12:42 03.10.2019
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեցնելու հարցի քննությունը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, որ ներկայացնում էր նախագիծը, տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի ուղարկվել, պետք է […]
12:41 03.10.2019
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
12:25 03.10.2019
Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանվել է թվով 10 պետական մրցանակ՝ 1. գրականության և հրապարակախոսության ոլորտում, 2. երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում, 3. կերպարվեստի ոլորտում, 4. թատերական արվեստի ոլորտում, 5. կինոարվեստի ոլորտում, 6. ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում, 7. ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում, 8. հումանիտար […]
12:17 03.10.2019
Կառավարությունն այսօր փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Ըստ այդմ՝ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, […]
11:32 03.10.2019
Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞: Տոնոյանը պատասխանեց, որ սրանք առանձին […]
11:07 03.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են […]
11:03 03.10.2019
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ԱԺ է ներկայացրել արժեթղթերի շուկայի բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու նախագիծ։ Այն, սակայն, բացասական ընդունվեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից․ նրա պնդմամբ՝ նախագիծը համակարգային չէ։ «Որ համակարգային չէ, ես ընդունում եմ։ Շատ լավ կլիներ, որ մենք միասին գրեինք արժեթղթերի շուկայի հայեցակարգը։ Բայց կներեք, իմ կարողությունները էդքան չի բավականացնում։ Եթե Ձեր կարողությունները […]
10:48 03.10.2019
«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այսպես, […]
10:46 03.10.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» […]
10:27 03.10.2019
102 կողմ, 1 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։ Դրան դեմ քվեարկած միակ պատգամավորը Ալեն Սիմոնյանն էր։ Կառավարության տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․ մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։ Պետության վրա այդ բեռը կազմելու […]
10:24 03.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերի խզման մասին։ Տեսաուղերձում քաղաքապետը հայտնել է, որ 2017 թվականից ի վեր ընկերությունը սկսել էր թերանալ աղբահանության հարցում։ Այդ թերացումներն ահագնացել էին 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբեր։ 2019 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ընկերության տեխնիկայի և գործունեության համար անհրաժեշտ […]
10:10 03.10.2019
Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։ Նախագիծը ստացավ 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն։ Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը […]
09:17 03.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապաարգելափակել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Նա նշել է, որ նման քայլի է գնացել միայն այն պատճառով, որ դա խնդրել է ամերիկացի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանն ու այլ օրենսդիրներ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստեի հետ համատեղ մամուլի […]
08:21 03.10.2019
Աշխարհահռչակ իսպանացի երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն լքել է Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրեի պաշտոնը։ Պատճառը սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներն են։ Նա նաև հրաժարվել էր հոկտեմբերի 2-ին ծրագրված իր ելույթից, փոխանցում է New York Times-ը։ Նշվում է, որ դրանք վերջին ծրագրված ելույթներն էին ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ օգոստոսին Ֆիլադելֆիայի նվագախումբը և Սան Ֆրանցիսկոյի օպերան […]
23:52 02.10.2019
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:17-ին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի բժշկական կենտրոնի […]
23:37 02.10.2019
Եթե ձեզ թվում է, որ ամենամեծ խնդիրը հնարավոր գաղտնալսումն է, ապա դա այդքան էլ այդպես չէ։ Գաղտնալսումներից ինչ֊որ չափով հնարավոր է պաշտպանվել։ Իսկ այ տեղանքի կամ մետատվյալների արտահոսքը ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ օրենքը այս ոլորտը չի կարգավորում, և տեսականորեն բոլորիս կարող են հետևել առանց դատարանի որոշման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]
22:34 02.10.2019
Հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե․-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի […]
20:14 02.10.2019
Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Ձեռք […]
19:28 02.10.2019
«Հումորի լիգա» նախագիծը վերադառնում է: Այս հինգշաբթի «Շանթ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Հումորի լիգայի» 3-րդ եթերաշրջանի 1/8 եզրափակչի ետնաբեմի անցուդարձը: Ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները, ի՞նչ թիմեր են մասնակցում: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կգտնեք հոկտեմբերի 3-ին` ժամը 23:10-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է «Հումորի լիգայի» ետնաբեմում արված լուսանկարներ:
19:24 02.10.2019
Ռուսաստան-Վրաստան սահմանի մոտ գտնվող Վերին Լարսի անցակետում մեքենաների կուտակման խնդիրը լուծվել է, բայց մինչ այդ մեքենաները այնքան են կուտակվել, որ արդեն պետք է լուծել այդ մեքենաների խնդիրը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ երեկ Ռուսաստանի իր գործընկերների հետ քննարկել է նաև հենց այդ հարցը։ Պարզվել է, […]
19:14 02.10.2019
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է և որոշվել քրեական հետապնդում չիրականացնել ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ […]
19:04 02.10.2019
SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]
19:00 02.10.2019
«ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խնդիրների մասին խոսելիս ասել է, որ որոշումները դանդաղ են ընդունվում: Այս թեմայի վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում իր կարծիքն է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ճշմարիտ դիտարկում է, որովհետև բյուրոկրատիան պահպանողական է, դժվար է փոփոխվում: Այսօր այս վերազգային […]
18:55 02.10.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ: 2020թ. այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հակացվածը միասին վերցված: «Հյուսիս-հարավ» […]
18:50 02.10.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակված է և այս հարցում առաջընթաց գրանցել դեռ չի հաջողվում, գրում է Rusarminfo-ն: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին ժամանակներում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, դեպքերը քիչ են և ոչ այդքան խոշոր: Տեղի է ունեցել զոհերի դիերի փոխանակում, պետք […]
18:45 02.10.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրաշրջանառությունը կրճատվել է, Հայաստանում դա զգացվո՞ւմ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին: «Այո´, մենք երրորդ երկրներից Հայաստան ներկրումների ոլորտում էական կրճատում ունենք: Մեր բիզնեսը սկսեց շատ ճկուն ու դյուրին ձևով՝ առանց […]
18:28 02.10.2019
Կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններում ձեռք բերել ոչ թե մեկ-երկու տարվա պայմանավորվածություն, այլ ավելի երկար կարգավորում։ Այս մասին այսօր խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ մինչև տարեվերջ կունենանք վերջնական արդյունքի մասին պատկերացում։ Գրիգորյանն ասաց, որ բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ինքը չի […]
18:25 02.10.2019
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՄՍ նախարարին ուղղված իր խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը ստուգվել է, բայց ներկա պաշտոնակատարինը չի ստուգվում, խտրական վերաբերմունք կա։ Սամսոնյանը նաև նշեց, որ այս հարցի վերաբերյալ իր հարցմանը նախարարությունը պատշաճ չի պատասխանել։ Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ներկայումս չունեն այնպիսի իրավասություններ, որ ստուգեն այս […]
18:16 02.10.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արձանագրել է 60 խոչընդոտ անդամ պետությունների օրենսդրություններում և այլ տեղերում, որոնք խանգարում են ԵԱՏՄ տարածքում ավելի արդյունավետ ինտեգրացիային։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ կա, մասնավորապես, օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրներ, բայց այդ աշխատանքները նույն ուղով չեն ընթանալու բոլոր պետություններում՝ որոշ տեղերում խստացման, որոշ երկրներում այլ […]