12:12 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին՝ քաղաքի տոնի առթիվ: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը: «Այսօր Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակն է»,- գրել է նա:
12:02 08.10.2019
ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։ Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են […]
11:46 08.10.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ, այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու: Հայտնաբերված […]
11:43 08.10.2019
Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր WCIT համաժողովում ներկայացնում է իր հաջողության պատմությունը։ Քարդաշյանը պատմում է, որ դեռ 11 տարեկանից երազում էր դառնալ ռեալիթի շոուի աստղ։ Քարդաշյանը պատմեց, որ կյանքում շատ կազմակերպված է, բայց երբեք չի մտածել իր հաջողության բանաձևի մասին, քանի որ սովորաբար ուղղակի օգտվում է ընձեռված հնարավորություններից։ Նա հիշեցրեց, որ կյանքում փորձել է […]
11:35 08.10.2019
Ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քիչ առաջ միացել է WCIT համաժողովին, որտեղ ելույթ է ունենալու հեռուստաինդուստրիայի վրա ՏՏ ոլորտի ազդեցության մասին։ «Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում», – իր խոսքը սկսեց Քարդաշյանը։
11:21 08.10.2019
Համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր: Ինչպես հայտնում է Econews.am-ը, «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետևից: «Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ […]
10:30 08.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության […]
09:30 08.10.2019
Գիտնականներին հաջողվել է տիեզերքում առաջին անգամ միս «աճեցնել»: Իսրայելական Aleph Farms ընկերությունը, որը մասնագիտացած է սննդային տեխնոլոգիաների վրա, հաջողությամբ ավարտել է համապատասխան փորձը Միջազգային տիեզերակայանում՝ բնական ռեսուրսներից 339 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ հորթի բջջանմուշները հավաքվել են Երկրում, որից հետո տեղափոխվել Միջազգային տիեզերակայան: Բիոտպագրության օգնությամբ դրանցից «աճեցվել» են մկանային […]
08:07 08.10.2019
«Բարեկամության» աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել […]
00:10 08.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կարծում եմ՝ իրապես այսօր Հայաստանի համար պատմական օր էր: Դարեր շարունակ հայերը և Հայաստանը եղել են նորարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։ Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր […]
21:53 07.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ […]
20:53 07.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, […]
20:43 07.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական աշխատավարձը բարձրացնելու և երկրի վարչապետին պարգևատրելու հրաման է ստորագրել, գրում է Lenta-ն: Փաստաթղթի համաձայն՝ աշխատավարձերը 2019-ի հոկտեմբերի 1-ից բարձրացվել են են 4․3 տոկոսով: Դրանից բացի՝ աճել են ՌԴ գերատեսչություններին վճարվելիք գումարների չափերը: Խոսքը վերաբերում է ԱԻՆ-ին, ՆԳՆ-ին, Ռոսգվարդիային, Գլխավոր Դատախազությանը, Քննչական կոմիտեին և այլ գերատեսչություններին:
19:45 07.10.2019
«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են անցնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ թեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են, որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այդպիսի հետազոտություն անցած […]
19:05 07.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում: Նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շփվել է լրագրողների հետ. «Օրակարգ չունենք, պարբերաբար աշխատում ենք մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ: Սա հերթական հանդիպումներից մեկն է»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կքննարկվի՞ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու մասին հարցը, […]
18:42 07.10.2019
«Յանդեքս.Տաքսի»-ն Հայաստանում մեծացնում է ծառայությունների մասշտաբները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել են «Յանդեքս.Տաքսի»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը և «Յանդեքս.Տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը: «Յանդեքս.Տաքսի»-ի ներկայացուցիչները պատմել են, թե ինչու են ժամանել Հայաստան, ինչ ծրագրեր ունեն մեր երկրում, և առաջիկայում ինչ նորարարություններով է պատրաստվում հանդես գալ «Յանդեքս.Տաքսի»-ն աշխարհում և […]
18:25 07.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն […]
17:55 07.10.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել […]
17:35 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդեց խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել: Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինն […]
17:25 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատական կարգադրիչներին հանձնարարեց՝ այսուհետև դատարանի մյուս հատվածում գտնվող անձանցից որևէ մեկի կողմից դատական նիստի կարգը խանգարելու գործողությունների դեպքում նշված անձը անհապաղ հեռացվի դահլիճից: Դատավորը նաև հանձնարարեց պարզել նրանց ինքնությունը, ներկայացնել նշված անձանց ցուցակը, որպեսզի դատարանը անհրաժեշտության […]
17:03 07.10.2019
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշխության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․ ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին, բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ, ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։ Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում […]
16:49 07.10.2019
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մասին որոշումը: Դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի դրանից՝ պաշտպանական […]
16:25 07.10.2019
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Կարմիր գրքում գրանցված գորշ արջի զբոսանքը պատկերող տեսանյութ:
16:12 07.10.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:
16:01 07.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը SHANTNEWS.am-ին հայտնեց՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականի դիմումը ստացել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
16:00 07.10.2019
Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև փոքր, բայց լիարժեք մաս է․ ըստ այդմ՝ Հայաստանն էլ այստեղ փորձ և խորհուրդ փոխանակելու հնարավորություն ունի։ Պաշտոնյայի խոսքերով՝ այն լուծումները, որ հայկական […]
15:47 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է WCIT-2019 համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով այդ հանդիպումը՝ Փաշինյանը գրել է. «Իմ ելույթը WCIT-2019 համաժողովի մասնակից պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը»:
15:37 07.10.2019
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան ամեն պահի կարող է ռազմական գործողություններ սկսել Եփրատի արևելքում: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող ռազմական գործողությունների թեման: «ԱՄՆ-ի զինուժը չի աջակցելու […]