TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն․ Փաշինյան

23:22 25.09.2019

Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ»։

̰
Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ․ Վիգեն Սարգսյանը՝  Քննչական կոմիտեի հաղորդագրության մասին

23:17 25.09.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հրապարակում է կատարել Քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը […]

̰
Ում հետ է ֆուտբոլ դիտում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

22:55 25.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ այսօր ընդունում է «Ատալանտային»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ներկա է հանդիպմանը։ SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզադաշտում է նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։

̰
Կայացել է Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը

22:32 25.09.2019

Այսօր տեղի է ունեցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը: Նրան հրաժեշտ տալու են եկել պետական ու հասարակական գործիչներ, ներկա ու նախկին պաշտոնյաններ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս մասնակցել են հոգեհանգստյյան արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զրույց ԱԺ ամենաակտիվ պատգամավորի հետ

22:25 25.09.2019

ԲՀԿ խմբակցությունը  ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։ Երեկ նախագիծը քննարկվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը SHANTNEWS-ի հյուրն է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չեմ կարծում, որ ինքնասպանություն է եղել․ Գալուստ Սահակյան

22:01 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մեծ ցավ է ապրել՝ լսելով Հայկ Հարությունյանի մահվան լուրը։ Անդրադառնալով Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածին՝ նշել է․ «Ինքը շատ ամուր տղամարդ էր… չեմ գտնում, որ ինքնասպանություն է եղել»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել․ Աննա Հակոբյան

21:57 25.09.2019

New York Times-ի խմբագրությունում ենք։ Ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ 2004-ին եմ եղել։ Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը դատարան չի ներկայացել

21:37 25.09.2019

Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով այսօրվա նիստին դատարանը պետք է լսեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանին, սակայն նա չէր ներկայացել դատարան: Հիշեցնենք՝ Գիչյանն ըստ մեղադրանքի 2016 թվականի հուլիսի 17-ին գնդի գրավման համար տրամադրել և վարել էր իր «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան, որով զինված խմբի անդամները կոտրել էին ՊՊԾ գնդի դարպասը և ներս մտել: Դատարանը […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

21:17 25.09.2019

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ դռնփակ նիստում քննվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, Վերածնունդ մրցույթ-փառատոնի նախագահ Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդությունը: Այն դատարան է ներկայացրել Շիրակի մարզի դատախազությունը քննչական բաժնի հետ համատեղ։ Նիստին պատասխանող կողմը ու նրա պաշտպանը ներկա չեն գտնվել: Նիստը տևել է  մոտ 40 րոպե, […]

̰
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ

20:53 25.09.2019

«Ժողովուրդ» օրաթերթը շտապ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եվ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի […]

̰
ԱՄՆ դեսպանը նշանավորում է Հայաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր տրանսատլանտյան արժեքները

20:48 25.09.2019

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։ Բեռլինի պատի անկման […]

̰
Մեզ համար անսպասելի և անակնկալ էր․ Վահրամ Բաղդասարյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

20:27 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մոտ ընկերներ են եղել․ «Շատ բարձր կամային հատկություններով օժտված մարդ էր, մարդամոտ, ընկերական»։ Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Հայկ Հարությունյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց ընկերներին չի բարձրաձայնել․ «Մեզ համար շատ անսպասելի և անակնկալ էր այդ ամեն ինչը»։ […]

̰
«Ռոմա»-«Ատալանտա» մեկնարկային կազմերը

20:14 25.09.2019

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Պաու Լոպես, Սպինացոլա, Սմոլինգ, Ֆասիո, Կոլարով, Կրիստանտե, Վերետու, Ֆլորենցի, Պելեգրինի, Ձանիոլա, Ջեկո: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը ներկա կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

̰
Այցելել եմ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ հանդիպելու եմ ուսանողների հետ և ելույթ եմ ունենալու․ Փաշինյան

20:09 25.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել․ «Այցելել եմ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ հանդիպելու եմ ուսանողների հետ և ելույթ եմ ունենալու»։

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

20:02 25.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: «Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի […]

̰
Վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

19:50 25.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող […]

̰
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

19:39 25.09.2019

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]

̰
Պլաստիկե շշից` թել, խցաններից` հետաքրքիր պատկերներ․ գյումրեցի երիտասարդների հերթական նորարարական մոտեցումները

