TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Մինիմալ թոշակը դարձնենք 63 հազար, բայց մեր ցանկությունը չի համապատասխանում ձեր հնարավորությանը․ Բագրատյանը՝ իշխանությանը

12:55 02.10.2019

Ազգային ժողովում նվազագույն աշխատավարձի մասին քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ասաց, որ ճիշտ կլիներ՝ ընդդիմությունը ներկայացներ նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նախագիծ։ Սա վրդովեցրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ «Օրինակ, ես հիմա առաջարկում եմ՝ մինիմալ թոշակը դարձնել 63 հազար դրամ։ Ի՞նչ եմ ուզում ասել դրանով, որ էնպես չի, որ մեր ցանկությունը համապատասխանում է ձեր հնարավորություններին։ Մենք հաշվի […]

̰
Քանի կառավարությունը համաձայն է, եկեք միանգամից բարձրացնենք աշխատավարձերը․ պատգամավոր

12:48 02.10.2019

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Նախնական տարբերակով նախագծի հեղինակ Վարազդատ Կարապետյանն առաջարկել էր բարձրացում մինչև 63 հազար դրամ, բայց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բարձրացնել մինչև 68 հազար դրամի։ ԱԺ ամբիոնից Կարապետյանն ասաց, որ դրական է գնահատում, որ Հայաստանի […]

̰
Ձագուկ լուսանի զբոսանքը. WWF Armenia-ն տեսանյութ է հրապարակել

12:36 02.10.2019

WWF Armenia-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է զբոսնող ձագուկ լուսանը: https://www.facebook.com/wwfarmenia/videos/524061148361709/?__xts__[0]=68.ARAEqk4qNSCUSyxVx0z698iSU5l7OM3SXNt0ce6xILoAPkFijy9TgY_adEzYz_iKmTEPNWQdg0qM-DP7HdmigZ1WoGBRKIdHYwxZ0HX8mSUR_wk9Gx9BJwfP9QFTuXpFKSrpKRLFwEpY2A93XjBOnKOvZRl0JIysVa5Iktua0fAERAJ5NhaNfL_dBw85VtmxEMWSG5R-zOf8iNjcmPWRw6iO6XfFWBu2P1gjxUn6G8imVH-6wQDUUw7VQ52H3pZmkWUYIlvP-VeVFMna31itz8WpvDm38yUUMRpWm7REqIN7AA_dULbMzGH0oj5E-gQGLxOvstTuMH7dxOcCXDbb9WsF09PGmHM5Izu8nA&__tn__=-R

̰
Եթե մի ընկերությունում կա 5 մլն դրամ աշխատավարձ, արդարացի չէ, որ լինի 55 հազար դրամ աշխատավարձ․ Կարապետյան

12:22 02.10.2019

Մասնավոր հատվածում աշխատողների օրական աշխատավարձը օրական 5 հազար դրամից ցածր չէ՝ և՛ գյուղատնտեսության, և՛ շինարարության մեջ, և՛ այլ տեղերում։ Հետևաբար ստվերային աշխատանքի վարձատրությունը առնվազն 150 հազար դրամ է ամսական։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Հետևաբար 55  հազար դրամը անարդարացիորեն ցածր է, հատկապես եթե խոսքը մեծ ձեռնարկությունների մասին է … Որովհետև եթե […]

̰
Քննարկվում Է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

12:16 02.10.2019

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը որոշում Է ընդունել ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի […]

̰
Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

12:02 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանապարհելու տեսանյութը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: Հ.Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:

̰
Բաց դատական պրոցես կլինի, ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում ՊՎԾ-ն ու նրա ղեկավարը. Սանասարյան

12:00 02.10.2019

«Ինձ համար վրդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ եմ տվել հանցավորության ու հանցագործության դեմ, ու էդ հանցավոր իշխանության սիմվոլներն էսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց մարդը, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել էդ մարդկանց դեմ, այսօր այս իրավիճակում է հայտնվել», – հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց […]

̰
Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

11:49 02.10.2019

Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]

̰
Նվազագույն աշխատավարձը 55 հազարից կհասնի 68 հազարի․ նախագիծ

11:48 02.10.2019

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Այս մասին զեկուցեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հետ քննարկումների արդյունքում իրենք պարզել են, որ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․ մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի […]

̰
Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է

11:47 02.10.2019

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ մեկնելուց առաջ երեկ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա այլ մանրամասներ չհաղորդեց: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, սակայն դեսպանատնից չցանկացան մեկնաբանել հանդիպման փաստը:

̰
Որտե՞ղ է գիշերել Ալեքսանդր Լուկաշենկոն. հարց՝ Ծառուկյանին

10:57 02.10.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը: «Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- ասաց նա:

̰
ԼՀԿ-ն դեմ քվեարկեց մարզպետների մասին նախագծին

10:17 02.10.2019

Ազգային ժողովում այսօր ընդունվեց մարզպետների լիազորությունների հստակեցման, նրանց նշանակման և ազատման կարգի սահմանման մասին օրենքը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 88 կողմ, 18 դեմ։ Դեմ քվեարկողները ԼՀԿ պատգամավորներն էին։ Ազգային ժողով ներկայացված նախագծի համաձայն՝ մարզպետների վրա տարածվելու են նույն չափանիշները, ինչ կառավարության անդամի վրա՝ նշանակումից առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը, վերջին 4 տարում […]

