TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար. Դավիթ Սանասարյան

00:41 15.10.2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին […]

̰
Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են կալանավայր

23:28 14.10.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են կալանավայր:  Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին օրեր առաջ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանը պառկած է եղել նեյրովիրաբուժության բաժանմունքում, […]

̰
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նորաշենում ստեղծված իրավիճակի մասին

23:08 14.10.2019

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը […]

̰
Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. Փաշինյան

22:26 14.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել […]

̰
Դավիթ Սանասարյանը պնդում է, թե հերթական շառն է, իսկ մայրն ասում է, որ երեխային վրաերթի է ենթարկել հենց Սանասարյանը

21:27 14.10.2019

12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ […]

̰
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին մեծության դեսպանի պաշտոնը Երևանում

19:57 14.10.2019

Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից. «Պարոն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պարոն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»:

̰
Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, կհեռանամ. Հրայր Թովմասյան

19:39 14.10.2019

Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը: «Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, ապա կհեռանամ: Իմ ցանկությամբ ևս ես միշտ կարող եմ հեռանալ»: Հրայր Թովմասյանը նշեց, որ իր  ունեցվածքը, որ նա ունի, հայտարարագրել է: ՍԴ նախագահը նշեց, որ հանրային […]

̰
Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

19:16 14.10.2019

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։ Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է […]

̰
Հայ սամբիստներն Աշխարհի առաջնությունում նվաճել են 3 մեդալ

19:02 14.10.2019

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք մեդալ՝ երկու արծաթե և մեկ բրոնզե: Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում: Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալակիր […]

̰
Պե՞տք է արդյոք աշնանը վիտամիններ ընդունել. պատասխանում է սննդաբանը

18:30 14.10.2019

Աշնանը և գարնանը մարդիկ հաճախ առանց համապատասխան հետազոտություններ անցնելու սկսում են վիտամիններ և սննդային հավելումներ օգտագործել: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ. «Եթե մենք սնվում ենք բալանսավորված և նորմալ, ապա մեզ հավելյալ վիտամինային միկրոէլեմենտներ պետք չեն: Եթե լսում եք այնպիսի մեկնաբանություններ ինչպիսիք են. «հիմա ոչ ոք նորմալ չի սնվում. և բոլորն ունեն […]

̰
Դանիել Երաժիշտը Գյումրիում վարպետաց դաս է անցկացրել

18:30 14.10.2019

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում վարպետաց դաս է անցկացրել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի կատարումների ուղեկցությամբ Դանիել Երաժիշտը մեկնաբանել է երկու հանճարների՝ երգահան Կոմիտասի և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների բովանդակությունը, խոսել համաշխարհային երաժշտարվեստում վերջիններիս ունեցած մեծ ավանդի մասին: «Կոմիտասի դերը, նշանակությունը, որպես հայկական ազգային կոմպոզիտորական գործերի […]

̰
«Հայկ Մարությանը բոլորի տներում շփվում է ամբողջ օրը». ուրախ քննարկում քաղաքապետի շփվելու մշակույթի մասին

18:14 14.10.2019

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն է, այսօր քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծով առաջարկվում է 10 կետերից բաղկացած փոփոխություններ կատարել քաղաքապետարանի աշխատակարգում: Օրինակ` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն առաջարկում են Երևանի խմբակցություններին […]

̰
Իմ անվան շուրջ փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել. Աննա Հակոբյան

17:54 14.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասին հրապարակումներից մեկին: «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան ասացի. «Վեհափառ, խնդրում եմ […]

̰
Ի՞նչ անել գրիպով չհիվանդանալու համար. մասնագետի խորհուրդները

17:44 14.10.2019

Աշնանը սուր շնչառական վարակները ակտիվանում են, ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: Լիանա Թորսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր է իրավիճակը դիտարկել 2 տեսանկյունից՝ ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք, և ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: […]

̰
Սևանից ջրի բացթողումները նվազեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը հավանության արժանացավ

