13:56 01.10.2019
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։ 100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 46-րդն է (2690 գործակից), իսկ Սերգեյ Մովսեսյանը հայտնվել է 98-րդ տեղում (2654 գործակից):
13:53 01.10.2019
Մեկնարկում է Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց բարձրաստիճան հյուրերին, նշեց՝ պատիվ է նրանց հյուրընկալել այստեղ՝ Երևանում, այստեղ անցկացնել կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը: «Մենք ձգտում ենք առավելագույն չափով արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում` միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»,- ասաց նա: Նիստը շարունակվեց փակ ռեժիմով՝ առանց լրագրողների ներկայության:
13:49 01.10.2019
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում […]
13:42 01.10.2019
Ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ քիչ անց կմեկնարկեն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքները: Այժմ նիստի մասնակիցները ժամանում են Բաղրամյան 26:
13:41 01.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող […]
13:37 01.10.2019
Կառավարությունը պետք է շատ կոնկրետ քայլերի գնա մարզպետարանների աշխատակազմերի հստակեցման հարցում, որովհետև ակնհայտ է, որ մարզպետարաններն ուռճացված հաստիքացուցակներ ունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ մարզպետարանները ստեղծվելիս մեծ բաժիններով գործառույթներ են վերցրել և՛ համայնքներից, և՛ պետական կառավարման համակարգից։ «Եվ ձևավորվել է առավելապես արհեստական ինստիտուտ… […]
13:28 01.10.2019
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Վլադիմիր Պուտինի օդանավը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի բոլոր պատվիրակներն արդեն Հայաստանում են: Նշենք, որ Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան […]
13:23 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր […]
13:19 01.10.2019
ԱԺ-ում մարզպետների լիազորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մարզպետներ կան, որ սպա են ծեծում։ Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Պարո՛ն Գորգիսյան, բայց Դուք նենց վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ ես կարծում եմ, որ եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենաք, էդպիսի վստահությամբ տենց պնդում չէիք անի։ Եվ ես […]
13:17 01.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա էր միայն Նազիկ Ամիրյանը, իսկ Մանվել Գրիգորյանը, ինչպես և նախորդ նիստերին, առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել: Այս նիստի ընթացքում դատարանը պետք է անդրադառնա նախորդ նիստերին ներկայացված միջնորդությանը` կալանքի տակ գտնվող անշարժ և շարժական գույքերը […]
13:15 01.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների դիմավորման արարողությունը: «Դիմավորում եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակից գործընկերներիս»,- գրել է վարչապետը:
13:12 01.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դուրս եկավ նորաշենցիներին ընդառաջ: Նրա ձեռքին փաստաթուղթ էր: «Սա նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված գրությունն է, սեպտեմբերի 27-ին իմ կողմից արձակված կարգադրությունն է, որով ես նշանակել եմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի և իրավազորության պայմաններում»,- ասաց մարզպետը: Ակցիայի մասնակիցները գոռում էին` «փաստաթուղթ ենք պահանջում»: Սարգսյանն ասաց, որ […]
13:11 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ՝ օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս […]
13:10 01.10.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանին լրագրողները հարցրել են, թե ինչու է հաճախ բացակայում նիստերից: Նա էլ հայտնել է, որ հիվանդ է եղել: Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատ բացակայած պատգամավորը Վարդան Ղուկասյանն է: «Սիրո´ւն ջան, դու բացակաների մասին մի´ մտածիր»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք […]
13:04 01.10.2019
Նորաշենցիները, ովքեր ակցիա են իրականացնում լիազորությունները դադարեցված համայնքապետին վերադարձնելու պահանջով, նստացույց են սկսել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընդունարանի առջև: Նշենք, որ համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Նրանք կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է:
12:58 01.10.2019
Հայաստանի մարզպետները ժամանակի ընթացքում վերածվել էին ֆեոդալների ու իրենց էին ենթարկել համայնքների ղեկավարներին։ Եվ հիմա նույնպես կան այդպիսի մարզպետներ։ Այս մասին ԱԺ-ում մարզպետների վերաբերյալ օրենքի քննարկումների ժամանակ նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Երբ բերվում էր նման փոփոխություն, ես ակնկալում էի, որ պիտի էս խնդիրը լուծվի։ Բայց մենք դեռ ունենք կարծես թե նույն մոդելը և ունենք […]
12:50 01.10.2019
Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Հարևան երկրներից մեկում գրանցված Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ի սահմաններում»,- հայտնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում: Վթարի հետևանքով […]
12:48 01.10.2019
Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների, նշանակման և ազատման կարգը սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ 16 պատգամավոր էր գրանցվել հարց տալու համար, ինչը նշանակում էր, որ սահմանափակ ժամանակի պատճառով նրանց մի մասը չէր կարողանա հարց ուղղել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցերի և պատասխանների համար տրվող ժամկետները կրճատել։ ««Լուսավորը» համաձայն չի՞»,- դահլիճից հնչած դիտարկումներին արձագանքեց Միրզոյանը։ «Ես […]
12:46 01.10.2019
Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները: Համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է, նրանք պահանջում են Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին: Նորաշենցիներն ասում են՝ խնդրին լուծում տալու համար պատրաստ են հասնել Կառավարություն, դիմել վարչապետին:
12:25 01.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը Շառլ Ազնավուրի մասին: «Մեկ տարի առաջ այս օրը ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…»,- նշել է Արմեն Սարգսյանը:
12:20 01.10.2019
Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ Մակունցի՝ հենց դրա համար էլ սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից, […]
12:17 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների […]
12:16 01.10.2019
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ այլ գրառմամբ էլ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ինքն ու […]
12:09 01.10.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար […]
12:04 01.10.2019
Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Բաբայանը նշել է, որ նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, սակայն դա որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: «Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման […]
11:58 01.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը: Հայկական հանձնախմբի […]
11:50 01.10.2019
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ «Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից:
11:38 01.10.2019
«ՎիվառոԲեթը» շարունակում է տալ ու չխնայել. «ՎիվառոԲեթում» ջեքփոթ շահումները խիստ հաճախակի են դարձել: Այս անգամ գրանցվել է «Սպորտաստիկ» ջեքփոթի խոշոր շահում: «Սպորտ» բաժնում Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկի վրա խաղադրույք կատարած քաղաքացին անկնկալ կերպով շահել է մոտ 39,000,000 դրամ: Դուք նույնպես կարող եք նման շահում գրանցել. կատարե՛ք առաջարկվող բարձր գործակիցներով և սահմանաչափերով խաղադրույքներ ցանկացած սպորտային […]
10:58 01.10.2019
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի այսօրվա նիստի մեկնարկին ներկայացրեց նիստի օրակարգը: Էնֆիաջյանը նշեց՝ մշտական հանձնաժողովները որևէ նախագծի բացասական եզրակացություն չեն տվել: «էդ ասել էի արդեն, պարոն Էնֆիաջյան»,- դիմելով փոխխոսնակին՝ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
10:39 01.10.2019
Հայ ծանրորդները ժամանեցին Երևան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես երեկ հայտնել էինք, ծանրորդներն ուշացել էին Կիև-Երևան չվերթից։ Պատճառն այն էր, որ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և օդաչուները որոշել էին վերադառնալ Բանգկոկ։ https://www.facebook.com/olypiccomarm/videos/2617161191639004/