18:07 02.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նկատողություն արեց պատգամավորներին: «Հարգելի´ պատգամավորներ, խնդրում եմ, մի՛ զբաղեցրեք կառավարության անդամների ուշադրությունը, որովհետև կարող է՝ հարցեր ուղղվեն հենց այդ նախարարներին: Խնդրում եմ օգտվել կապի այնպիսի միջոցից, ինչպիսին, օրինակ, հեռախոսն է»,- ասաց նա:
17:45 02.10.2019
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել են Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքով, սեփական տարածք է. «Ցանկացել ենք բարձրանալ Ամուլսարը և բարձրացել ենք, ցանկացել ենք հասնել լեռան […]
17:35 02.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի քանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր ուղղեց: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի, հանդիպումների արդյունքում ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում: «2019 թ. հունվարի 1-ից մենք ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը: Ես կարծում եմ, որ այս […]
17:29 02.10.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» […]
17:20 02.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց իր իսկ գնահատմամբ «արդեն աշխարհահռչակ» դարձած սելֆիի մասին: «Ի՞նչ պայմաններում է եղել այն, սելֆիի պատմությունը եթե ներկայացնեք, շատ հետաքրքիր կլինի»,- ասաց պատգամավորը: Փաշինյանը արձագանքեց. «Այստեղ պատմելու ի՞նչ կա, հեռախոսը հանել ենք, նկարվել ենք: Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, երբ ղեկավարները […]
17:10 02.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էի մարտի 16-ին իր այցի ընթացքում: «Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Սա նաև փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր […]
17:00 02.10.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գոհ է ռազմավարական զորավարժությունների ընթացքից, քանի որ աննախադեպ արդյունքներ են գրանցվել և՛ պահեստազորայինների համալրման, և՛ զորաշարժերի տեսանկյունից։ Այս մասին Տոնոյանը հայտնեց՝ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Տոնոյանը հայտնեց, որ հիմա վերլուծություն է կատարվում, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել պատգամավորներին՝ փակ քննարկման պայմանով։ Մինչ այդ Տոնոյանը կրկնեց Փաշինյանի խոսքերը։ «Ընդամենը […]
16:50 02.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» […]
16:43 02.10.2019
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ այսօր խորհրդարան են ներկայացել կառավարության անդամները պատգամավորների հարցերին պատասխանելու համար։ Հարցուպատասխանին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ նախագահի խոսքերից հետո 47 պատգամավոր գրանցվել է հարց տալու համար։ Նիստը վերջանալու է միայն այն ժամանակ, երբ բոլոր պատգամավորներն իրենց հարցերը տան։
16:36 02.10.2019
Թուրքիայի սահմանադրական (ՍԴ) դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի, հայտնում է Ermenihaber-ը: ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը: Բարձրագույն դատարանը որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը հետ […]
16:33 02.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ 2 հանդիպում է ունեցել: Մեկը՝ 1ժ 30ր, մյուսը՝ մոտ 1ժ 15ր տևողությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական բնույթի: Այս մասին SHANTNEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Կարապետյանը նշեց, որ այդ հարցը ևս քննարկվել է, բայց […]
16:24 02.10.2019
Վայոց ձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով քիչ առաջ ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ձերբակալվել է ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում զինվորականների ու մարզպետարանի աշխատակիցների միջև […]
16:21 02.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Տավուշում վիրավորված զինծառայողի իրավիճակը գնահատվում է կայուն բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առավոտյան վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
16:14 02.10.2019
Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյան առաջարկած նախագծին։ Դրանից հետո էլ առողջապահության նախարարի տեղակալը ԱԺ ամբիոնից խորհուրդ տվեց մասնագիտական հարցերով շարժվել մասնագիտացած գերատեսչության եզրակացություններով։ Սա պատգամավորների մի մասի ուշադրությունը գրավեց, և նրանք փոխնախարարին հակադրվեցին՝ ասելով, որ իրենք ինքնուրույն են որոշելու։ Այնուամենայնիվ, փոխնախարարը իր երկրորդ ելույթի ժամանակ էլ փորձեց որոշ դիտողություններ անել […]
16:11 02.10.2019
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետև կլինի միակողմանի՝ Մ. Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:
16:08 02.10.2019
ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում աշխատանքային պայմանագրերի ժամանակավոր բնույթը անժամկետի փոխելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փոփոխությունը միտված է աշխատանքային հարաբերությունների կայունության պահպանմանը և Աշխատանքային օրենսգրքի այն տրամաբանությունից է բխում, որ պայմանագիր պետք է կնքել անորոշ ժամկետով: Նույն խմբակցությունից Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ ժամանակավոր պայմանագիր կնքելու դրույթը եղել է հիմնական մահակը, […]
