16:36 21.09.2019
«Այն, ինչ-որ տեսնում եմ իմ աչքերով, ինձ հավատ է ներշնչում, որ աստիճանաբար գնում ենք այն ճանապարհով, որով անհնար էր չգնալ, պետք է գնայինք»,- Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նա շնորհավորել է հայ ժողովրդին` մաղթելով «հաղթելու համառ տրամադրվածություն»: «Ուզում եմ մաղթել մեր ժողովրդին միայն հավատք, միայն համառ տրամադրվածություն` […]
16:20 21.09.2019
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցիների և դաղստանցիների մասնակցությամբ: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: «Կոնֆլիկտի մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Դեռևս պաշտոնապես չբացված «Проспект Славы» մետրոյի կայարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է 16 մարդ: Ինչ-որ մի պահի փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի: Այդ […]
15:58 21.09.2019
Այսօր Անկախության 28-ամյակին նվիրված 10 հազարից ավելի հյուրերի է սպասում Գյումրին: Դեռ երեկվանից քաղաքը դիմավորում է արտերկրից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարդկանց: «Ռուսաստանի տարբեր քաղաքներից ենք, ընկերներ ենք ու երեկ երեկոյան ենք Գյումրի ժամանել մեր ինքմաթիռներով։ Հրաշալի քաղաք ունեք, չենք ափսոսում, որ ինքնաթիռներով եկել ենք այս տոնը ձեզ հետ միասին նշելու համար»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ […]
15:54 21.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- գրել է նա:
15:52 21.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով […]
15:42 21.09.2019
Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ի թիվս այլ հարցերի, նախարարության համար առաջնային են Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը, բանակցային գործընթացը, ինչպես նաև գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիերին Հայաստան վերադարձնելու հարցերը: «Այդ մարդկ պետք է վերադարձվեն Հայաստան, սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք […]
15:36 21.09.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի՝ հարևանության, ընդլայնման և բանակցությունների քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Եկատերինա Մատերնովայի այցին` նշելով, որ Մատերնովան մեկն է այն բազմաթիվ գործընկերներից, որի հետ Հայաստանը աշխատում է: «Բնականաբար, Մատերնովայի ուղղությմաբ հիմնական հարցրեը վերաբերում են, թե ինչպես ենք շարունակելու […]
15:20 21.09.2019
«Մեր ժամանակի հերոսը» կոչմանն արժանացած Ռուբեն Գևորգյանին մրցանակը հանձնեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է երկու հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրը պնդում է, որ հերոսը դիմացինն է: «Իմ հերոսը պարոն Մանսուրյանն է, ես իրեն էլ ասացի, որ ես իր ստեղծագործությունների տակ եմ մեծացել, այն երաժշտության, որի մեջ կա շատ սեր, շատ միտք, շատ մեծ իմաստ»,- ասում […]
14:48 21.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր մասնակցում էր Անկախության օրվա՝ Գյումրիում անցկացվող միջոցառումներին։ Նա նաև մրցանակ շնորհեց «Մեր ժամանակների հերոսներից» մեկին՝ հայկական «Volterman» խելացի դրամապանակը ստեղծողին` Ազատ Թովմասյանին։ Միրզոյանը նաև բացատրեց, որ մրցանակի վրա հայելի է՝ սովորական հայելի, որի մեջ ամեն մարդ կարող է տեսնել ինքն իրեն, հավատալ ու հաղթել։ Մանրամասները` տեսանյութում:
14:43 21.09.2019
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի անկախության 28-ամյա տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ: 28 տարի առաջ այս օրը ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը: Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես […]
14:32 21.09.2019
Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ցույց են տալիս ամերիկացիների հուսահատությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է korrespondent.net-ը: «ԱՄՆ-ն ցանկանում է արգելափակել Իրանի՝ պարենից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ այս քայլը համարվում է բոլոր միջազգային պարտավորությունների խախտում»,- հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել […]
14:16 21.09.2019
«Վստահեցնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է և մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Լրագրողի հարցին, թե այս փուլում ի՞նչ գործեր կան, Էդուարդ Մարտիրոսյանը կարճ պատասխանեց, որ գործերի բնույթից չի խոսելու: Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ պաշտոնից […]
14:05 21.09.2019
«Շնորհավորում եմ բոլորիդ անկախության տոնի առթիվ, սիրով եղեք, հերոսացրեք մեր ազգը յուրաքանչյուրդ», – սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Անկախությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Գյումրիում գտնվող ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Էդուարդ Մարտիրոսյանը մաղթեց, որ հայ ազգը լինի միասնական, համբերատար: «Այն բոլոր սպառնալիքները, որ կային, վերացել են: Եղեք սիրով, միասնական: Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- […]
13:56 21.09.2019
