրություններին

19:16 15.10.2019

«Այս պահին որոշում չկա, այս պահին ինձ սատարում է նորաստեղծ «Արդարություն» կուսակցությունը»,- հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա չբացառեց, որ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը ներկայացվի դաշինքի շրջանակներում: Նրա խոսքերով` տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաներ են անցկացվում, քննարկումներ են տեղի ունենում: Հարցին՝ նախագահ ընտրվելու դեպքում ինչպե՞ս է համագործակցելու […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի հետ խաղում

19:12 15.10.2019

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ընտրանուն: Հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 15․ Հայկ Իշխանյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 14․ Արման Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 10․ Գևորգ Ղազարյան, 22․ Սարգիս Ադամյան, […]

̰
Մեծ Բրիտանիան հաշված ժամեր ունի Brexit-ի գործարքը համաձայնեցնելու համար

18:57 15.10.2019

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցողները մինչև օրվա ավարտը պետք է համաձայնեցնեն Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու նոր ծրագիրը, որպեսզի Brexit-ի հարցով ԵՄ բանագնաց Միշել Բարնիեն կարողանա այդ փաստաթուղթը ներկայացնել Բրյուսելում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում: Այդտեղ պետք է որոշվի Brexit-ի ճակատագիրը: Բարնիեն կարծում է, որ Մեծ Բրիտանիայի առաջարկները մշակման կարիք ունեն: Այս մասին հայտնել […]

̰
Բուֆետի աշխատակցից և տարածքից փորձանմուշներ են վերցվել. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից

18:50 15.10.2019

«Նմուշառումներ ենք իրականացրել դպրոցի  բուֆետային հատվածից, բուֆետի աշխատակցից, արտաքին միջավայրի գույքամակերեսներից ենք նմուշներ վերցրել»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող […]

̰
Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

18:48 15.10.2019

Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean): Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված […]

̰
Ո՞ր երկրներն են հրաժարվել Թուրքիային զենք վաճառելուց

18:40 15.10.2019

Այն բանից հետո, երբ թուրքական բանակն արդեն երրորդ զավթիչ գործողությունը սկսեց Սիրիայի տարածքում, եվրոպական երկրների մեծ մասը հանդես եկավ դատապարտող հայտարարություններով։ Դրանից հետո եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Թուրքիային զենք վաճառելուց հրաժարվելու մասին։ Հիմնավորումն այն է, որ այդ զենքը, որ վաճառվում է Թուրքիային, կարող է օգտագործվել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ։ Եվրամիությունը ներկայում միասնական որոշում է […]

̰
Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով

18:33 15.10.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով: Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ […]

̰
Այս պահին իրավիճակը Ղամիշլիում հանդարտ է. Ղամիշլիի բնակիչ

18:30 15.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Ղամիշլիի բնակիչ, համայնքային գործիչ Սերոբ Ազիզը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի վրա կատարված հարձակման մասին: Սերոբ Ազիզը նշել է, որ միշտ էլ եղել է այն մտավախությունը, որ թուրքական բանակը կհարձակվի Սիրիայի վրա. «Մենք մեր քուրդ ընկերներին միշտ ասել ենք, որ թուրքը պատրաստ է ներխուժել մեր հողերը և տագնապի մատնի […]

̰
Խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ չէ, այլ համակարգի. Սերգեյ Բագրատյան

18:29 15.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին և նշել, որ ինքը չի կարող հստակ ասել` ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, քանի որ պետք է հստակ դիտարկի հիմքերը. «Մենք ասում ենք, որ դատական համակարգը վստահության դեֆիցիտ ունի: Կոնկրետ Սահմանադրական դատարանի մասին չեմ կարող ասել, եթե ընդհանուր դատական համակարգի […]

̰
Խաչատուրյան քույրերի քրեական գործը՝ գրքի տեսքով

18:20 15.10.2019

Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ հրապարակվել է գիրք՝ Խաչատուրյան քույրերի քրեական գործի որոշ մանրամասներով: «Ընկերներ, վերջապես մենք դա արեցինք: Ես և աղջիկների մյուս փաստաբանները ի մի ենք բերել ավելի հաճախ հանդիպող հարցերն ու պատասխանները՝ մեկ տեղում: Արդյունքում մի ամբողջ գիրք է […]

̰
Արտաշատում աշակերտների թունավորման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

18:01 15.10.2019

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի […]

̰
Այս պահին Արտաշատի ԲԿ-ում բուժում է ստանում 20 երեխա

17:48 15.10.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում, որում տեղեկացրել է, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքով այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: «Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ […]

̰
Արցախը միշտ լինելու է հայկական՝ մինիմում այս տարածքներով. Վիտալի Բալասանյան

17:18 15.10.2019

«Լուրեր են տարածվում, թե քաղաքական դիվիդենտներ եմ հավաքում, պարբերաբար հայտնվում եմ խրամատներում PR անելու համար, չկա նման բան: Ես էս երկրի, ժողովրդի ծնունդն եմ, իմ անցած ճանապարհը թույլ չի տալիս, որ սխալ ներկայացնեմ իմ ժողովրդին»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նաև իր հորդորը հնչեցրեց, այն է՝ Արցախը […]

