14:05 14.10.2019
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։ Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։ Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը […]
13:52 14.10.2019
Սիրիական իշխանությունները փորձում են պատերազմական գործողությունների անցնելուց առաջ, համաձայնությունների միջոցով, խաղաղության հասնել, կարծում է Հալեպի նահանգային խորհրդի անդամ, սիրիական պատերազմի ընթացքում Հալեպում ձևավորված Շտապօգնության մարմնի ներկայացուցիչ Շահե Մինասյանը: «Ըստ իմ ունեցած տեղեկություններուս, շրջանը, որ ենթակա է Հասակե նահանգին, մոտավորապես 3000 հայեր կան, գալով Սիրիական բանակին, անշուշտ սիրիական բանակը պետք եղած ժամանակ, ինքը կորոշե՝ երբ պիտի […]
13:50 14.10.2019
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում: «Հպարտ եմ Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- «Ինստագրամում» գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: Աշխարհի վերջին առաջնությանը Արթուրը ևս փայլուն հանդես եկավ, բայց եզրափակչից առաջ ստացավ […]
13:31 14.10.2019
Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է ապրանքագիտական ստուգում: Նախապատրաստվում են […]
13:12 14.10.2019
ԵՄ-ն ավելի քան մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն […]
12:39 14.10.2019
Բրիտանական հայտնի The Independent պարբերականը կազմել է աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը: Դրանում հայտնվել է նաև ՀՀ խորհրդարանի շենքը, որ տեղակայված է Երևանում՝ Բաղրամյան պողոտայում: «Համալսարանական փոքր քաղաքի մեղմ մթնոլորտ կա այնտեղ: Դա գեղեցիկ, շքեղ, սիմետրիկ շենք է, տարածքը հրաշալի տեսք ունի»,- նշում է պարբերականը ՀՀ խորհրդարանի մասին: Թոփ-տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Հունգարիայի […]
11:56 14.10.2019
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, […]
11:32 14.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար: Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք […]
11:23 14.10.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել […]
11:07 14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին […]
10:14 14.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները. ◾ պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների […]
08:44 14.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան […]
08:32 14.10.2019
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։ Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ […]
08:20 14.10.2019
Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցել են ոստիկանների հետ բախումներով, զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 1340 մարդ։ Այս մասին ասվում է Էկվադորի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։ Հոկտեմբերի 3-ին ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվել է 1121 մարդ։ Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 86 ոստիկան։ Երկրի գլխավոր դատախազությունը սկսել է […]
21:35 13.10.2019
Սիրիայի հյուսիսում ռազմարշավ իրականացնող թուրքական բանակի ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին։ Մայրուղին Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ М4 գրաված մայրուղին սահմանից 30-35 կմ հեռավորության վրա է: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ […]
21:07 13.10.2019
Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաև այլ թանգարանների մուտքերի մոտ: Ահա, սա է Հեղափոխությունը, ահա, թե ինչ է փոխվել Հայաստանում»:
18:44 13.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
18:15 13.10.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ […]
17:12 13.10.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում տիրող իրավիճակի համար արդյունավետ լուծումներ որոնել և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Իմ մտքերը կրկին զբաղված են Մերձավոր Արևելքով, հատկապես, սիրելի և տանջահար Սիրիայով, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են գալիս երկրի հյուսիսարևելյան շրջանի բնակիչների ճակատագրի մասին, որոնք ստիպված են հեռանալ իրենց […]
16:48 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական […]
16:15 13.10.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ եղանակն այս շաբաթ չի ցրտի: «Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի […]
15:34 13.10.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքում» գրառում է կատարել հայ-նիդերլանդական հարաբերություններում արձանագրված ձեռքբերման վերաբերյալ: «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական […]
14:18 13.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: «Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար Ժերանյանը միշտ կապված […]
11:00 13.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, […]
00:02 13.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում կիսվել է իր «ֆան» էջերից մեկում հրապարակված լուսանկարով։ Լուսանկարում Քարդաշյանը ներկայացված է այն բոլոր հագուստներով, որ Հայաստանում կրել է։ Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից […]
22:56 12.10.2019
Նյու Օռլեանում փլուզվել է կիսակառույց Hard Rock Hotel-ը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Պարբերականը հրապարակել է փլուզման պահի տեսագրությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կա 1 զոհ, 3 անհետ կորած, 18 վիրավոր:
22:28 12.10.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հայ համայնքը հավաքվում է»: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
21:59 12.10.2019
Այս օրը 2008-ից ի վեր նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Այդ օրը ևս մեկ առիթ է խոսելու առողջապահական խնդիրներից և այլն: Այդ առիթով Հորիզոնի տաղավարում է առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մանրամասները՝ տեսանյութում։