TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Պետական կոչումներ ու պարգևներ նախագահական նստավայրում

18:33 20.09.2019

Նախագահական նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական կոչումներ և պարգևներ է հանձնել մի խումբ զինվորականների, արվեստի ու մշակույթի գործիչների, պետական ծառայողների ու բազմազավակ ընտանիքների: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն էլ մեկական միլիոն դրամ է հանձնել բազմազավակ ընտանիքներին:

̰
Տեսնենք, թե ինչպիսին կլինի դեպքերի հետագա ընթացքը. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին

18:21 20.09.2019

«Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել էդպիսի անհրաժեշտություն, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այժմ տեսնում է այդ հիմքերը և խոսում այդ մասին»,- սեպտեմբերի 21-ին` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողի հարցին` արդյոք այդ հիմքերից մեկը Ռոբերտ Քոչարյանի որոշո՞ւմն է եղել, թե՞ այլ հիմքեր կան, […]

̰
Սեյրան Օհանյանին դատարանը թույլ տվեց բուժման նպատակով որոշ ժամանակ բացակայել երկրից

18:08 20.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բուժման համար երկու շաբաթով թույլատրել մեկնել Գերմանիա: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ լրացուցիչ երաշխիքներ են պետք՝ համոզվելու, որ Օհանյանը չի խուսափի դատաքննությունից։ Դատավորը բավարարեց այդ միջնորդությունը՝ թույլատրելով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը […]

̰
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար

18:08 20.09.2019

ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, […]

̰
Ոստիկանությունը ուժ կգործադրի՞ Ամուլսարի պահպանման համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ

18:00 20.09.2019

Արդյոք ոստիկանությունը ուժ կգործադրի՞ Ամուլսարի պահպանման համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ: Լրագրողներն այս հարցը ուղղեցին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Ի պատասխան հարցի` նա ասաց. «Այսօր ակցիաներ են իրականացվել, կարծում եմ՝ այդ հարցում ընդհանուր լուծումներ կլինեն»: Ոստիկանապետի պաշտոնակատարը նաև լրագրողներին խորհուրդ տվեց օգնել ոստիկաններին, որպեսզի իրենց ծառայությունը լինի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: «Մենք շարունակելու […]

̰
Կիրականացվեն աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն. Ոստիկանապետի ԺՊ

17:46 20.09.2019

«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մասնագիտական փակ քննարկում անցկացրեցինք, և կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն»,- սեպտեմբերի 20-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը: Հարցին, որ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու մասին խոսքը կարո՞ղ է ակնարկ էր, որ պաշտոնից ազատված ոստիկանապետն ու ԱԱԾ պետը […]

̰
«Ո՞վ է հիշում այս լեգենդին». Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Ջորկաեֆի մասին

17:30 20.09.2019

Խառը մենամարտերի UFC վարկածով աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի և Կլոդ Մակելելեի հետ լուսանկար է հրապարակել: «Ո՞վ է հիշում այս լեգենդներին: Ես մեծացել եմ նրանց անզուգական խաղը դիտելով: Ֆուտբոլը սպորտ է, որը հավասարը չունի և չի ունեցել: Ոչ մի սպորտաձև նույնիսկ մոտ չի կարող լինել ֆուտբոլին»,- լուսանկարի տակ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի

17:11 20.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝  կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ  ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]

̰
Ի՞նչ միջոցներով է Ռոբերտ Քոչարյանը վճարելու գրավը, եթե նրա և մերձավորների հաշիվները սառեցված են

17:05 20.09.2019

«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ տարում, դժվար է ինչ-որ սպասելիք ունենալ, իհարկե, սպասելիքն էն է, որ գոնե գրավը կիրառվի, շատ անհեթեթ է, մարդ շատ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, լինելով էն, ով կա, պետք է խուսափի կամ թաքնվի, դրա համար վիրավորական է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` […]

̰
Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը․ ԶԼՄ

16:29 20.09.2019

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության […]

̰
Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ

16:15 20.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական […]

̰
Մանրամասներ Վայոց ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից

15:46 20.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է […]

̰
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ

15:37 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

̰
Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Փաշինյան

15:09 20.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ […]

̰
Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

14:53 20.09.2019

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 […]

̰
Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. Խաժակյան

14:30 20.09.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է  իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին: «Խնդիրների լուծման թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. ուժայինները գնան խորհրդարանական կառուցվածքի ներքո և պատասխանատու լինեն խորհրդարանի առջև»,- ասաց Խաժակյանը: Նա […]

̰
Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների վրա. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

14:06 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

̰
Մենք ընտրել ենք իրավական ուղին. պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին

13:52 20.09.2019

«Գործընթացը, որ նախաձեռնել ենք, իրականացվել է ԱԺ լիազոր շրջանակներում և այն ընթացակարգով, որ նախատեսում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին՝ Վարդանյանն ասաց, որ թեև գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց հիմքերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի տիրույթում […]

̰
Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց արտահերթ ներկայացված նախագծին

13:49 20.09.2019

Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց արտահերթությամբ ներկայացված նախագծին, որը կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ Քվեարկության արդյունքով կողմ արտահայտվեց 92 պատգամավոր։ Խորհրդարանում այս նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրել է, որ, այսպես թե այնպես, սրանք տնտեսվարողների գումարներն էին, որ պետք է վերադարձվեին նրանց։ Հիմա դրա մի մասը կիրականացվի […]

̰
Երևանը չի բացառում Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը. Տոնոյան