19:30 25.09.2019

Մեկ խցանը թափոն է, հարյուր հազարը՝ խճանկար …  Մի քանի տարի առաջ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքվեցին հենց մի մտահղացման շուրջ՝ շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոն պլաստիկե շշերը հավաքեցին, իսկ խցաններն օգտագործեցին հետաքրքիր ու գունեղ պատկերներ ստանալու համար. հայկական զարդանախշերով խցանից գորգերը դրա վառ օրինակներն են: Ստեղծարար գաղափարները հիմա այլ ուղղություն են ստացել: […]

̰
Հայկը կյանքը շատ էր սիրում, և կատարվածին դժվար է հավատալ. Արկադի Տեր-Թադևոսյան

19:25 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մի քանի ամիս առաջ. «Ինքը շատ զրուցող էր, ասող էր, հաճելի էր իր հետ նստել: Ինչ ասեմ, ես էլ շաքար ունեմ, ինքն էլ ունի, ես ճնշում ունեմ, ինքն էլ, ես […]

̰
Մենք մտերիմ էինք, հարևաններ էինք. Լևոն Մկրտչյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

19:17 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար դժվար է խոսել Հայկ Հարությունյանի մասին, քանի որ մտերիմներ էին. «Աշխատել եմ իր հետ, ինձ համար ինքը երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը կատարում էր իր առջև դրված հանձնարարությունները: Հաճախ […]

̰
Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝  Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար

18:48 25.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն […]

̰
Պուտինը հենց այնպես չի այցելում Հայաստան. ռուս փորձագետը նշում է այցի հնարավոր շարժառիթները

18:30 25.09.2019

Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք այցը: ՌԴ նախագահը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Փերենջիևը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ ՌԴ նախագահի այս այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից: «Այս այցն ամենից առաջ կապված է այն […]

̰
Ի՞նչ բրենդի զգեստ և զարդեր է կրել Աննա Հակոբյանը Նյու Յորքում

18:30 25.09.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Նյու Յորք կատարած այցից և մակագրել. «Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին վարչապետի հետ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում շատ ջերմ հանդիպում ենք ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Զգեստը՝ […]

̰
Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե  մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

18:28 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեր մարզիկը առայժմ երրորդն է: Պոկում վարժությունում նա հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները` հերթականությամբ բարձրացնելով 171, 175 ապա 178 կիլոգրամանոց ծանրաձողը: Այսպիսով, Սամվելը արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա  3 կիլոգրամով […]

̰
Արցախի ՊԲ-ում իրականացվում են զորաշարժեր՝ հաշվի առնելով նաև Ապրիլյանի փորձը

18:13 25.09.2019

Արցախի պաշտպանության բանակի զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։ Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, […]

̰
Արմեն Սարգսյանը ներկա կլինի «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը

18:10 25.09.2019

Այսօր Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը: Նշենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:  

̰
Հայկ Հարությունյանի տանը որևէ գրություն չի հայտնաբերվել. Քննչական կոմիտե

18:08 25.09.2019

Լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ երկտող է թողել, որում նշել է, որ ճնշումների է ենթարկվում և կեղծ ցուցմունք տալու պարտադրանքի: SHANTNEWS.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը: Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ դեպքի վայրի զննության ընթացքում նախաքննական մարմինը որևէ գրություն չի հայտնաբերել: Հիշեցնենք, որ 2019 թվականի […]

̰
Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

17:56 25.09.2019

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա նա գործում, Դավթյանը պատասխանեց. «Հետագան ըստ ապացույցների կերևա»: Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Դավթյանի խոսքերով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի քննությունը շատ […]

̰
Յուրի Վարդանյանի հարսը դարձել է Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

17:55 25.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր ելույթ է ունեցել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի հարսը՝ Ջեննի Լիվետ Արթուրը: Ջեննին Յուրի Վարդանյանի որդու՝ Նորայրի կինն է: Հիշեցնենք, որ Նորայրը նույնպես ծանրամարտիկ է և ժամանակին ներկայացրել  է Հայաստանի հավաքականը: Ջեննի Լիվետ Արթուրը, որը 81 կգ քաշայինների կարգում հանդես է եկել ԱՄՆ-ի կազմից, բավականին հաջող մրցելույթ է ունեցել: […]

̰
«Ռոմայի» երկրպագուները նոր երգ են նվիրել Հենրիխ Մխիթարյանին

17:38 25.09.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոմայի» երկրպագուները երգեր են նվիրել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին: Համացանցում նոր երգ է հայտնվել իտալական ակումբի երկրպագուների կողմից` նվիրված Հայաստանի հավաքականի ավագին:

̰
BACK_TO_TOP