11:27 24.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգևը»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10157591355868501&set=a.10150460716863501&type=3&permPage=1
10:37 24.09.2019
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, […]
09:47 24.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել […]
09:28 24.09.2019
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ […]
08:50 24.09.2019
16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Տունբերգը, ով դարձել է համաշխարհային բնապահպանական շարժման առաջնորդ,ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առջև, ովքեր հավաքվել էին ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է VOA-ն։ Նա նշել է, որ ինքն այդտեղ պետք է չլիներ, այլ՝ դպրոցում՝ օվկիանոսից այն կողմ։ Գրետան, ով իր առաքելությունն է համարում կլիմայի փոփոխություների դեմ պայքարը, Նյու […]
00:53 24.09.2019
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն […]
00:29 24.09.2019
Միլանում կայացավ FIFA the Best մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Մեսսին քվեարկության արդյունքներով առաջ է անցել Վիրջիլ վան Դեյկից և Կրիշտիանու Ռոնալդուից: Give me ? Barça Fans!#TheBest pic.twitter.com/zNqmnGH7n4 — FC Barcelona (@FCBarcelona) September 23, 2019
22:38 23.09.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այցի առաջին օրը բավականին հագեցած էր: Այս մասին Լոս Անջելեսից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 23.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը րոպեներ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 89 կգ քաշային կարգում 22-ամյա մեր մարզիկը երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց լավագույնը` նվաճելով նաև փոքր արծաթ հրում վարժությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար […]
21:16 23.09.2019
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
20:56 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում կարող է համագործակցել Կալիֆոռնիայի հետ թե՛ առևտրի, թե՛ ներդրումների առումով: Փաշինյանը նաև ներկայացրել է նախորդ տարվա գրանցած դրական դինամիկան տնտեսական աճի, արտահանումների և վարկանիշի առումով: Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանի ամենամեծ արժեքը մարդն է: […]
20:34 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ. «Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։ Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89 կգ քաշային կարգում: Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՛ս, Հակոբ ջան»:
19:22 23.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]
19:20 23.09.2019
S.O.S. նախաձեռնությունը տեղեկացրել է, որ Ամուլսարի գիտական զեկույցը պատրաստ է, կրճատման փուլում է: Զեկույցի կրճատ տարբերակը կհրապարակվի 48 ժամում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը տեղեկացրեց՝ մասնագետներն իրեն այսպիսի իրավիճակ են ներկայացրել. «Լիդիանն» ունի ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ կատարելու ցանկացած հետազոտություն,, ու հորատանցքերը միայն «Լիդիանի» մոտ են, ՀՀ-ն ոչ մի հնարավորություն չունի տեսնելու՝ ընդերքի […]
19:03 23.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միանում են «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը: «Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ […]
18:39 23.09.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր տեսանյութ էր տարածել, որում ներկայացված էր, թե ինչ վիճակ է տիրում Վերին Լարսի անցակետում: Օգտատերը պատմել էր , որ արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սահմանին: Բեռնատարների վարորդները նշել էին, թե ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով, […]
18:22 23.09.2019
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է տեղեկացրել ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի՝ մարտական դիրքում հրազենային վնասվածք ստանալու դեպքի մասին: «22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով […]
18:11 23.09.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը: «Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց: Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]
