TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Հայկ Հարությունյանի մահվան նախորդ օրը առանձնատանը գտնվող երկու անձից բացի այլ մարդ բնակարան չի մտել. ՔԿ

17:18 24.09.2019

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել են Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի […]

̰
Զորահավաք հայտարարելուց ընդամենը 6 ժամ անց հազարավոր զինապարտներ են ներկայացել․ Տոնոյան

17:10 24.09.2019

Ընթացիկ ռազմավարական զորավարժությունները աննախադեպ են նրանով, որ նույնիսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ զորահավաք չի հայտարարվել, և համալրումը կատարվել է ԵԿՄ և այլ կազմակերպությունների օգնությամբ, իսկ հիմա անցկացվում է զորահավաք։ «Իրականում ես շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդամենը 6 ժամ հետո մենք մի քանի հազար անձնակազմ … Չեմ ուզում կոնկրետ թվեր ասել, բայց հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ […]

̰
Պատրաստվում ենք ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայի բացմանը. Փաշինյան

17:04 24.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Նյու Յորքից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Պատրաստվում ենք ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայի բացմանը»:

̰
Տարօրինակ է, գուցեև մոլորվել են․ Տոնոյանը՝ սպանված ադրբեջանցի դիվերսանտի մասին

17:01 24.09.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարօրինակ է համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիան։ Ըստ Տոնոյանի՝ տարօրինակ են եղել և՛ գործողության ժամը, և՛ անձնակազմի թվաքանակը, և՛ համազգեստը։ «Գուցեև մոլորվել են»,- ասաց Տոնոյանը։ Նախարարի խոսքերով՝ պատասխան տալու կարիք չունեն, ավելին, կատարել են հումանիտար պարտքը և թույլ են տվել դին դուրս բերել միջդիրքային տարածքից։ Հարցին, […]

̰
Ցանկացած պաշտպանության նախարար կհպարտանար զորակոչվողների այս թվաքանակով․ Տոնոյան

16:44 24.09.2019

«Ցանկացած պաշտպանության նախարար՝ ցանկացած երկրի, ուղղակի կհպարտանար էս թվաքանակի անմիջապես զորակոչվողների, զորահավաքման էս պատրաստության աստիճանից»։ Այս մասին այսօր հայտարարել է ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը ԵԿՄ անդամների հետ հանդիպմանը։ Նա այցելել էր Աբովյանի զինկոմիսարիատ, որտեղ նախարարին ներկայացրել են զորավարժության ընթացքում պահեստազորայինների ներկայանալու աստիճանը, ինչպես նաև պատմել ԵԿՄ անդամների ներկայանալու մասին։ Հենց այդ ժամանակ հավաքված են եղել […]

̰
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է. Hetq.am

16:38 24.09.2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով, որից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից:

̰
Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են

16:28 24.09.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են. «Տեղեկացնում ենք, որ մեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են»:

̰
Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել

16:20 24.09.2019

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Twitter-ում Չավուշօղլուի արած գրառումից։ Նա գրառումը կատարել է անգլերեն և թուրքերեն: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ԻՀԿ-ի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի […]

̰
Մենք պատրաստ ենք Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը․ Փաշինյան

16:07 24.09.2019

Միացյալ Նահանգներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցներից Fox LA կայքին։ Հարցազրուցավարը հարցրել է՝ վարչապետը տեսնո՞ւմ է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծում մոտ ապագայում։ «Գիտեք, մենք պատրաստ ենք դրան։ Եվ իմ ուղերձն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- պատասխանել […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը խուսանավում է Ամուլսարի հարցով գործուն քայլերից․ ՀԲՃ

16:00 24.09.2019

2019թ-ի օգոստոսի 20-ին դիմում էինք հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որի պահանջն էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը։ Որպես հիմք ներկայացրել էինք լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ ներկայացված բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը, որը մեր կարծիքով էկոլոգիական նոր գործոն է և լիովին բավարար իրավական հիմք կարող է […]

̰
Ծանր հանցագործությունների դեպքում լրագրողը պարտավո՞ր է բացահայտել աղբյուրը

15:50 24.09.2019

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների կողմից աղբյուրը բացահայտելու հարցին:  ««Հայելիի» և «Արմլուրի» շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը և ոչ մի ճնշման […]

̰
Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան. Պեսկովը հաստատել է

15:44 24.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Այո՛»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով TASS լրատվական գործակալության հարցին:

̰
Մեր համայնքն իմ ուղերձը ջերմ ընդունեց, որովհետև այն մեր պետության զարգացման մասին էր․ Փաշինյան

15:42 24.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆոռնիայում իր անցկացրած հանրահավաքից հետո մեկնաբանել է հանրահավաքի ընթացքն ու արդյունքները։ Fox LA լրատվամիջոցին տված հարցազրույցում նա նշել է, որ համայնքն իր ուղերձը ջերմ ընդունեց, որովհետև այն Հայաստանի զարգացման հեռանկարների, զարգացման տարբերակների մասին էր։ Փաշինյանն անդրադարձել է նաև նախորդ տարի իր սկսած քայլարշավին ու մեկնաբանել, թե ինչու հենց Գյումրիից սկսեց իր արշավը […]