̰
«Հայփոստը» կհանվի մասնավորեցման ցուցակից․ նախագիծն ընդունվեց

10:10 02.10.2019

Ազգային ժողովում քննարկումների արդյունքում այսօր տեղի ունեցած քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, որով հստակեցվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկը։ Որոշումն ընդունվեց 99 կողմ ձայներով։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Հիմնավորումները ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ […]

̰
Պուտինն ու Ռոհանին Երևանում քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

10:09 02.10.2019

Երևանում տեղի է ունեցել նաև Պուտին-Ռոհանի հանդիպումը: Քննարկվել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Ըստ իրանական կողմի՝ այդ նախաձեռնությույնը ներկայացվել է Ռոհանիի կողմից, Նյու Յորքում, և հայտնի է որպես «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»: Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի հարցում Ռոհանին նշել է, որ Իրանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն և ազատ […]

̰
«Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի կոճղեր

09:44 02.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

̰
Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են․ Փաշինյան

08:09 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել էր, որ փայլուն զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա […]

̰
Փաշինյանի սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահի հետ՝ մեմերի առիթ

00:01 02.10.2019

«Ճանապարհային սելֆի»: Այսպես էր խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել։ «Բոլոլա մի սարքեք»,- գրված է լուսանկարին կից։    

̰
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ Փաշինյան

23:27 01.10.2019

Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ասել են, որ Բարձրագույն խորհրդի նիստում կարևոր արդյունքներ […]

̰
Սոսի Թաթիկյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

23:06 01.10.2019

Սոսի Թաթիկյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումն ներկայացնում ենք ստորև. «Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, […]

̰
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

23:00 01.10.2019

«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած […]

̰
Սուրեն Պապիկյանը ճանապարհել է Հասան Ռոհանիին

22:23 01.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճանապարհել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ «Զվարթնոց օդանավակայանից ճանապարհում եմ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին»,- գրել է նա։

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը

21:59 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի Թումո կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։ Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն […]

̰
Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ Փաշինյան

21:44 01.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ. Փաշինյան

20:58 01.10.2019

ԵԱՏՄ պետությունների առաջնորդների և Մոլդովայի նախագահի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Թումո կենտրոնում: Այնուհետև վարչապետը ելույթ է ունեցել, կարդացել համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի տեքստը: Ներկայացնում ենք հատված վարչապետի ելույթից: «Համաժողովի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բեղուն աշխատանքի համար: Ես աջակցում եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում նման միջոցառումների անցկացմանը: Ամեն տարի […]

̰
Երբ տեսավ, որ մատս չի հասնում սելֆիի կոճակին, նախագահն ինքը մի քանի նկար արեց. Մարուքյանը Մակրոնի հետ նոր սելֆի է արել

20:44 01.10.2019

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սելֆի է հրապարակել: «Նախագահ Մակրոնի ցնցող ելույթից հետո խնդրեցի սելֆի անել, բայց, երբ տեսավ, որ մատս չի հասնում սելֆիի կոճակին, նախագահն ինքը մի քանի նկար արեց: Ամենալավ ստացված տարբերակը կիսվում եմ Ձեր հետ»,- լուսանկարը մակագրել է […]

̰
Միխայիլ Գալուստյանը ռուսական «СТС» հեռուստաալիքի դեմքը կդառնա

20:30 01.10.2019

Հայտնի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը ռուսական «CTC» հեռուստաալիքի դեմքը կարող է դառնալ: Այս մասին հայտնում է RBK-ն: Հաղորդվում է, որ երկրի գովազդային ընկերություններից մեկի ներկայացուցիչն աղբյուրին հայտնել է, որ Գալուստյանի թեկնածությունը նախատեսվում է ներկայացնել «Էվերեստ» ընկերության կողմից գովազդատուների համար հատուկ անցկացվող միջոցառման ժամանակ: Արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գալուստյանի պրոդյուսերը հաստատել է […]

̰
Իսրայելը ևս համագործակցության հայտ է ներկայացրել ԵԱՏՄ

19:22 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում: ՀՀ վարչապետին, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին լրագրողները 3 հարց տալու հնարավորություն ունեին: Հարցերից մեկը վերաբերում էր ստորագրված համաձայնագրերին և Հայաստան-Իրան, ԵԱՏՄ-Իրան […]

̰
«Ներկայացնում եմ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը». վարչապետ

19:16 01.10.2019

Ներկայացնում եմ «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

̰
Ճանապարհային սելֆի. Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահի հետ

19:10 01.10.2019

«Ճանապարհային սելֆի»: Այսպես է խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»,- հայտնել է վարչապետը:

̰
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Արփիի հետ

19:02 01.10.2019

Վարչապետի մեծ աղջիկը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ՝ Արփիի հետ։

̰
BACK_TO_TOP