18:10 23.09.2019
Մարզպետների պաշտոնները կրկնում են մյուս գերատեսչությունների գործառույթները, առանց նորմալ ֆունկցիոնալության։ Մարզպետների պաշտոնները հանելու դիրքերից հանդես եկող Սերգեյ Բագրատյանն այսօր այդ մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստում։ «Հիմա մարզում զինվորականին ջարդուխուրդ են արել, չգիտես՝ մարզպետը պատասխանատո՞ւ է, թե՞ պատասխանատու չէ։ Նա ո´չ լիազորություն ունի դա կանխելու, ո´չ էլ պատասխանատվություն ունի, որ նման բան […]
18:05 23.09.2019
Զարիֆը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը հնարավոր է «5+1» ձևաչափով,
17:54 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: ԱՄՆ վարչապետի այցի, ԱՄՆ կոնգրեսականների՝ Հայաստան սպասվող այցի, Իսրայելում ՀՀ դեսպանության բացման և այլ թեմաների մասին է SHANTNEWS-ի տաղավարում քննարկումը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հարցին՝ կկայանա՞ Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Փոխնախարարն ընդգծել է. «Սա այց չէ Միացյալ Նահանգներ՝ երկկողմ օրակարգով, այլ մասնակցություն […]
17:53 23.09.2019
Ազգային ժողովի տարածքային կառավարման հանձնաժողովում այսօր քննարկվում է նախագիծ, որով նախատեսվում է ամբողջացնել ապօրինի շինությունների ճակատագրի վերաբերյալ քաղաքականությունը։ Այն ապօրինի շինությունները, որոնք չեն հակասի նորմերին, հնարավոր կլինի սեփականաշնորհել։ Իսկ այն ապօրինի շինությունները, որոնք չեն համապատասխանի նորմերին, կփոխանցվեն համայնքին՝ որպես սեփականությունը։ Հատկապես Երևանի դեպքում այդպիսի շինությունների թիվը մոտ 35 հազար է գնահատվում։ Այս թիվը ներկայացրել տարածքային […]
17:42 23.09.2019
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե իրեր, հայտնում է newsgeorgia.ge-ն: Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար): […]
17:31 23.09.2019
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանակներում։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
17:30 23.09.2019
Հայտնի լիբանանցի դիզայներ, ծագումով հայ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կնոջ` Ռանիայի լուսանկարը, որը կրում է նրա բրենդի հագուստը: «Թագավորական ընտանիքի անդամներն էապես տարբերվում են աստղերից, նրանք ունեն իրենց սեփական կախարդանքը»,- գրել է դիզայներն իր ֆեյսբուքյան էջում: Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986թ.՝ Բեյրութում: Նա սովորել է Esmod Beirut հեղինակավոր հաստատությունում, […]
17:26 23.09.2019
Ինդոնեզիայի Ռիաու նահանգում օդի աղտոտման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
17:20 23.09.2019
«Լևադա կենտրոնը» սոցիալական հարցում է անցկացրել, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը: Հարցման մասնակիցներին, ի թիվս այլ հարցերի, հարց է ուղղվել իրենց հորը՝ Միխայիլին, սպանած «Խաչատուրյան քույրերի» գործի մասին: Հարցումը ցույց է տվել՝ Խաչատուրյան քույրերի արարքն արդարացողների հետ համամիտ է հարցվածների 41 տոկոսը, համամիտ չէ՝ 29 տոկոսը, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Քույրերի […]
17:18 23.09.2019
Արարատյան դաշտում ձկնարդյունաբերության մեջ ջրի օգտագործման թույլտվությունները ոռոգման հարցում մեծ խնդիրներ են առաջացրել։ Կառավարության ներկայացուցիչներին այսօր Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում հիշեցրեց Վարազդատ Կարապետյանը։ Նա հարցրեց այդ հարցի լուծման հնարավորության մասին։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության կազմում ջրային ոլորտի երկու կառույցների լուծարման հարցը։ Եվ հանձնաժողովի նախագահը հարցրեց՝ ինչպե՞ս […]
17:04 23.09.2019
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի առաջարկած նախագծերը քննարկման չարժանացան։ Ինքը՝ Աբովյանը, խնդրեց օրակարգից հանել դրանք և հետաձգել քննարկումը։ Պատճառն այն է, որ Աբովյանի խոսքերով՝ անտառների վերաբերյալ իր 4 նախագծերի վերաբերյալ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել թե՛ կառավարությունից, թե՛ քաղաքացիներից, և անհրաժեշտ է այդ նախագծերը […]
17:00 23.09.2019
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության նպատակներն են․ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և […]