16:04 02.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արարատի մարզի Նորաշեն համայնքում տիրող իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում՝ վերջինիս արձակուրդում գտնվելու ժամանակ։ Դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն […]
15:50 02.10.2019
Առողջապահության նախարարությունը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դեմ է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանվի մասնավորեցման ցանկից։ Իսկ իշխանական պատգամավորները, որոնք այսօր ելույթ ունեցան, կողմ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ հիմքեր չեն ներկայացվել, ինչից էլ «հարցեր են առաջացել»։ «Հա, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է, ու […]
15:46 02.10.2019
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը: Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա: 90 րոպե տևողությամբ մյուզիքլում հնչելու են շանսոնյեի 15-ից ավելի սիրված երգեր: Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին […]
15:34 02.10.2019
Ազգային ժողովում այսօր բանավեճ է իշխանական պատգամավորների և կառավարության դիրքորոշման միջև։ Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկած նախագծին։ Իշխանական պատգամավորներից մեկ ուրիշը՝ Վիկտոր Ենգիբարյանը, մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ պետք չէ այդ հակասությունից մեծ բան սարքել, քանի որ նորմալ է խորհրդարանական երկրում նման բանավեճ ունենալ․ ավելի վատ կլիներ, եթե խորհրդարանական […]
15:30 02.10.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է մասնավորեցվող պետական ընկերությունների ցանկից դուրս բերել «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»։ Սրան, սակայն, դեմ է կառավարությունը՝ ի դեմ առողջապահության նախարարության։ Զեյնալյանն իր հիմնավորման մեջ այսօր հայտնեց, որ ոլորտը շահավետ չէ բիզնեսի համար, և անհրաժեշտ է, որ բժշկագիտական կենտրոնը մնա պետական հոգածության ներքո։ […]
15:24 02.10.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: «Այո´»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի է ունեցել: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ երկրորդ նախագահի […]
15:03 02.10.2019
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երկրումս մթնոլորտային անդորր է, ամենուր տաք է և ապահով է»:
14:49 02.10.2019
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ամերիկյան Netflix ընկերության կողմից նկարահանված «Լրտես» (SPY) անվամբ հեռուստասերիալը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հեռուստասերիալի դրվագներից մեկում նկատվել է քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը մասնատված է։ Աղբյուրը չի մանրամասնում, թե որ շրջաններն են Թուրքիայից առանձնացվել, բայց տեսանյութից երևում է, որ Թուրքիայից անջատված է երկրի հարավարևելյան հատվածը։ Թուրքական աղբյուրը, Netflix-ին մեղադրելով հակաթուրքական […]
14:41 02.10.2019
Կեսգիշերին միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին: Ադրբեջանական աղբյուրների տեղեկություններով՝ Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան՝ սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ: Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով 3 սահմանախախտները սպանվել են: Նրանց մոտից հայտնաբերվել են փամփուշտներ և 15 կգ թմրանյութ:
13:50 02.10.2019
Մահացել է «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի համար երաժշտություն գրած կոմպոզիտոր Գիա Կանչելին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 85-րդ տարեկան հասակում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վերջին շրջանում Կանչելին բուժվում էր Թբիլիսիի կլինիկաներից մեկում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Կանչելին ծնվել է 1935թ., Թբիլիսիում, ավարտել է տեղի կոնսերվատորիան:
13:40 02.10.2019
Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին Adventist Health կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև կոնգրեսականն այցելել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին: Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական […]
13:37 02.10.2019
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի․ Հ․-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Այս մասին տեղեկացրին […]
13:28 02.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների […]
13:20 02.10.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այս աշնան ամենապահանջված քաղաքների վերաբերյալ TurStat զբոսաշրջային պորտալի նյութը՝ նշելով, որ ամենապահանջված աշնանային ճամփորդային ուղղությունների վարկանշային աղյուսակում Երևանը ԱՊՀ ամենագրավիչ քաղաքների շարքում է: Վարկանիշը TurStat զբոսաշրջային պորտալը կազմել է 2019 թվականի աշնանը զբոսաշրջիկների շրջանում նախընտրելի քաղաքների ուսումնասիրության արդյունքում: