ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանեց Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2024
  • $
    388.73
  • RUBLE
    4.37
  • 416.60
WEATHER
+24.09 oC

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանեց Երևան

13:28 01.10.2019

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Վլադիմիր Պուտինի օդանավը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի բոլոր պատվիրակներն արդեն Հայաստանում են:

Նշենք, որ Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով ժամանել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն  ընդունելություն է  կազմակերպել. հյուրերի թվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է

22:30 18.06.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունելություն է կազմակերպել. հյուրերի թվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն է կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից; «Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա […] ...

Գիտնականները տիեզերքում մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ են գտել

22:23 18.06.2024

Գիտնականները տիեզերքում մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ են գտել

Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի աստղագետները հայտնաբերել են տարօրինակ թափառող աստղ, որը թռչում է տիեզերքում ժամում 2,1 միլիոն կիլոմետր արագությամբ՝ մոտ 1,5 հազար անգամ ավելի արագ, քան ձայնի արագությունը: Հետազոտությունը հրապարակվել է UCSD-ի պաշտոնական կայքում։ Օբյեկտին տրվել է J1249+36 անվանումը։ Այս լուսատուները շատ հազվադեպ են և ուշագրավ են իրենց շատ ցածր զանգվածի և համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով: […] ...

Բլինքենը հաստատել է, որ Ուկրաինային օգնելու համար ՆԱՏՕ-ի  հրամանատարաշտաբային կառույց է ստեղծվում

22:14 18.06.2024

Բլինքենը հաստատել է, որ Ուկրաինային օգնելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային կառույց է ստեղծվում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային օգնությունը համակարգելու համար։ «Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով  պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», – ասել է նա Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Բլինքենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը   մրցույթ է հայտարարել

22:05 18.06.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում են նախարարությունից: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային […] ...

SHANTNEWS

22:00 18.06.2024

SHANTNEWS

ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն. Ստոլտենբերգ

21:47 18.06.2024

ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանդյան դաշինքը մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ […] ...

BACK_TO_TOP