17:19 14.10.2019

ԱԺ-ում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 5 տարի առաջ «Սևանա լճի էկոհամակարգի մասին» օրենքում կատարվել է մի փոփոխություն, որի արդյունքում վերջին տարիներին կրկնակի ավելացել է Սևանից ջրի բացթողումների քանակը: Նախագծի հեղինակ Վլադիմիր Կարապետյանն առաջարկել է վերանայել նշված […]

̰
ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

17:08 14.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԱՀ Պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈւ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս […]

̰
Հրայր Թովմասյանն արձակուրդում է. ՍԴ-ն առանց նրա կորոշի նրա վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

17:01 14.10.2019

«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,- այս մասին ՍԴ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ  Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: […]

̰
«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

16:37 14.10.2019

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերությունից: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:

̰
Ներդրումների ներկա մակարդակը չի բավարարում կառավարությանը․ նախարար

16:24 14.10.2019

Կառավարությունը մտադիր է հասնել մի մակարդակի, երբ տնտեսական աճը կլինի 10 տոկոս, իսկ դրա համար ներդրումների այսօրվա մակարդակը բավարար չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա բացատրեց, թե որքան ներդրումներ են հարկավոր ցանկալի մակարդակին հասնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

16:18 14.10.2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում […]

̰
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

16:12 14.10.2019

Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիտ Բաներջին (Հնդկաստան) և Մայքլ Կրեմերը (ԱՄՆ) դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մրցանակը շնորհվել է «գլոբալ աղքատությունը նվազեցնելու փորձարարական մոտեցման համար»: «Տնտեսական գիտությունների 2019 թվականի դափնեկիրների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները գործնականում զգալիորեն բարելավել են աղքատության դեմ պայքարելու մեր ունակությունը: Նրանց կատարած ուսումնասիրություններից մեկի արդյունքում ավելի քան 5 միլիոն հնդիկ երեխաներ կարողացել են […]

̰
Սիրիայի բանակը մտել է Թաբկա և Թել Թամեր, թուրքական բանակը 2 քաղաք է գրավել

16:10 14.10.2019

Ռաս էլ-Այնում թուրքական օդուժը հարվածել է լրագրողների և քաղաքացիական անձանց շարասյանը:

̰
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրգործը

16:06 14.10.2019

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քրգործը ստացել են քիչ առաջ: Սեպտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել Վիգեն […]

̰
Իրանի հետ տնտեսական հարաբերությունները նոր փուլ են մտնում. ԱԳՆ խոսնակ

16:02 14.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մասին SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ դրանք զարգացման նոր փուլ են մտնում, իսկ տեղեկությանը, թե Թավրիզի ազատ տնտեսական գոտում հայկական ներկայացուցչությունը փակվել է, Նաղդալյանն ասել է, որ այդպիսի տեղեկություններ չունեն և պետք է ճշտեն: Աննա Նաղդալյանի խոսքերով` Իրանի հետ տնտեսական […]

̰
Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. Armtimes.com

15:52 14.10.2019

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որևէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան […]

̰
Ադրբեջանը լավ գիտի՝ ինչպես պատմություն հորինել. Աննա Նաղդալյան

15:44 14.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած մեղադրանքներին: «Հայաստանը հաստատակամ է իր պայքարում նեոնացիզմի և ծայրահեղականության դեմ, ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի` պատմությունը վերանայելու կոչին, բայց պետք է ասեմ, որ պատմությունը իրենց գործը չէ, մանավանդ, որ իրենք լավ […]

̰
«Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ

14:35 14.10.2019

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմի տվյալներով՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել: Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող […]

̰
Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է

14:21 14.10.2019

Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել: Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և […]

̰
Հայաստանցին նշանակվել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի ԺՊ

14:20 14.10.2019

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հրաման է ստորագրել երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Արարատի Աղաջանյանը` Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը: Անուշավան Աղաջանյանը ծնվել է 1991թ. Կիրովական քաղաքում (ներկայիս Վանաձորում): Նախքան նախարարությունում աշխատանքը նա եղել է Սիմֆերոպոլի […]

̰
Խաչատուրյան քույրերի հոր վերաբերյալ բժշկական փորձաքննության տվյալները հայտնի են

14:20 14.10.2019

Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է […]

̰
BACK_TO_TOP