TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար

16:23 23.09.2019

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։ Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման […]

̰
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ

15:51 23.09.2019

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է […]

̰
Արոնյան-Վաշյե-Լագրավ (ուղիղ). Աշխարհի գավաթ՝ 1/4 եզրափակիչ

15:16 23.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Արոնյանը առաջին պարտիայում սպիտակներով է խաղում Վաշյե-Լագրավի հետ: Օնլայն տարբերակով պարտիային կարող եք հետևել այստեղ՝  https://www.chessbomb.com/arena/2019-fide-world-cup/5-1-Aronian_Levon-Vachier_Lagrave_Maxime 1/4 եզրափակչի մյուս զույգերն են՝  Գրիշչուկ – Դին Լի Ժեն, Վիտյուգով – Յու Յանջի, Ջեֆրի Քսյոնգ – Թեյմուր Ռաջաբով:

̰
Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի երեք դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

14:49 23.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ երեք դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից: «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը»՝  Լիլիթ Դերենիկի Արեյանն ազատվել է «Երևանի հ.181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, Գոհարիկ Ռուբիկի Ազատյանը՝ «Երևանի հ.134 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, […]

̰
Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրգործ

14:40 23.09.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես՝ […]

̰
Վարչապետը նոր օգնական ունի

14:15 23.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման նախագծում:

̰
17 տարի անց բացահայտվել է ռուս երգիչ Միխայիլ Կրուգի սպանությունը

13:53 23.09.2019

Ռուսաստանի քննչական կոմիտեն 17 տարի տևած քննությունից հետո բացահայտել է ռուս հայտնի երգիչ, շանսոն ոճի կատարող Միխայիլ Կրուգի սպանությունը, որ տեղի է ունեցել 2002 թվականին։ Քննիչները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Պարզվել է, որ «Տվերյան գայլեր» հանցավոր խմբի անդամները, որոնք հարձակվել են հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող […]

̰
Ինչո՞ւ են Շիրակի մարզում բնակվող աղջկա արցունքները «բյուրեղյա»

13:34 23.09.2019

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 22-ամյա բնակչուհի, Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում բնակվող Սաթենիկ Ղազարյանը սկսել է արտասվել բյուրեղյա արցունքներով: Ակնաբույժ Տատյանա Շիլովան հավաստիացնում է, որ աղջկա դեպքը, իհարկե, հազվադեպ է, բայց բնավ միակը չէ։ Բյուրեղներն աչքերում կարող են հայտնվել գենետիկ կամ վարակիչ հիվանդությունների պատճառով, գրում է News.am-ը։ «Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշակի միկրոտարրեր, […]

̰
Ինչպես է վարչապետը Լոս Անջելեսում արտասանում Պարույր Սևակի բանաստեղծությունը

13:30 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում արտասանել է Պարույր Սևակի հայտնի բանաստեղծությունը. «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում»: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ և այնտեղ հանդիպել հայ համայնքի հետ:

̰
Մինչև 200․000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա

13:17 23.09.2019

Ս․թ․ օգոստոսի 4-ից ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից։ Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների […]

̰
Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

13:03 23.09.2019

Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ծրագիրը իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ: «Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի […]

̰
Հայտնի են ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները

12:58 23.09.2019

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կյանքին վնաս չի […]

̰
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում կարմիրգրքյան արագիլի վրա կրակելու փաստով

12:30 23.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։ ՀՀ  Ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

12:17 23.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ […]

̰
Ադրբեջանն ընդունեց իր զինծառայողի կորուստն առաջնագծում

12:06 23.09.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ զինծառայող է կորցրել Արցախի առաջնագծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում։ Սակայն ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բաքուն հայտարարել է, թե իբր իրենց զինծառայողը միջդիրքային գոտում հայտնվել ու հայկական կողմի կրակից սպանվել է մոլորվելու արդյունքում։ Մինչ այդ Արցախի պաշտպանության բանակից արդեն հայտարարել են, որ երեկ ցերեկը տեղի […]

̰
Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը քննվում է․ ՔԿ

11:58 23.09.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՔԿ-ն հայտնում է, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Այս պահին առգրավվել են դեպքի հարակից […]