̰
Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Մանբիջը և հարակից տարածքները

16:58 15.10.2019

Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]

̰
ԼՀԿ-ն առաջարկում է եկամտահարկը վերադարձնել նաև 55 մլն դրամից թանկ բնակարան գնելիս, կառավարությունը դեմ է

16:40 15.10.2019

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում քննարկվում է ԼՀԿ խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է հարկային արտոնություն սահմանել նաև 55 մլն դրամից ավելի գնով բնակարաններ հիպոթեքային վարկով ձեռք բերելիս։ Խոսքը եկամտահարկի հետ վերադարձի մասին է, ինչից օգտվում են մինչև 55 մլն դրամ արժեցող տուն գնողները։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդեց, որ մյուս սահմանափակումները բավարար են ու կարիք չկա […]

̰
Հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ լինեն ցանկացած արտաքին միջամտությունից. Նիկոլ Փաշինյան

16:30 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վրացի գործընկերը՝ Գիորգի Գախարիան, առանձնազրույցից հետո լրատվամիջոցների առաջ հանդես են եկել հայտարարություններով: «Օգտվելով այս պատեհ առիթից՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել վարչապետ ընտրվելու առիթով: Վրաստանում ևս նկատել են, որ ՀՀ վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական հարաբերությունները զարգանում են ավելի ակտիվ: Իմ վստահությունն է, որ Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ […]

̰
Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը

16:29 15.10.2019

Թուրքիայի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստ է կրել։ Սիրիայի քրդական ուժերի հրետակոծության հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական աղբյուրի՝ ի պատասխան  քրդերի հարձակման` Թուրքիայի զինված ուժերի պատասխան գործողությունների հետևանքով […]

̰
Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել. Կարո Փայլան

16:20 15.10.2019

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: «Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարո´ն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական ձերբակալվել է: Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»,- Twitter-ի […]

̰

16:10 15.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում հոկտեմբերի 14-ից մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: Եթե մեքենաները սահմանը […]

̰
Պատմաիրավական առումով դրանք Արցախի տարածքներն են. Վիտալի Բալասանյան

16:08 15.10.2019

«Ադրբեջանի իշխանությունները, եթե գտնում են, որ ազատագրել ենք, գրավել ենք կամ ինչպես իրենք են ասում, «օկուպացրել ենք» իրենց տարածքները, կարող են միջազգային ատյաններում դատի տալ: Մենք այդպես էլ չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը, ի դեմս իշխանության, նման հարց բարձրացնի»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքերով` գտնվելով շրջափակման մեջ` հայ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Բակո Սահակյանի հետ

16:05 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վարչապետի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացվում է այդ հանդիպումը: Վարչապետը նշեց, որ իրենց հանդիպումները պարբերական բնույթ ունեն, թեպետ հանրությունը դրանցից ոչ բոլորի մասին է տեղյակ լինում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սեքսիզմը պետք է իսպառ վերացվի. թեժ քննարկում ԱԺ-ում

16:02 15.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերել նախագիծ, որը ըստ էության բոլորովին վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի առաջին ընթերցման տարբերակն էր: Այն պետք է ուժի մեջ մտնի 2020թ. հունվարից: Խոսքը վերաբերում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին շրջանառության հարկից ազատելուն: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը փոփոխություններ կատարեց ու բացառության կարգով օրենքից հանեց այն […]

̰
Հայտնի է, թե ինչից են դպրոցում թունավորվել երեխաները

15:56 15.10.2019

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են […]

̰
Արարատի մարզպետն այցելել է սննդային թունավորում ստացած երեխաներին

15:50 15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է […]

̰
Ուզում եմ ասել, թե ինչպիսին եմ տեսնում արցախյան հարցի լուծման բանաձևը՝ դեմ լինելով քաղաքական, դիվանագիտական կուրսին. Վիտալի Բալասանյան

15:40 15.10.2019

Մեկնարկել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը Արցախում: Վիտալի Բալասանյանը լրագրողներին ասաց, որ ցանկանում է հայտնել իր մտահոգությունները Արցախյան հարցի շուրջ: Բանախոսը նշեց, որ ներկայացնելու է իր տեսակետները, առաջարկությունները Արցախյան հարցի լուծման բանաձևի վերաբերյալ՝ դեմ լինելով այն քաղաքական, դիվանագիտական կուրսին, որ այսօր գոյություն ունի, բայց մինչ այդ պատմական ակնարկ կատարեց. […]

̰
Չի կարող լինել իրավիճակ, երբ խորհրդարանը որևէ հարցի չկարողանա լուծում տալ. Տիգրան Ուլիխանյան

15:36 15.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային որոշմանը: Նա նշեց՝ սպասելի չէր, բայց հնարավոր որոշումներից էր, ապա ընդգծեց՝ դա ոչ թե իշխող ուժի, այլ ԱԺ նախագիծ էր: «Հետագա քայլեր լինելու են, մեր հռչակած նպատակին հասնելու ենք, նպատակը բարձր լեգիտիմությամբ, լեգիտիմության դեֆիցիտ չունեցող ՍԴ ձևավորելն է, որը […]

̰
BACK_TO_TOP