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում

15:37 24.09.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող […]

̰
Արտակարգ դեպք Արարատում. Յուվեցի Կարոյին պատկանող գազալցակայանում մեքենաներ են այրվում

15:28 24.09.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝  […]

̰
Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցու դին դուրս է բերվել Կարմիր խաչի միջնորդությամբ

15:11 24.09.2019

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ, հակամարտության կողմերի հետ կազմակերպության պայմանավորվածությունների հիման վրա, ադրբեջանցի Ռամին Աբդուլռահմանովի դին դուրս է բերվել Արցախի միջդիրքային տարածքից։ Այս մասին տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Այլ մանրամասներ նա հրաժարվեց հայտնել, քանի որ դա կհակասեր Կարմիր խաչի ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանցու դին, հիշեցնենք, այդտեղ հայտնվել էր ձախողված […]

̰
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

15:03 24.09.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին մինչև հինգ միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին: «Հաշվի առնելով հիվանդության բնույթը, հնարավոր շարունակական բարդությունները, բացասական դինամիկան՝ հանգում ենք այն հետևության, որ առկա պայմաններում առկա […]

̰
Արոնյանն ու Վաշյե-Լագրավը կրկին ոչ-ոքի խաղացին, հաղթողը կորոշի թայ բրեյքը. Շախմատի աշխարհի գավաթ

14:54 24.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները: Արոնյանն այսօր սևերով մրցում էր Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել էր ոչ-ոքի:  Երկրորդ հանդիպումը ևս հաղթողին չորոշեց: Ամեն ինչ պարզ կլինի վաղը` թայ բրեյքից հետո: Հաղթողը կիսաեզրափակչում կմրցի Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ: Այս զույգի երկրորդ հանդիպումը դեռ չի […]

̰
Ռազմավարական զորավարժությունն անցկացվում է «հակառակորդի ագրեսիայի դիմագրավման» թեմայով

14:25 24.09.2019

Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկած զորավարժությունն անցկացվելու է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով։ Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:

̰
Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում Cybertech համաժողովում

14:20 24.09.2019

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Ինչպես հաղորդում են SHANTNEWS.am-ի թղթակիցները, այս պահին այստեղ ելույթ է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ներկայացնելու է Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանում նոր կենտրոն, ինչպես նաև գրավիչ վայր ներդրումների համար: Այդպիսի ընկերություններից մեկի` իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ նախագահը […]

̰
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

14:17 24.09.2019

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում: Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի […]

̰
Հայկ Հարությունյանը դեպքից առաջ օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. Քննչական կոմիտե

14:05 24.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և […]

̰
Վիճաբանություն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի շուրջ

13:44 24.09.2019

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկման թեմա է դարձել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը: Մասնավորապես` վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև այն բանից հետո, երբ Արման Բաբաջանյանն առաջարկել է իր պատրաստած դիմումը կցել նախագծին, ինչին դեմ է արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞վ է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա առանձնատանը, երբ վերջինս ինքնասպան է եղել

13:33 24.09.2019

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, թե ով է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա Բջնիի առանձնատանը, երբ վերջինս ինքնասպան է եղել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նախկին ոստիկանապետի հետ եղել է իր վաղեմի մտերիմը՝ ոստիկանության համակարգի մի նախկին պաշտոնյա։ Ասում են, թե Հարությունյանը վերջին շրջանում իր նման չէր, շատ ինքնամփոփ էր դարձել, ալկոհոլ էր շատ օգտագործում։ Դեպքի […]

̰
Սիլիկոնյան հովտին մեկ օր նվիրելը ապացուցում է, որ վճռականություն կա ՏՏ ոլորտում մեծ շեշտադրում անելու. խոսնակ

13:02 24.09.2019

«Նախկինում էլ խոսվում էր IT ոլորտի առաջնայնությունների մասին, դա, կարծես թե, մոդայիկ հայտարարություն էր դարձել, որը չէր ամրապնդվում կոնկրետ գործողություններով, այս պարագայում տենց չի: Այն, որ իշխանությունները հիմնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն, որ առաջնայնություն համարվեց այս կարճատև այցի ընթացքում մեկ օր նվիրել Սիլիկոնյան հովտին և այն, որ վարչապետը համաձայնել է և սիրով պետք  է […]

̰
Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

12:47 24.09.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է […]

̰
Կհանդիպե՞ն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. հարց՝ ՀՀ վարչապետի խոսնակին

12:14 24.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում՝ երկրների ղեկավարների մակարդակով: Կարապետյանն արձագանքեց, որ սովորաբար նման հանդիպումները նախապատրաստվում են: «Ոտքի վրա հանդիպման արդյունավետությունը ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման համար, […]

̰
«Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ․ դեսպանություն

11:54 24.09.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, […]

̰
«Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը

11:37 24.09.2019

Հայկական ազգային կինոակադեմիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «2020 թվականի փետրվարի 9-ին կկայանան Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը: Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը: Հիշեցնենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ […]

̰
Նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրենի հետ

11:35 24.09.2019

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական […]

̰
BACK_TO_TOP