̰
56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց

11:42 23.09.2019

Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո Ազգային ժողովը քվեարկության դրեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որով նախատեսվում է 56 մլրդ դրամը վերադարձնել տնտեսվարողներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորներն իրենց ասելիքը կարող են հնչեցնել քվեարկությունից հետո: Այն ընդունվեց 93 կողմ ձայներով:

̰
Տնտեսվարողների պարտքերը կվերադարձվեն առանց նրանց մոտ ստուգումներ կատարելու

11:31 23.09.2019

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն էր այսօր ԱԺ-ում ներկայացնում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելկու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նա ընդգծեց 3 կարևոր կետ, որոնք կարգավորվում են պետության պարտքը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նշված օրենքով: «3 հարց կա կարգավորվող․ մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավելացվող դեբետային գումարների մարման հերթականությունն ենք հստակեցնում, այսինքն՝ 18թ-ի հունվարի 1-ից […]

̰
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը ՀՀ պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ․ հարուցվել է քրգործ

11:26 23.09.2019

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական […]

̰
ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ քննում է 56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը

11:16 23.09.2019

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստը, որի օրակարգում, հիշեցնենք, մեկ հարց էր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ ներկայացնում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Այն կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ Սեպտեմբերի 20-ին տեղի էր ունեցել առաջին ընթերցումը, ԱԺ-ը միաձայն կողմ էր քվեարկել, այսօր […]

̰
Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

11:05 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։ Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, […]

̰
Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. Փաշինյան

10:59 23.09.2019

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս, Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան, Պատվավոր պետական այրեր, Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին […]

̰
Փաշինյանը դե՞մ է սփյուռքահայերին ընտրական իրավունք տալուն

10:37 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում օրենսդրական այն կարգավորման մեջ, որ կառավարության անդամները պետք է պաշտոնի նշանակվելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինեն և Հայաստանում ապրած լինեն։ Ըստ նրա՝ սա արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփյուռքահայերի ներուժը ներգրավելու տեսանկյունից։ Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասաց, որ այստեղ Սահմանադրության փոփոխության խնդիր կա։ […]

̰
Այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական զարգացումն է․ Փաշինյան

10:30 23.09.2019

Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ամերիկահայերին ուղղված իր հիմնական ուղերձներից մեկը, որ կապված է տնտեսական զարգացմանը հետ։ «Այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական զարգացումն է և տնտեսական հզորացումը», – ասել է վարչապետը։ Նա բացատրել է, որ հայերի ազգային իղձերի մեծ մասը կապված է ուժեղ պետություն ունենալու հետ, իսկ դրան հասնելու […]

̰
Վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է․ Արծրուն Հովհաննիսյան

09:46 23.09.2019

Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»,-գրել է նա։ https://www.facebook.com/arcrun/posts/2492703887431871

̰
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ

09:35 23.09.2019

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: […]

̰
Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի․ վարչապետ

09:07 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետություն-եկեղեցի հարաբերություններին։ Նրա խոսքով՝ պատմության մեջ ամեն ինչ միանշանակ չէ։ «Մեր պատմության մեջ Պապ թագավորին համարում են Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկը, բայց ոչ ոք չի ասում, որ մեր եկեղեցու ինքնուրույնությունը Պապ թագավորի որոշմամբ է եղել, մինչև այդ մեր կաթողիկոսները Կեսարիայում էին […]

̰
Ամուլսարի հարցում Փաշինյանին անհանգստացնում է օրթոդոքսությունը

08:42 23.09.2019

Ամուլսարի հարցում բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը։ Վարչապետը դա համարում է իր ամենամեծ դժբախտությունը։ Այս մասին ասել է սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չէ, այդ հարցի պատասխանը դե ֆակտո և դե յուրե ես պետք է ստանամ։ Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես […]

̰
Վանեցյանի հայտարարությունն իր գերագույն հրամանատարի դեմ  էր, սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա. Փաշինյան

08:19 23.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին: «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում […]

̰
Տոնական զբոսանք Գյումրիում․ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին

23:53 22.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում։ Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց։ Նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ […]

̰
BACK_TO_TOP