16:30 18.10.2019
Այս տեսանյութը, աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամների կարծիքով, պետք է լույս սփռի ընտանիքի իրական վիճակի մասին: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկի մամուլի ասուլիսը: Նա, ի դեպ, չի աջակցում քույրերին և պահանջում է խստագույնս պատժել նրանց: 360 պորտալը հայտնում է, որ ասուլիսի ժամանակ նա ցույց է տվել այս տեսանյութը, որտեղ Միխայիլ […]
16:13 18.10.2019
Սևանա լճից այս տարի օրենքով սահմանված 170 մլն. խմ-ից ավելի ծավալով ջրառ չի իրականացվելու: Ինչպես փոխանցում է EcoLur-ը՝ լճից ջրառը մեկնարկել է հոկտեմբերի 15-ից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ Սևանից 141.833 մլն. խմ ջուր է բաց թողնվել: Նույն օրվա դրությամբ՝ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 մլն խմ ջուր: Աղբյուրը հիշեցնում է, որ Սևանա լճից ջրառը դադարեցվել […]
15:56 18.10.2019
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ աշխատակազմից:
15:45 18.10.2019
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` · դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, · քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, · ուսումնական հաստատության […]
15:44 18.10.2019
Հաշվի առնելով ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մեկնարկած վերանորոգման աշխատանքները՝ այստեղ բուժօգնություն ստացող որոշ քաղաքացիներ բուժումը ժամանակավորապես կշարունակեն քաղաքացիական հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։ Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ […]
15:22 18.10.2019
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել […]
15:10 18.10.2019
ՀՀ սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և հարազատների շուրջ ստեղծված իրավիճակին: «Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- ասված է հայտարարության մեջ։ Նշված հայտարարությանը միացել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս […]
15:02 18.10.2019
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
14:47 18.10.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է: Արտաշատի […]
14:29 18.10.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են ԱԱԾ գործողությունների և Հրայր Թովմասյանի հոր տուն այցելելու մասին: «Ես չգիտեմ, թե ինչ պատճառով են այցելել, բայց վստահ կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, թե դա ում հայրն է, քանի տարեկան է, խոսքը գնում է օրինականության մասին: Եթե տվյալ անձը չլիներ ինչ-որ մեկի […]
13:20 18.10.2019
Ռուսաստանում սպասում են Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև Սիրիայի հարցում ձեռքբերված համաձայնության մանրամասներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թուրքիայից ենք ակնկալում ստանալ տեղեկությունները»,- ասել է Պեսկովը։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ապօրինի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանը։ Անկարան դեմ էր դրան, սակայն ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Թուրքիայի նախագահն ընկրկել […]
13:10 18.10.2019
Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀԱԿ փոխնախագահ Արարատ Զուրաբյանի հետ և հարցեր ուղղել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի նախաձեռնության մասին: «Ոչնչով չհիմնավորված նախաձեռնություն էր, որի հետևանքները և արդյունքները կանխատեսելի էր: Ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանը, […]
13:04 18.10.2019
Սիրիայի Ռաս-էլ-Աին բնակավայրում այսօր առավոտյան կրկին սկսվել է հրաձգություն՝ չնայած նրան, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան երեկ հայտարարել էին հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության գալու մասին։ Հրաձգության մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ռաս-էլ-Աինի շրջանում լսվում է հրաձգության ձայն։ Քաղաքի որոշ հատվածների վրա կանգնած է հրետակոծությունից մնացած ծուխը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա հակասում է ԱՄՆ-Թուրքիա համաձայնությանը, […]
13:02 18.10.2019
Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում՝ Իրանի սահմանի մոտ, տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների ծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ PKK-ի քուրդ զինյալները թուրքական դիրքերը հրետակոծել են Իրանի տարածքից։ Մեկ այլ լրատվամիջոց պնդում է, որ փոխհրաձգությունը եղել է թեև սահմանի մոտ, բայց հենց Թուրքիայի տարածքում։ Փոխհրաձգության […]
