21:29 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն, և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն, գաղութի […]
20:38 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստան վերադառնալուն պես լսել է հայ մարզիկի հերթական հաղթանակի մասին: «Վերադարձանք Հայաստան և լսեցինք հրաշալի լուրը. Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է (արդեն՝ երկրորդ անգամ) և ռեկորդակիր: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
19:35 26.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Գևորգ Կոստանյանն իրենց տեղեկացրել է՝ արտերկրում է, ասել, որ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում: Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում:
18:46 26.09.2019
Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:
18:30 26.09.2019
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պիեսը դարձյալ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում է։ 154-րդ թատերաշրջանը աճեմյանցիները բացեցին նաև այս ներկայացմամբ: Բեմադրությունը նոր չէ, կերպարներն են առաջին անգամ այս ներկայացման մեջ։ Սիրահար զույգերի կերպարները մարմնավորում են «Շանթ» ՀԸ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը և Գյումրիի թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը: Իրենց երազներն […]
18:14 26.09.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստի ժամանակ քննարկել է նաև նվազագույն աշխատավարձին վերաբերող հարց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում և նվազագույն աշխատավարձի չափը 55 հազարի փոխարեն սահմանել 63 հազար դրամ: Կառավարությունն իր հերթին առաջարկ է ներկայացրել, որտեղ որպես նվազագույն չափ սահմանվել […]
17:44 26.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով երեկվանից իր անունը շրջանառելու դեպքերին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում […]
17:43 26.09.2019
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված կլինեն ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը նշեց՝ փառատոնին մասնակցությունը նաև առիթ է՝ հիանալու տեղի բնությամբ: Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը կարևորեց փառատոնը, ընդգծեց՝ այն Հայաստանում առաջինն է: Աղաբաբյանը նաև տեղեկացրեց՝ Կողբը Տավուշի մարզի ամենամեծ […]
17:36 26.09.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: «Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Նման «happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք […]
17:11 26.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը SHANTNEWS.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Սևանի ջրառին. «Օգոստոսի վերջում Սևանից լրացուցիչ ջրառ է իրականացվել: Մեր հիմնական նպատակն այն էր, որ 170 միլիոնից ավել ջուր Սևանից չվերցնենք: Ի սկզբանե, ջրամբարները լավ լցվել էին, բայց հետո մենք ունեցանք բնակլիմայական անբարենպաստ պայմաններ: Մենք օրինագիծ ենք ուզում բերել, ըստ որի` պետք […]
16:56 26.09.2019
Անընդհատ տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը ինչ-որ լավ բաներ է ուզում անել, բայց նրան խանգարում են, բայց հիմա կառավարությունն ամենազորեղն է բոլոր եղածներից։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում այսպիսի կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «1918 թվից, որ մեր հայկական պետությունը վերականգնվեց, մինչև հիմա երկրի ոչ մի ղեկավար այնքան շատ լիազորություններ չի ունեցել, ինչքան Նիկոլ […]
16:44 26.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ Այս փառահեղ մարզիկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, հերթական անգամ բոլորիս անսահման հպարտության առիթ է տալիս՝ դառնալով ծանրամարտի աշխարհի երկակի չեմպիոն: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և, առաջին հերթին, Սիմոնին, առա՛ջ դեպի Օլիմպիական մեծ բարձունքներ»,- գրել է Ծառուկյանը:
16:40 26.09.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի […]
16:35 26.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ Սիմոն Մարտիրոսյանը: Նա արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Նրան մեկ կիլոգրամ զիջեց բելառուս և երկու կիլոգրամ չինացի մարզիկը: Իսկ ահա հրում վարժությունում Սիմոնի առավելությունը բացահայտ էր: Նա […]
16:34 26.09.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Լարսի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ «Միևնույն ժամանակ հորդորում ենք դեպի Հայաստան […]
16:11 26.09.2019
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների համակողմանի ուսումնասիրությունները և բավարար հիմքերի դեպքում դրանց հիման վրա քրեական վարույթների հարուցման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության […]
15:57 26.09.2019
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել […]
15:52 26.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է: Արդեն ավարտվել են պոկում վարժության մրցումները, և Սիմոնը առայժմ առաջինն է: Այսպիսով, նա արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ: Նա նախ` սանձել է 190 կիլոգրամանոց ծանրաձողը, […]
15:45 26.09.2019
89 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանն իր հաղթանակը նվիրում է որդուն: Այս մասին նա ասել էր ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում: Ինչպես SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Հակոբը պատրաստվում է մոտ 2 ամսից հայրիկ դառնալ: Աշխարհի չեմպիոնը նաև ասել է, որ ընտանիքի գործոնը նրա համար շատ կարևոր է, որ ամեն առաջնության […]
15:15 26.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։ Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ: Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը […]
14:57 26.09.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունը արտոնություն է տրամադրել 64 ներդրումային ծրագրի, որով նախատեսվում է իրականացնել ավելի քան 302 մլրդ դրամի ներդրում և 4390 նոր աշխատատեղի ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:26 26.09.2019
«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Շարժական և անշարժ գույքը գնահատված է 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: […]
14:25 26.09.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի ազատումների վերաբերյալ վարչապետի որոշումները, ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, կապված են առաջադրված խնդիրները պատշաճ կատարել չկարողանալու հետ։ Գրիգորյանն այսօր իր մտքերն է ներկայացրել այս թեմայով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշել է, որ հեղափոխությունից հետո պաշտոնյաների առաջ բարձր պահանջներ են դրված։ Նրա խոսքերով՝ որոշ գերատեսչությունների ղեկավարներ […]
14:16 26.09.2019
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ այսօր կարծիք է հայտնել ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելն ավելի շատ քաղաքական գործընթաց է, քան իրավական, քանի որ հայտարարությունները դրան են տանում: Գորգիսյանի կարծիքով` ճիշտ կլինի, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ գործերը հավուր պատշաճի արվեն, […]
14:14 26.09.2019
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը յուրովի է մեկնաբանում Սահմանադրության այն կետը, որով Հայաստանում ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար կա միայն պատերազմական իրավիճակում։ Նրա կարծիքով՝ Սահմանադրությունում գրվածն իրականության հետ խնդիրներ ունի։ «Ես հիմա կարող եմ հարց տալ՝ Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ։ Եթե փաստացի մենք պատերազմի մեջ ենք … Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը […]
14:08 26.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար իբրև մեղադրյալ ներգրավելը համարում է նորմալ իրավական գործընթաց: Նա անընդունելի է համարում այս գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալը: «Սա անհեթեթ շղարշ է, որով փորձում են պատել իրականությունը: Հանրությունը տեղյակ է՝ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում նախորդ տարիներին: Եթե ի հայտ […]
14:07 26.09.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին […]
14:00 26.09.2019
Սեպտեմբերի 22-ից վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը: Այդ օրվա դրությամբ լճից բաց է թողնվել 140.524 միլիոն խմ ջուր: Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրառի քանակը կազմում է 140.954 միլիոն խմ: Նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 150.656 միլիոն խմ ջուր: Այս մասին հայտնում է […]