Գյումրու Սև բերդում շարունակվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Հերոսներից մեկին մրցանակ հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ մրցանակի հանձնումը, նախագահը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին միջոցառումները Գյումրիում անցկացնելու գաղափարի և դրա իրականացման համար, այն փաստի համար, որ բոլորը հավաքվել են Գյումրիում և պատվում են ազգի հերոսներին: «Տեսանք, որ տարբեր մարդիկ են, բայց յուրաքանչյուրը իր գործի […]
13:43 21.09.2019
«Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. Հայաստանում միշտ եղել է այդ հարցը՝ ո՞վ է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները»,- սեպտեմբերի 21-ին Գյումրիում «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում, աներկբա է, որ առաջին և […]
13:32 21.09.2019
Գյումրիում այսօր ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը շնորհելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մրցանակը ստանում է մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից տեղափոխվել է գյուղ: «Մարդ, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքը անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, նա հավատացել է իր ուժերին և ստեղծել […]
13:28 21.09.2019
«Ես հրավիրելու եմ մեր այսօրվա հերոսներին Հայաստանի արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից մեծարելու եմ նրանց, որովհետև այսկերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսկերպ է պետք սիրել հայրենիքը, և այդ մեծարումը ես Արցախում նաև օգտագործելու եմ իբրև հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը […]
13:24 21.09.2019
Սյունիքի մարզի Լիճք և Տաշտում համայնքների մերձակա անտառային տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը երկու մարտական հաշվարկ է ուղարկել: SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ հրդեհը գնալով ակտիվանում է, և կրակը գյուղից արդեն տեսանելի է: Այրվողն անտառային տարածք է՝ սարերի մեջ, բայց Լիճք և Տաշտում գյուղերը մոտ են: Քիչ առաջ քամի է բարձրացել, այսօր էլ քամիներ են սպասվում, […]
12:59 21.09.2019
«Մեր ժամանակի հերոսներից» մեկն էլ Արտակ Բոջիկյանն է, որը երկար տարիներ աշխատում է քարի հետ: «Ուզում էինք մնայուն արժեք ստեղծել: Նա չի վառվելու, չի փչանալու, չի ջարդվելու, շատ հետաքրքիր մոտեցում է քարի հետ աշխատանքը: Ուզում ենք ցույց տալ, թե որտեղ փնտրեն գեղեցկությունը: Ցանկացած աշխատանք խաղ է՝ յուրահատուկ ձևով: Այդ խաղից ես հաճույք եմ ստանում, էդ […]
12:26 21.09.2019
Գյումրու Սև բերդում ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Առաջին մրցանակը հանձնեց Տիգրան Մանսուրյանը: «Իրոք որ հերոսի կերպարը պատրաստելու շքեղ արարողություն է: Վաղվա օրը ոչ միայն պետք է իր բովանդակությամբ լցվի որպես հերոսական օրերի խտացում, կուտակում, այլ կերպարը պետք է ստեղծի մեզանում պարզ, բայց հերոսական կյանքով ապրող մարդու: Ես շատ կուզեի, որ մշտապես վառված լիներ […]
12:23 21.09.2019
Եռաբլուրում ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի և ՀՀ ԱԺ նախագահի երթի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են նրանց խոսակցության պատառիկները: Պարզվում է՝ այդ ընթացքում պետական այրերը քննարկում են գիրության և դիետայի թեմաներ: «Արագ նիհարում ես, արագ էլ չաղանում»,- ասում է Արմեն Սարգսյանը, ինչին համաձայնում է Նիկոլ Փաշինյանը: Ապա խոսք է գնում սեփական փորձերի և դիետայի կարգերի մասին: […]
12:15 21.09.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Հայ մարզիկը տուշեով հաղթեց վրացի Նիկա Կենտչաձեին և դուրս եկավ հաջորդ փուլ:
11:57 21.09.2019
«Ինչպե՞ս կարելի է գնահատել անկախության կարևորությունը, չենք կարող այնպես, ինչպես չենք կարող խոսել թթվածնի, ջրի կարևորության մասին մեր կյանքում: Բացարձակ արժեք է, որը տրվել է զոհողություններիչ գնով, որը կորցնելու իրավունք չունենք»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:: Լրագրողները նրան ուղղել են նաև այլ հարցեր, հետաքրքրվել ՍԴ նախագահի հրաժարականի վերաբերյալ նախագծով, որի […]
11:56 21.09.2019
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդծում […]
11:27 21.09.2019
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Գյումրիում է՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Նա շնորհավորել է հայ ժողովրդին և խոսել անկախության արժեքների մասին: «Մի քիչ հոգի պետք է դնեն անկախ ու ազատ լինելու համար, փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդը ունի, մեր ժողովրդի մեջ երբեք չի մարել, չի խամրել այդ զգացողությունը: Եղել է 600 տարի ընդմիջում, […]
10:50 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում […]
10:20 21.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից […]
10:13 21.09.2019
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով: […]
10:09 21.09.2019
Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:40-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փ.-ն Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին պատկանող՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW X6 -ն էլ առաջ […]