12:57 18.10.2019
ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և […]
12:50 18.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ինստագրամ էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ոսկեգույն գլխազարդով է: Զոհրաբյանը բազմաթիվ հեշթեգներ է օգտագործել լուսանկարը բնութագրելու համար: https://www.instagram.com/p/B3vzP0YBPiF/?utm_source=ig_web_copy_link
12:49 18.10.2019
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Արցախ և այնտեղ մասնակցել է Արցախի բարեկամների համաժողովին, ադրբեջանցիները սկսել են հալածել նրան սոցցանցերում, մամուլում, և բանը հասել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ռուսաստանին բողոքի նոտա հանձնելուն։ Զատուլինի գրասենյակը պատասխանել է այդ մեղադրանքներին ու հայտարարել, որ ադրբեջանցիները անցնում են բոլոր հնարավոր […]
12:43 18.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տղան՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ իրենց ընտանիքի բարեկամներից մեկի հետ, գրում է Rusarminfo-ն: Տեսանյութի մեկնաբանությունում Մարգարիտա Սիմոնյանը պատմել է մի պատմություն, թե ինչպես է իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, Բագրատի հետ խոսել` ելակը ձեռքին: -Ի՞նչ է սա: -Ելակ,- պատասխանել է Բագրատը: […]
12:28 18.10.2019
Սյսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսեց այն մասին, որ ինքը 2015թ. անձամբ մասնակից լինելով կուսակցության ձևավորման գործընթացին, լավ է պատկերացնում խնդիրները, ըստ այդմ էլ ներկայացրել է իր առաջարկությունները: Բայց մինչ դրանց անցնելը, նա ներկայացրեց իր սկզբունքները: Ասաց. «Կներեք, բայց ես չեմ հավատում, […]
12:21 18.10.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել «Եվրո 2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, […]
12:20 18.10.2019
Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է: Այդ մասին են այսօր խոսում ԱԺ-ում՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրադարանական լսումների ժամանակ: Մանրամասները տեսանյութում:
12:16 18.10.2019
«Կուսակցությունների ֆինանսավորման հարցում պետք է լինի պետական աջակցության հիմնահարց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, որը մասնակցել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նշել է, որ ներկայիս ծավալը բավարար չէ, բացի դրանից, ներկայացրել է առաջարկությունների փաթեթը: Ըստ այնմ` առաջարկվել է. Այն մասին, թե որքանով և ինչ ֆորմուլայով կմեծանա, կխոսենք ավելի ուշ, նախատեսվում է ավելացնել […]
12:05 18.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային […]
11:59 18.10.2019
Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները: 2019 թվականի հոկտեմբերի 17-ին երկու քաղաքացուց ահազանգեր են ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, և […]
11:53 18.10.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել են ՀՖՖ-ից, սակայն չեն մեկնաբանել` նշելով, որ ավելի ուշ կլինի պաշտոնական հայտարարություն: Ավելի վաղ հրաժարականի մասին լուրը հայտնել էր armsport.am կայքը` նշելով սակայն, որ ՀՖՖ-ից դեռ հաստատում չկա: Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցն ազգային հավաքականի հետ աշխատեց շուրջ մեկ տարի: Նա նշանակվել էր 2018թ. […]
11:34 18.10.2019
Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում ներկայացրել է մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ: Նշեց, որ այսօր լույս է տեսել հայեցակարգը, շուտով կլինի բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը: Նա նշեց, որ կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսնավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը. սրանք են նկատի ունեցել […]
11:18 18.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթների վերաբերյալ: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի […]
09:17 18.10.2019
Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ամերիկյան հետազոտությանը, ըստ որի՝ ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է թունավոր (ծանր) մետաղներ։ Ըստ CNN-ի հրապարակման՝ ուսումնասիրվել է 168 նմուշ։ 73 տոկոսը պարունակել է մկնդեղ, 75 տոկոսը պարունակել է կադմիում, 32 տոկոս՝ մերկուրի։ Նմուշների 1/4-րդը պարունակել է բոլոր 4 մետաղներն էլ։ «Փաստորեն ԾՈՒՌ հայելիների […]