18:04 12.10.2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: 4-14 տարեկան ավելի քան 500 երեխա, որոնցից 120-ը` Ռուսաստանից ու Ղազախստանից, մասնակցելում էին IQ կենտրոնի կազմակերպած և Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային: Օլիմպիադային մասնակցող ու մենթալ թվաբանություն սովորող երեխաների հետ հաշվարկի մրցույթում շատ մեծահասակներ անհարմար դրության մեջ կհայտնվեին: Գումարում են, բազմապատկում, արմատով գործողություն […]
17:42 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:
17:40 12.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին […]
17:20 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի: Նույն […]
16:56 12.10.2019
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճանապարհներն ու գործարարներին ստիպում իրենց ուզած գնով վաճառել խաղողը։ «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել»,- կատակով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:43 12.10.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
16:32 12.10.2019
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը խոսեց իր գործարանի մոտ տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ներդրողը 5-10-15 միլիոն դոլարի ներդրում է կատարում, ապա որոշակի պայմաններում պետությունն էլ պետք է պարտավորված լինի այդ ներդրումի հատված տանող ճանապարհը նորոգել, որպեսզի կարևորի այդ ներդրումը։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:21 12.10.2019
Ներդրումային շատ ծրագրեր կան գնած են, քանի որ խնդիրներ կան հողերի նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մարզպետները հաճախ ասում են, որ իրենցից ներդրումային ծրագրեր են պահանջում, բայց հողային այս հարցը խանգարում է իրենց։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:43 12.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հայտնեց, որ երբ մարզային բիզնես համաժողովներն ավարտվեն, իրենք ամփոփ տվյալներ կտան, թե այդ միջոցառումներից հետո որքան ներդրումներ են եղել Հայաստանում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա հայտնեց, որ ներդրումներ կան, մակարդակը զրոյական չէ։ Մանրամասները` տեսանյութում:
15:33 12.10.2019
«44 բնակարան հատկացվեց Վայքում։ Ասենք շնորհավոր»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բնակարանների բանալիներ է շնորհում սպաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Տոնոյանը բնակարաններ է հանձնել նաև Գորիսում։ https://www.facebook.com/arcrun/posts/2529490793753180
15:27 12.10.2019
«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության դանդաղկոտության մասին հարցին այսօր պատասխանելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար։ Նախարարը հայտնեց, որ հիմա քայլեր են ձեռնարկում` փոփոխություններ իրականացնելու ծրագրում, որպեսզի ճանապարհի կառուցումը վերսկսվի։ ««Հյուսիս-Հարավը» ավարտին հասցվելու է»,- վճռական հայտարարեց Պապիկյանը։ Մանրամասները` տեսանյութում:
15:15 12.10.2019
Հալեպի «Գանձասար» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ թուրքական ուժերը գրավել են Ռաս Ուլ Այնի սահմանային կետը. «ՍԱՆԱ հաղորդեց, որ թրքական ուժեր այսօր առաւօտ գրաւեցին Ռաս ու Այնի սահմանային անցքը եւ աւանին հիւսիսային կողմը տարածուեցան: Ռաս ու Այնի մէջ բուռն բախումներ տեղի կ՛ունենան քրտական խմբաւորումներու եւ Թուրքիոյ կողմէ զինուած ուժերու միջեւ: Թրքական ուժեր օդային […]
15:08 12.10.2019
Բրիտանիայի վարչապետը երկրի խորհրդարանին խնդրել է ցանկացած դեպքում քվեարկությամբ աջակցել իրեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջիկա բանակցություններում։ Բորիս Ջոնսոնը խնդրում է կողմ քվեարկել բոլորև դեպքերում՝ ինչ համաձայնություն էլ լինի, կամ թույլ տալ, որ Brexit-ի ժամկետը նորից հետաձգվի։ Ջոնսոնը քվեարկությունը նախաձեռնելու է հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, ինչը նաև տարօրինակ է բրիտանական խորհրդարաննի համար, որը […]
14:58 12.10.2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: Մասնակիցները 4-14 տարեկան երեխաներ են Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից: Օլիմպիադան կազմակերպել է IQ կենտրոնը: «Երեխաները ունենալու ենք 2 փուլ, 2 տեսակի հաշվարկ է լինելու՝ հաշվարկ մենթալ և աբակով: Վերջում բոլոր բալերը հաշվարկվելու են և մեր լավագույն սաները անակնկալ են ունենալու: Նոյեմբերի 1-4-ը IQ կենտրոնի սաները մեկնելու […]
14:56 12.10.2019
Այսօր համաժողովի պաշտոնական մասից հետո Սասունիկ համայնքում Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, դրանցից մեկի մոտ, ուր շոկոլադների բիզնեսով զբաղվող սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր տաղավարը, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ է լսում: Գործարարը նշում է, որ ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում, վարչապետն էլ հուսադրում է՝ ասելով. «Ոչինչ ժամանակի ընթացքում ավելի շատ կվաճառվի, հեղափոխության մեկնարկից հետո […]
14:52 12.10.2019
Համակարգիչները հեշտացնում են կյանքը, բայց կարևոր է օգտագործել ինտելեկտը թվերի հետ պայքարի մեջ: Այս կարծիքն ունի ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Այս տեսանկյունից նա կարևորում է մենթալ թվաբանություն սովորելը: Նունե Սարգսյանը մասնակցում էր մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացմանը: «Իմ թոռնիկը, երբ 1 տարեկան էր, նրան գիրք տվեցի, սկսեց փորձել գրքի նկարները մեծացնել, որովհետև iPad-ը գրքից […]
14:34 12.10.2019
«Ինովացիան պետք է լինի ոչ միայն ծրագրավորման, տեխնոլոգիայի մեջ, այլև բոլոր բնագավառներում: Դրա համար է, որ մարդիկ գալիս են, մեր շոկոլադից են ուզում, հակառակ դեպքում շոկոլադ ամեն տեղ կա»,- Սասունիկում կազմակերպված Էքսպո ցուցահանդեսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց շոկոլադի արտադրությամբ զբաղվող քաղաքացիներից մեկը: Փաշինյանը հիշեցրեց՝ ծանոթ է այդ արտադրանքին: Գործարարն ասաց, որ շոկոլադների […]
14:29 12.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2002թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ. «Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ: ՀՀ ԱԱԾ մարմինների […]
13:22 12.10.2019
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստան էր ժամանել իր քրոջ և նրանց երեխաների հետ` մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ:
13:18 12.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Երկու երկրների առաջնորդներն, ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։
13:03 12.10.2019
Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը. «Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի՝ անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր […]
12:52 12.10.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի […]
12:51 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին: Կառավարության ղեկավարը համաժողովի աշխատանքների կեսից լքել էր դահլիճը որոշ ժամանակով: Վարչապետի վերադարձին՝ SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր դուրս եկել համաժողովից, արդյո՞ք լուրջ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:
12:45 12.10.2019
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
12:18 12.10.2019
Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին: Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին: Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, […]
11:35 12.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին: Վարչապետը նշեց՝ այս […]
11:30 12.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երկրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ […]
11:21 12.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողներին պարզաբանել է, թե ինչ հիմնավորումներով է ազատել Նորաշեն համայնքի ղեկավարին։ Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը պետք է երկու ամիսը մեկ ավագանու նիստեր աներ, բայց չի արել։ Մանրամասները՝ տեսանյութում:
11:03 12.10.2019
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ելույթի ժամանակ մի դեպք հիշատակեց հեղափոխության օրերից: «Իրադարձությունները տեղափոխվել էին Երևան, քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, այսօրվա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրվա լրահոսին էր ծանոթանում: […]