10:13 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով: […]
10:09 21.09.2019
Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:40-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փ.-ն Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին պատկանող՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW X6 -ն էլ առաջ […]
09:50 21.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Մեր աննկուն կամքի, համառության, հավատի և միասնականության շնորհիվ ձեռք բերված անկախությունն անգին է և պարտավորեցնող մեզ և սերունդների համար։ Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն և հաղթանակներ՝ բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ համատեղ […]
09:45 21.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի […]
09:12 21.09.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք […]
08:56 21.09.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի […]
08:34 21.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի […]
08:00 21.09.2019
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ը «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Այս տարի […]
00:31 21.09.2019
Հայաստանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորանքը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։ Անկախություն, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդն և կառավարությունը լուրջ քայլեր են կատարել, որպեսզի ընդլայնեն քաղաքական […]
00:17 21.09.2019
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:
00:04 21.09.2019
Վրաստանում-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
23:23 20.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: […]
22:00 20.09.2019
«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և տեսակցել Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին: Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: «Երեխայի մոտ […]
21:52 20.09.2019
Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ–Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, […]
18:33 20.09.2019
Նախագահական նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական կոչումներ և պարգևներ է հանձնել մի խումբ զինվորականների, արվեստի ու մշակույթի գործիչների, պետական ծառայողների ու բազմազավակ ընտանիքների: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն էլ մեկական միլիոն դրամ է հանձնել բազմազավակ ընտանիքներին:
18:21 20.09.2019
«Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել էդպիսի անհրաժեշտություն, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այժմ տեսնում է այդ հիմքերը և խոսում այդ մասին»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողի հարցին` արդյոք այդ հիմքերից մեկը Ռոբերտ Քոչարյանի որոշո՞ւմն է եղել, թե՞ այլ հիմքեր կան, […]
18:08 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բուժման համար երկու շաբաթով թույլատրել մեկնել Գերմանիա: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ լրացուցիչ երաշխիքներ են պետք՝ համոզվելու, որ Օհանյանը չի խուսափի դատաքննությունից։ Դատավորը բավարարեց այդ միջնորդությունը՝ թույլատրելով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը […]
18:08 20.09.2019
ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, […]
18:00 20.09.2019
Արդյոք ոստիկանությունը ուժ կգործադրի՞ Ամուլսարի պահպանման համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ: Լրագրողներն այս հարցը ուղղեցին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Ի պատասխան հարցի` նա ասաց. «Այսօր ակցիաներ են իրականացվել, կարծում եմ՝ այդ հարցում ընդհանուր լուծումներ կլինեն»: Ոստիկանապետի պաշտոնակատարը նաև լրագրողներին խորհուրդ տվեց օգնել ոստիկաններին, որպեսզի իրենց ծառայությունը լինի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: «Մենք շարունակելու […]
17:46 20.09.2019
«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մասնագիտական փակ քննարկում անցկացրեցինք, և կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն»,- սեպտեմբերի 20-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը: Հարցին, որ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու մասին խոսքը կարո՞ղ է ակնարկ էր, որ պաշտոնից ազատված ոստիկանապետն ու ԱԱԾ պետը […]
17:30 20.09.2019
Խառը մենամարտերի UFC վարկածով աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի և Կլոդ Մակելելեի հետ լուսանկար է հրապարակել: «Ո՞վ է հիշում այս լեգենդներին: Ես մեծացել եմ նրանց անզուգական խաղը դիտելով: Ֆուտբոլը սպորտ է, որը հավասարը չունի և չի ունեցել: Ոչ մի սպորտաձև նույնիսկ մոտ չի կարող լինել ֆուտբոլին»,- լուսանկարի տակ […]
17:11 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]
17:05 20.09.2019
«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ տարում, դժվար է ինչ-որ սպասելիք ունենալ, իհարկե, սպասելիքն էն է, որ գոնե գրավը կիրառվի, շատ անհեթեթ է, մարդ շատ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, լինելով էն, ով կա, պետք է խուսափի կամ թաքնվի, դրա համար վիրավորական է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` […]
16:29 20.09.2019
Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության […]
16:15 20.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական […]
15:46 20.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է […]
15:37 20.09.2019
Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
15:09 20.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ […]
14:53 20.09.2019
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 […]
14:30 20.09.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին: «Խնդիրների լուծման թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. ուժայինները գնան խորհրդարանական կառուցվածքի ներքո և պատասխանատու լինեն խորհրդարանի առջև»,- ասաց Խաժակյանը: Նա […]