13:35 20.09.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի՝ կապված ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության, այնպես էլ Ադրբեջանի առաջարկած գերիների փոխանակման և նաև Ադրբեջանում վերջին շրջանում աննախադեպ հաճախակի դարձած զորավարժությունների հետ: Տոնոյանն ասել է, որ Երևանը չի բացառում Ադրբեջանում պահվող հայ գերիների և Ստեփանակերտում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը, սակայն դրա վերջնական պատասխանը Արցախում է: […]

̰
Հրայր Թովմասյանը աչքիս լույսը չի. Գևորգ Պետրոսյան

13:23 20.09.2019

«Հրայր Թովմասյանը աչքիս  լույսը չի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նախորդ գումարման Ազգային ժողովում: Բայց եկեք տեսնենք` իրենք ինչով են հիմնավորում, քանի որ նախաձեռնող կողմի վրա է մնում ապացուցման բեռը: Իրենք պետք է ապացուցեն ու հիմնավորեն իրենց միջնորդությունը»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ի նիստի ընդմիջման ժամանակ՝ ՍԴ դատավոր Հրայր […]

̰
Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն

13:06 20.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս […]

̰
Պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը` միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին. պատգամավոր

12:40 20.09.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անտառների և վառելափայտի հետ կապված հարցերին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Համայնքներում կայացած վերջին հանդիպումների ընթացքում մարդիկ անընդհատ բարձրացնում են անտառների և վառելափայտի հետ կապված հարցեր։ Մեր հերթական քննարկումը այդ հարցերին է վերաբերում։ Անտառի շրթինապրող մարդը […]

̰
Որտե՞ղ եք մեզ «քցում»․ Բագրատյանին զարմացրել է հարկային մարմնի սրտացավությունը

12:38 20.09.2019

Ազգային ժողովում կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է 56 միլիարդ դրամը հարկատու տնտեսվարողներին վերադարձնելու հարց։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի բնորոշմամբ՝ սա աննախադեպ սրտացավություն է հարկային մարմինների կողմից։ «Երբևէ չի եղել, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին այսպես իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան, որը զարմացնում է այն աստիճանի, որ կասկած է հարուցում լավ նպատակի իրական լինելու հետ։ Ամեն դեպքում՝ […]

̰
Հայերն ալանների սերունդ չեն, բայց նրանք ունեն հիանալի պատմություն. Հարավային Օսիայի նախագահ

12:30 20.09.2019

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի է ունեցել «Ալաններ. պատերազմի հավերժական ճանապարհը …» պատմական գրքի շնորհանդեսը, որի հեղինակներից մեկն Արցախի պատմաբան Պավել Ղուկասյանն էր: Այս մասին հայտնում է Sputnik-Ossetia-ն: Գրքի շնորհանդեսի ժամանակ նա նշել է, որ պատմությունը ճշգրիտ գիտություն է, և օսերը հին ալանների ժամանակակից սերունդներն են: Ներկայացմանը ներկա գտնվող Հարավային Օսիայի Նախագահ Անատոլի Բիբիլովն իր […]

̰
Արարատ Միրզոյանը ՊԵԿ նախագահին առաջարկեց ավելի հանրամատչելի ձևակերպումներով ներկայացնել նախագիծը

12:27 20.09.2019

ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում ՊԵԿ նախագահի երկարաշունչ ու տնտեսագիտական տերմինաբանությամբ հագեցած ելույթից հետո առաջարկեց. «Եթե ավելի  հանրամատչելի ձևակերպումներով ներկայացնենք նախագիծը, այսինքն՝ ստացվում է, որ մենք 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության շուրջ 56 մլրդ դրամ նախկինում հավաքագրված հարկերը վերադարձնո՞ւմ ենք հարկ վճարևողներին: եթե հաջող չի, խնդրում եմ Դուք էլի ասեք»: Անանյանը արձագանքեց. «Ձեզ հաջողվեց […]

̰

12:22 20.09.2019

Ազգային ժողովում քննարկվում է պետության՝ հարկատու տնտեսավարողների առաջ ունեցած 56 միլիարդ պարտքը վերադարձնելու հարցը։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊԵԿ նախագահին ասաց, որ վարչապետը նույն նախագծի մասին խոսելիս ամիսներ առաջ այլ թիվ էր հնչեցրել։ Թանդիլյանի խոսքով՝ այն ժամանակ նշվում էր, որ գումարը վերադարձվելու է 9 հազար տնտեսվարողի, իսկ Ազգային ժողովում ՊԵԿ նախագահը ներկայացրել է այլ թիվ։ […]

̰
Սևանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքները կավելանան

12:14 20.09.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին: «Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։ Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված […]

̰
«Չարլզ, հանգչիր խաղաղությամբ». Ժան Պոլ Բելմոնդոն Շառլ Ժերարի հետ լուսանկար է հրապարակել

12:00 20.09.2019

Հայկական արմատներով ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարի (Նուբար Աճեմյան) մահվան առթիվ Ժերարի խաղընկեր ու ընկեր Ժան Պոլ Բելմոնդոն լուսանկար է հրապարակել՝ կից գրությամբ. «Չարլզ, հանգչիր խաղաղությամբ»: https://www.facebook.com/JeanPaulBelmondoJeanPaulBelmondo/photos/a.10154841612682986/10156832432327986/?type=3&theater Հիշեցնենք, որ Շառլ Ժերարը մահացել է 92 տարեկանում, հիվանդանոցում:  

̰
Արամ Իսաբեկյանին ՀՀ ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել

11:50 20.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ […]

̰
BACK_TO_TOP