17:34 25.09.2019
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]
17:07 25.09.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ասել է, որ շատ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է դասախոսներին` կշարունակի աշխատել այն դասախոսը, որին ավելի շատ ուսանողներ կընտրեն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա ևս ռիսկային չէ ու դրա արդյունքում դասախոսների […]
17:00 25.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով: «Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, շինարարության ծավալն աճել է 4.4%-ով, առևտրի […]
16:57 25.09.2019
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Խմբագիրները հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով […]
16:49 25.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին: Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]
16:25 25.09.2019
Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները: Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասաց. «Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ […]
16:21 25.09.2019
Aravot.am-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ Բջնիի իր առանձնատանը եղել է մի հոգի, նա վարույթ իրականացնող մարմնին խնդրել է չբացահայտել իր ինքնությունը հանրությանը: Ոստիկանապետն ինքնասպանություն գործելուց առաջ իր հետ գտնվող անձի հետ ունեցել է անձնական զրույց: Կայքի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ, ինչը շատ ծանր էր տանում, այդ իսկ պատճառով արդեն վաղուց սկսել […]
16:10 25.09.2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
16:06 25.09.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պետք է քննարկվեր «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Խոսքը պետական նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար 20.000 հազար դրամ, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 սահմանելու մասին է: Նախագիծը չի քննարկվել, […]
15:59 25.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Հռոմից հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Rizzani de Eccher» շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիա դե Էքերի հետ: Նախագահը նրան ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Նա առանձնացրել է Գյումրիում պատմական կենտրոն ստեղծելու նախագիծը և ATOM նախագահական նախաձեռնությունը: Նախագծերը հետաքրքրել են իտալական կողմին: Նրանք պատրաստվում են գալ Հայաստան՝ տեղում ծանոթանալու […]
15:55 25.09.2019
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Երբ սեպտեմբերի վերջին +30 աստիճան է, անգամ չես հիշում, որ աշուն է»։
15:18 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները: Ներգրավված զինապարտները ներկայացել են զորամասեր, ստացել իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը: Համալրվող տեխնիկան բերվել է հավաքակետեր, անցել տեխզննություն և կանգնեցվել շարք: Նույն օրը ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով: […]
14:46 25.09.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]
14:36 25.09.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա […]
14:27 25.09.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու […]
14:11 25.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հրապարակումներից մեկում Քննչական կոմիտեն հայտնել էր, որ վերջինս դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ էր օգտագործել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ էր ճիշտ դա հրապարակել, արդյո՞ք դա անձնական տվյալ չէր: «Ես ձեզ դրա իրավական մեկնաբանությունը, հիմնավորումը տամ: Իրավական առումով, վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ […]
13:57 25.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կալորիա դե Էակների հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ […]
13:47 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Կից հրապարակվել են նաև լուսանկարներ:
13:44 25.09.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին մանրամասներ հրապարակած լրատվամիջոցներին ստիպելո՞ւ են աղբյուր բացահայտել, թե՞ ոչ: Գլխավոր դատախազն ասաց, որ իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ, և ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողների՝ իրավապահ մարմինները ոչ մի պարագայում չեն կարող դրսևորել անբարեխղճություն, ոչ մի պարագայում […]
13:26 25.09.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե իր և ՀՔԾ պետի կողմից ճնշումներ են եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր Հայկ Հարությունյանի դին: «Որպես ողջամիտ մարդ՝ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել եմ՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Այն պատվերների, որ գլխավոր […]
13:25 25.09.2019
Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին պարզ է դառնում DataLex դատական տեղեկատվական կայքէջում հրապարակված տեղեկատվությունից: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և կայացրել նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում:
13:03 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը […]
12:58 25.09.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանն առիթը բաց չի թողել Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ։ Թուրքիայի ղեկավարը Իսրայելին կոչ էր արել Գոլանի բարձունքները վերադարձնել Սիրիային։ Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան […]
12:43 25.09.2019
Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ռուս մոդել Ալենա Բուդովիչը, որը որպես մոդել նախօրեին Միլանում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հանդես է եկել աշխարհահռչակ նորաձևության ապրանքանիշի` Gucci-ի 2020թ. գարուն-ամառ ցուցադրությանը, խոսել է իր տպավորությունների մասին: Ալենա Բուդովիչն ասել է, որ բացի իրենից, ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ ռուսախոս մոդելներ ԱՊՀ երկրներից, այդ թվում` հայուհի Անուշ Սահակյանը, Արմինե Հարությունյանը: […]
11:27 25.09.2019
Հայաստանում անցկացվող զորավարժությունների շրջանակներում պահեստազորայինների հավաք է կազմակերպվել Շենգավիթի զինկոմիսարիատում: Այստեղ են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր այդ հավաքից:
11:18 25.09.2019
Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արագ փոփոխությունների փուլն արդեն սկսվել է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն Հայաստանում կառուցելու այն ծավալների ճանապարհներ, ինչպիսին վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն […]
10:51 25.09.2019
Տնտեսական աճը պետք է երկնիշ լինի, որ մեր բաց թողածը հետ բերենք: Այս մասին նյույորքահայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա տնտեսության մեջ շատ լավ դինամիկա է նկատվում: Մեր տնտեսական աճը կլինի մոտ 7 տոկոս: Սա շատ լավ ցուցանիշ է, բայց այն խնդիրը չէ, որ մենք մեր առջև դրել ենք»,-ասաց նա: Վարչապետը […]
10:32 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը […]
09:40 25.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի […]
09:17 25.09.2019
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը ննջել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաընկերությունը։ Լրագրողների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը փակ աչքերով նստած։ Ինչ-որ պահի նրա գլուխը սկսում է ցած սահել։ Այդպիսի վիճակում 81-ամյա Ռոսը մնացել է մոտ 15 րոպե։ Առաջին անգամ չէ, […]