08:31 04.10.2019
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է սահմանել։ Ցույցերի պատճառ է հանդիսացել վառելիքի շուկայում կատարված բարեփոխումը։ Նա նշել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և կգործեն օրենքին համապատասխան։ Նրա խոսքով՝ կառավարությունը բաց է երկխոսության համար։ Հիշեցնենք, որ ցույցերն Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ Մորենոն ստորագրել է հրաման՝ […]
00:10 04.10.2019
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Այս պահին խաղն ընդհատվել է։ «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- րոպեներ առաջ գրել էին ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում, փոխանցում է Armsport.am-ը։
00:00 04.10.2019
Դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել։ Այս մասին տեղեկացնում է «Газете.Ru»-ն։ Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ ոտնձգությունների մասին հաղորդումները հաստատված չեն։ «Չկան ականատեսներ, աուդիո և տեսաձայնագրություններ, սերմնահեղուկի հետքեր»,- հավելել է փաստաբանը։ Բացի դրանից՝ փաստաբանի խոսքերով՝ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս։ Դրան ի հակակշիռ՝ Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ […]
23:33 03.10.2019
Երևանի քաղաքապետարանը խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը. այս մասին հայտարարությունը տարածվել է այսօր: Ո՞րն է «Սանիթեքի» արձագանքը, ինչ են պատրաստվում անել ընկերությունում. այս և այլ մանրամասները՝ տեսանյութում:
22:40 03.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն: Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգրադում կա սովորություն՝ երկրի ղեկավարներին ընդունելուց օդանավակայանի ճանապարհը […]
21:58 03.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Սերբիա։ ՀՀ նախագահը հանդիպումները կսկսի վաղը՝ Երևանի ժամանակով 12։30-ից։ Արմեն Սարգսյանը Սերբիայի պալատում նախ հանդիպեկու է Սերբիայի նախագահ Ալեքսադր Վուչիչի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն ընդլայնված կազմով։ Ավելի ուշ ՀՀ և Սերբիայի Հանրապետության նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Աշխատանքային ճաշից հետո հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուղևորվելու է Սերբիայի […]
20:53 03.10.2019
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։
20:07 03.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և […]
19:44 03.10.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն […]
19:18 03.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]
17:38 03.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։ Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն […]
17:26 03.10.2019
Կալիֆոռնիայի պետական համալսարանը ստացել է 2,1 միլիոն դոլար` որպես աջակցություն հայագիտության ամբիոնի զարգացմանը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ թեև բարերարը ցանկացել է անանուն մնալ, սակայն նրա արարքը չի կարողացել աննկատ մնալ: Կալիֆոռնիայի պետական համալսարանը Երևանից դուրս ամենաշատ հայ ուսանող ունեցող բուհերից է: Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը կարծում է, որ […]
17:15 03.10.2019
Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իշխանության կրողը, դեռ 1,5 տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումը Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա բացատրեց, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին քաղաքացիները դուրս էին եկել պայքարելու ոչ թե մեկ անձի, այլ համակարգի փոփոխության համար։ «Եթե անգամ խոստովանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները […]
17:02 03.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» համաժողովին հնչեցված մեկնաբանություններին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
17:00 03.10.2019
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու […]
16:58 03.10.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին դարձավ 84 տարեկան: Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին խոսել է նրա խորթ տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, գրում է Rusarminfo-ն. «Այս պահին Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը նորմալ է: Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նա 10-15 տարով երիտասարդացել է: Ես այդ ամենը բացատրում եմ իր և Տատյանա […]
16:26 03.10.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտությունը երեկվանից լուրջ քննարկումների ու քննադատությունների առարկա է դարձել: Այսօր Ազգային ժողովում ևս պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հակադարձելով Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած կարծիքին, արել է արտահայտություններ, որոնք շատերի կողմից ընկալվել ու գնահատվել են որպես […]
16:09 03.10.2019
Ալիևն ասել է, որ այս տարվա սկզբից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 %-ով:
15:47 03.10.2019
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է դիպուկ խոցվում որպես թիրախ դրված զինտեխնիկան։ «Հայկական ԱԹՍ-ի հարվածը»,- տեսանյութը մակագրել է Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2511941352174791
15:37 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ: Նախագահն ընդգծել […]
15:23 03.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տեսաուղերձի հրապարակումից հետո, որում նա հայտնում էր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին՝ «Սանիթեքը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի գործընկերներ, Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն, որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից […]
15:17 03.10.2019
Մայր Էսթեր Աջային բացառիկ կին քրիստոնյա հոգևորական է Նիգերիայից։ Ստեղծել է իր բարեգործական հիմնադրամը կարիքավորներին օգնելու համար։ Լոնդոնում հիմնել է եկեղեցի, որը քրիստոնեական արժեքներ դավանող տարբեր համայնքների համար կամուրջ է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Էսթերն ինձ ասաց, որ ուժեղ կանանց ինքը բնազդով է զգում և առաջարկեց […]
14:44 03.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ արդեն Երևանում են 5 նոր աղբատար ավտոմեքենաները: «Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 […]
13:43 03.10.2019
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Նրանք առավոտվանից հավաքվել են կառավարության դիմաց: Նորաշեն համայնքի բնակիչ Արմեն Չոբանյանի խոսքերով՝ ավագանին անվստահություն հայտնելու որոշում է կայացրել անգործության պատճառով: Արմեն Չոբանյանն ասաց, որ համայնքի ղեկավարը ոչ թե նիստ չի հրավիրել, այլ նիստերը չեն կայացել քվորում չապահովելու […]
13:30 03.10.2019
Պրոցեսը ամբողջությամբ իրավական պրոցես է և, ըստ օրենսդրության` Հրայր Թովմասյանը իրավունք ունի մասնակցել նիստին: Այդ իրավունքից նա կարող է օգտվել, կարող է չօգտվել: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նաև նշեց, որ ինքն ավելի կողմ կլիներ, որ պրոցեսը լիներ քաղաքական, բայց զուտ իրավական է […]
13:04 03.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ արձագանքեց պետական պաշտոնյաների բարեվարքության կանոնների սահմանման անհրաժեշտության մասին հայտարարությանը: Վարչապետն ընդգծեց՝ այստեղ նուրբ քաղաքական պահ կա, մերձքաղաքական: «Հիմա կան այդպիսի հայտարարություններ, որ՝ այ, կառավարությունը հայտարարեց «վեթինգ, վեթինգ», հետո վեթինգից հրաժարվեցին: Մենք ուղղակի ուղիղ ասում ենք՝ քանի որ հասկացանք՝ այդ բառն ինչ-որ մեծ ալերգիաներ է […]
12:50 03.10.2019
Ազգային ժողովում քննարկվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Հարցը ներկայացնող իմքայլական Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների քվեների 3/5-ը («Իմ քայլի» քվեները բավարարում են)։ Գրիգորյանը ասաց, որ նաև տարընթերցում կա իրենց նախագծի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ազգային ժողովը նախաձեռնում է ոչ թե Թովմասյանի լիազորությունների դադարեցում, այլ եթե որոշումը […]
12:46 03.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի […]