16:15 20.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:
Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:
Բացի դրանից՝ Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:
Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալությանՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...