15:33 15.10.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որպեսզի տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էսփերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա շաբաթ կայանալիք հանդիպմանը: Նա անհարկի և իմպուլսիվ է որակել […]
15:22 15.10.2019
ԼՀԿ խմբակցության անունից Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողով է ներկայացրել նախագիծ, որի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում աղքատների թիվը քիչ չէ, և մարզերին արտոնություն տալիս Երևանը չի կարելի բացառել։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախկինում մարզերի ու Երևանի տարբերության մասին իրենց առաջարկած նախագծին Թանդիլյանը բացասաբար էր արձագանքել։ «Մեզ խտրականության ու ֆաշիզմի մեջ […]
15:19 15.10.2019
Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում […]
15:17 15.10.2019
ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, ուրախ քննարկման առիթ է դարձել: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Բագրատյանը ներկայացրեց նախագծում […]
14:40 15.10.2019
ԼՀԿ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր աշխատողների եկամտահարկի, իսկ փաստացի՝ պետական միջոցների հաշվին ապահովել նույն աշխատողների առողջության ապահովագրությունը, մերժվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ «Իմ քայլի» պատգամավորները նախ` դեմ էին նման ծախս բյուջեի վրա դնելուն, ապա նաև կողմ էին, որ կառավարությունն ավելի ընդգրկուն նախագիծ ներկայացնի այս ոլորտի կարգավորումների փոփոխության վերաբերյալ։ Խմբակցության պատգամավորների դեմ ձայներով ԼՀԿ պատգամավոր […]
14:35 15.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է Արցախյան հակամարտությունից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել […]
14:17 15.10.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: […]
14:14 15.10.2019
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԼՀԿ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է աշխատողների եկամտային հարկի հաշվին նրանց տրամադրել առողջապահական ապահովագրություն։ Այս հարցը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ ստացվում է՝ այն մարդիկ, որոնք աշխատում են ու եկամուտ ունեն, պետության կողմից (հարկային մուտքերի հաշվին) ապահովագրվում են, իսկ նրանք, որոնք […]
14:00 15.10.2019
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը: Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ […]
13:59 15.10.2019
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ իրենք դեմ են ԼՀԿ ներկայացրած նախագծի ընդունմանը, որով առաջարկվում է առողջապահական ապահովագրություն տրամադրել քաղաքացիներին՝ իրենց եկամտահարկի հաշվին։ Ավանեսյանը շեշտեց, որ իրենք նաև ավելի ընդգրկուն նախագիծ են ներկայացնելու, և համարում են, որ առանց պարտադիր ապահովագրության, կամավոր ապահովագրությունը հնարավոր չէ զարգացնել։ Նրան պատասխանելիս ԼՀԿ […]
13:48 15.10.2019
Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրան նախագահական նստավայրում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Պաշտոնը ստանձնելուց հետո սա Գիորգի Գախարիայի առաջին այցն է Հայաստան: Մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն […]
13:36 15.10.2019
«Նոր ինստիտուտի ներդրումը ենթադրում է համալրում նոր կադրերով. դատախազության առանձին ստորաբաժանում է լինելու, որը համալրվելու է համապատասխան վերապատրաստված մասնագիտացված կադրերով, որոնց թվաքանակը որոշված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ»,- «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Ինչ վերաբերում է դատախազության՝ որպես իրավասու մարմնի ընտրությանը, ապա Գալյանը նշեց, […]
13:28 15.10.2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և […]
13:21 15.10.2019
2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ […]
13:18 15.10.2019
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բողոքի ցույցին մասնակցում են նաև Սիրիայից, Իրաքից ժամանած քրդեր, որոնք պահանջում են ԱՄՆ-ից` ստիպել Թուրքիային «հետ կանգնել այդ ցեղասպան գործողությունից»: Նրանք իրենց հետ են բերել դրոշներ, կարգախոսներով պաստառներ: Քրդերը պահանջում են, որ գերտերությունները մի կողմ թողնեն իրենց շահերը և կանգնեն ժողովուրդների […]
13:16 15.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար տեղափոխվել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»: Դանիբեկյանն ասաց, որ այլ տեղեկություններ չկան, ապա հետաքրքրվեց՝ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն կարո՞ղ […]
13:08 15.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը, ի պատասխան Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հայտարարությունների, հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանն ինքն է ընտրել «Նաիրի» ԲԿ-ն: Նա ասաց՝ Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հրաժարվեց […]
12:59 15.10.2019
Դատարանն այսօր քննում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող մասը քրեական գործից անջատելու և գործը միայն Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին վերաբերող մասով քննելու հարցը։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկություններ հայտնեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: «Երկրորդական հիվանդություններն են գլուխ բարձրացրել. ոտքերն անզգայացած են, նյութափոխանակությունը խաթարված է, հաղորդակցվելու խնդիր ունի: Նա չի կարող ո´չ […]
12:58 15.10.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]
12:37 15.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։ Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը […]
12:26 15.10.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի […]
12:24 15.10.2019
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին Գյումրու ավտոմաքսատան բացման մասին՝ ասելով. «Հանրությանը հետաքրքրում է, թե Գյումրու մաքսատունը երբ է բացվելու»: Պատգամավորները հարցից հետո սկսեցին ծիծաղել և տեղեկացնել, որ արդեն բացվել է: «Բացվե՞լ ա, դե ուրեմն շնորհավորում ենք»,- արձագանքեց Եղիշե Սողոմոնյանը: Մանե […]
12:17 15.10.2019
«Խորհրդարանը պետք է ապահովի, որ Հայաստանը ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- հոկտեմբերի 15-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը` վստահեցնելով, որ խորհրդարանը ունի անհրաժեշտ գործիքակազմը, որ Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդրի, այդ թվում` իրավական, լուծում տա, և խորհրդարանը լուծելու է այդ հարցը իրավական ճանապարհով: Հովակիմյանը […]
12:00 15.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում կիսվել է «Մեր ժամանակի հերոսը» շարքից մի հաղորդմամբ` կից գրելով. «Ես եմ տերը իմ կյանքի. Երևանից Գերմանիա, Գերմանիայից Լոռու մարզի Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի կարգախոսը»:
11:56 15.10.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու»:
11:52 15.10.2019
Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը […]
11:19 15.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման […]
11:14 15.10.2019
Տարբեր մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները հանրապետության բնակավայրերից բերվել էին Գյումրի: Առավոտից նախ դրանք զննում էին, հետո սկսում փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։ Ճապոնիայից ու Վրաստանից արտահանված ու հիմնականում Բավրայի, Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրված մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի «Հյուսիսային մաքսատուն» վարչությունում։ Վարորդներն արդեն նշում էին գործընթացի առավելությունները, ժամեր ու օրեր չեն պահանջվի ձևակերպումները կատարելու համար: «Առավոտվանից արդեն սկսել ենք […]
10:53 15.10.2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ներկայացրեց նախարարության մշակած օրենքն ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին։ Նա հատկապես շեշտեց, որ այս օրենքը չի տարածվելու բարեխիղճ գնորդի վրա։ Փոխնախարարը բացատրեց, որ եթե որևէ մեկը գույքն ապօրինի է ձեռք բերել, բայց հետո որևէ երրորդ անձ նրանից այդ գույքը գնել է բարեխիղճ պայմաններում, ապա երրորդ անձն ազատվում է այդ […]