Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցը, դրա գաղտնազերծված սղագրությունը և երկու նախագահների առաջին հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցը, դրա գաղտնազերծված սղագրությունը և երկու նախագահների առաջին հանդիպումը

18:46 26.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը շարունակում է քննարկման թեժ առարկա մնալ: Հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել: Բարձրացած աղմուկից հետո Սպիտակ տունը հրապարակել է երկու ղեկավարների զրույցի սղագրությունը: Հենց այս սկանդալի ֆոնին էլ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Սպիտակ տունը գաղտնազերծել է հեռախոսազրույցի սղագրությունը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև աղմկահարույց հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Սակայն այն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցը բողոք է ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ: Հեռախոսազրույցն ուսումնասիրում էին նաև դեմոկրատները, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը փորձել է Ուկրաինայի իշխանություններին ստիպել օգնել իրեն նախագահական ընտրարշավում:

Բանն այն է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Ջո Բայդենը մեծ շանսեր ունի՝ առաջիկա նախագահական ընտրություններում դառնալու դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Թրամփի հիմնական մրցակիցը:

 

 

 

Օրենսդիրների պահանջից հետո Սպիտակ տունը գաղտնազերծել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը: Այն հրապարակել է նաև CNN հեռուստաալիքը:

«Շատ խոսակցություններ են գնում Բայդենի որդու մասին, այն մասին, որ Բայդենը դադարեցրել է նրա դեմ հետաքննությունը, իսկ շատ մարդիկ ուզում են պարզել այդ ամենը: Եթե այս հարցում կարողանաք համագործակցել մեր գլխավոր դատախազի հետ, հրաշալի կլինի: Բայդենը ամենուր պարծենում էր, որ դադարեցրել է իր որդու դեմ հետաքննությունը: Եթե կարողանայիք ուսումնասիրել այդ հարցը…»,- նշել է Թրամփը զրույցի ժամանակ:

Զելենսկին էլ իր հերթին խոստացել է, որ շուտով Ուկրաինայում նոր գլխավոր դատախազ կնշանակվի, ով կուսումնասիրի այդ հարցը:

«Այդ գործի հետաքննությունն իսկապես արդարության վերականգնման հարց է, այնպես որ մենք հոգ կտանենք այդ մասին և կաշխատենք հետաքննության շուրջ»,- ասել է Զելենսկին:

Սղագրության հրապարակումից հետո Թրամփի ընդդիմադիրները հայտարարել են, որ Թրամփի մտադրությունը միանգամայն պարզ է. Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր երկրին ռազմական օգնություն է հարկավոր, իսկ ԱՄՆ նախագահը նրան անմիջապես խնդրել է համագործակցել հետաքննության հարցում:

Արդյո՞ք ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա

Նյու Յորքում Թրամփը և Զելենսկին իրենց առաջին պաշտոնական հանդիպումից առաջ անդրադարձել են նաև այս հարցին:

«Ես չեմ ուզում ներքաշվել ԱՄՆ-ի դեմոկրատական, բաց ընտրություններում: Կարծում եմ՝ մենք շատ լավ հեռախոսազրույց ենք ունեցել: Այն նորմալ է ընթացել: Մենք տարբեր թեմաների շուրջ ենք խոսել: Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ կարդացել եք և տեսել, որ ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրել»,- ասել է Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ:

«Դուք գիտեք, որ ոչ մի ճնշում չի եղել: Ձեզ հարկավոր է միայն տեսնել, թե ինչ է տեղի ունեցել հեռախոսազրույցի ընթացքում: Ես գնահատում եմ պատասխանը»,- Զելենսկու խոսքը շարունակել է Թրամփը:

Ի դեպ, զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ցանկացել է հետաքննել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունը «Բուրիսմա Հոլդինգսում», որը Ուկրաինայի խոշորագույն գազային ընկերություներից մեկն է: Հանթեր Բայդենն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել 2014-ից մինչև 2019-ի սկիզբը:

Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:

Իսկ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր վերջին գրառումներից մեկում այս ամենն անվանել է «Ամերիկյան քաղաքականության պատմության մեջ ամենամեծ խարդախությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

21:19 07.05.2024

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին։ «Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։ «Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի […] ...

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին

21:00 07.05.2024

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է երեք կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Երկուշաբթի, 6 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակութեան Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագէսեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութեան […] ...

Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա

20:55 07.05.2024

Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մինչև 2030 թվականը ապահովել կյանքի տեւողությունը մինչև 78 տարի, իսկ մինչև 2036 թվականը հասցնել 81 տարվա. այս մասին հրամանը, որն ստորագրել է ՌԴ նախագահը, հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Սահմանել Ռուսաստանի Դաշնության հետևյալ ազգային զարգացման նպատակները մինչև 2030 թվականը և ապագայում մինչև 2036 թվականը՝ մինչև 2030 թվականը կյանքի սպասվող տեւողությունը […] ...

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

20:39 07.05.2024

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

Աշխարհը երբեք այնքան չի մոտեցել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել որևէ սադրանքի և չի պատրաստվում կռվել որևէ մեկի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

BACK_TO_TOP