16:59 30.09.2019
Հայաստան ժամանեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
16:50 30.09.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ավելի վաղ տեղեկացվել է, որ […]
16:05 30.09.2019
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր մտահոգությունն է հայտնում Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։ Ընդգծենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ […]
16:00 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: «Արմենիա» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:
15:38 30.09.2019
«Բյուրեղյա» արցունքներով հայտնի դարձած հայ աղջիկը՝ Սաթենիկը, որի մասին առաջինը պատմել է SHANTNEWS.am-ը, հետաքրքրել է նաև ռուսական լրատվամիջոցներին: НТВ-ի նկարահանող խումբը ժամանել է Հայաստան, ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին: Մասնագետները ենթադրում են, որ Սաթենիկը տառապում է Մյունհաուզենի սինդրոմով: Դա հոգեկան խնդիր է, որի դեպքում մարդն ինքն իրեն վնասում է: Իսկ ռուսական լաբորատորիայում կատարված հետազոտությունը պարզել է՝ […]
15:23 30.09.2019
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծել է, որ […]
15:16 30.09.2019
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը […]
15:10 30.09.2019
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: ««Ժառանգությունը» դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»: Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը լռում էր, բայց կուսակցությունը մշտապես հանդես է եկել […]
14:34 30.09.2019
Թբիլիսիում ավարտված Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունում փայլուն հանդես եկան հայ շախմատիստները: Մեր գրոսմայստերներից Տիգրան Հարությունյանը 9 միավորից վաստակեց 7 միավոր և դարձավ միանձնյա հաղթող, իսկ Հովիկ Հայրապետյանը 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեկ այլ հայ շախմատիստ՝ Արման Միքայելյանը, 6 միավորով չորրորդն է: Նինո Գափրինդաշվիլիի գավաթի Ա խմբի մրցաշարին մասնակցել է 13 երկրի շուրջ 50 շախմատիստ:
14:33 30.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր թվիթերյան և ինստագրամյան էջերում գիշերային Երևանից լուսանկար է հրապարակել: «Ջալանջալան Երևանի գեղեցիկ փողոցներում, փորձել եմ հայկական նորաթուխ լավաշ»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով սինգապուրյան «Ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է «զբոսանք»: Նա նաև տեսանյութ է տեղադրել Երևանում գտնվելու առաջին օրվա մասին: Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով սեպտեմբերի 28-ին […]
13:54 30.09.2019
ՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
13:27 30.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
13:26 30.09.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ: Կան հարուցված քրեական գործեր՝ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում»,- գրել է նա: Նշվում է, որ Հայաստանում կան ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), […]
13:10 30.09.2019
Անհրաժեշտ է որոշումների ընդունման և իրականացման ընթացքում կարողանալ փոփոխություններ մտցնել այդ որոշումների մեջ։ Սրա կարիքը տեսնում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Երևանում անցկացված ֆորումի ժամանակ նա որպես «ԵԱՏՄ շատ լուրջ խնդիր» մատնանշեց դանդաղկոտությունը։ «Մինչև ծրագիրը մշակում եք, այդ ուղղությամբ նոու-հաու է առաջանում, և դուք չեք կարող դա հաշվի չառնել ու իրականացնել երեկ […]
13:04 30.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցրել է, որ այսօր լրանում է նշանավոր հայ բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակը: Այս առիթով նա արտասանել է Էմինի «Ախ, այս Մասիսը» բանաստեղծությունը: «Նշանավորենք Գևորգ Էմինի 100-ամյակը, կարդացե´ք Գևորգ Էմին, կարդացեք հայ գրականություն, ընդհանրապես կարդանք հնարավորինս շատ, որովհետև ինչպես ասել է Եղիշե Չարենցը` «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»»:
13:02 30.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու պատճառը. «Ռոբերտ Քոչարյանը ոչ թե տեղափոխվել է հիվանդանոց, այլ անցել է ընթացիկ պլանային բուժզննում»: Հիշեցնենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ […]
13:00 30.09.2019
Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որ ոչ մի սահման չունի անդամ մյուս պետությունների հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ դա և՛ խնդիր է, և՛ լուծում։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:48 30.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» […]
12:42 30.09.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է տեղեկությունները այն մասին, որ գազի գինը 30 տոկոսով բարձրանալու է։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշեց, որ դեռ որոշում չկա։ Նա ասաց, որ դեռ չի կարող պատասխանել՝ գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, բայց հույս հայտնեց, որ չի լինի։
12:32 30.09.2019
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
12:31 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»: Նրա խոսքով՝ այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չէին, սակայն հաստատված ցանկով հրավիրյալների թիվը […]
12:06 30.09.2019
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ: 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային […]
11:52 30.09.2019
86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Քաղավիացիայի առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։ Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան: «Զվարթնոց» օդանավակայանը […]
11:48 30.09.2019
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա համաժողովի անցկացմանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված […]
11:35 30.09.2019
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: «Չինաստանը բարեկամ երկիր […]
11:11 30.09.2019
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի […]
11:03 30.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ այս հանդիպումը ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսների հետագա զարգացման ու խորացման հնարավորություն է: Կառավարության ղեկավարն ասել է՝ այս ֆորումը լավ հարթակ է մտքերի և առևտրատնտեսական կապերի խորացման առումով եղած տեսլականների փոխանցման համար: Նա հույս է հայտնել, որ […]
10:57 30.09.2019
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և […]
10:27 30.09.2019
Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։ Ինչպես հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, […]