Պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը` միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին. պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը` միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին. պատգամավոր

12:40 20.09.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անտառների և վառելափայտի հետ կապված հարցերին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Համայնքներում կայացած վերջին հանդիպումների ընթացքում մարդիկ անընդհատ բարձրացնում են անտառների և վառելափայտի հետ կապված հարցեր։ Մեր հերթական քննարկումը այդ հարցերին է վերաբերում։
Անտառի շրթինապրող մարդը անտառի մասին հոգ է տանում, մեկ միասնության մեջ ապրում անտառի հետ։
Մենք մի կողմից պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը, միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին։
Այս հարցը առաջիկայում կրկին կքննարկենք՝ ամբողջական լուծման համար։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության և անտառտնտեսությանն առնչվող հարցեր:
Հայաստանը դասվում է սակավ անտառային տարածքներ ունեցող երկրների շարքում: 2005 թվականին ընդունված «Անտառային օրենսգրքով» կարգավորվում են հանրապետության անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ մինչև 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլայնվեն անտառային տարածքները: ՀԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվելու է ուսումնասիրություն. գնահատվելու են այն տարածքները, որոնք ծառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսության վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում զարկ կտրվի տնկարանային տնտեսությանը. կկառուցվեն ժամանակակից տնկարաններ: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ, որոնք կդառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»,- նշել է Վարդան Մելիքյանը:

Կարևոր է համարվել բնագավառի գործող օրենսդրության բարեփոխումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեեւ «Անտառային օրենսգրքի» պահանջ է, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում անտառը դուրս է մնացել պետական հոգածությունից: Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը», ինչը հնարավորություն կտա ոլորտում իրականացնել համապարփակ լուծումներ:

Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի անտառահատումներին: Նշվել է, որ մի շարք տարածքներում տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք իրականացնում են շուրջօրյա վերահսկողություն: Արդյունքում վառելափայտի գները բարձրացել են՝ մեկ խորանարդ մետրը 21 հազարի փոխարեն վաճառվում է 30 հազար դրամով: Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է՝ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնել վառելափայտի գինը: Փոխնախարարի հավաստմամբ՝ նրանց տրվում է անտառային թափուկ:

Անտառածածկ տարածքների պահպանման գործում Վարազդատ Կարապետյանը նաեւ առաջարկել է սահմանափակել արդյունաբերական նպատակով անտառանյութի օգտագործումը:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Բնագավառին վերաբերող քննարկումները կլինեն շարունակական»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

11:31 04.07.2025

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: 33-ամյա Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։   View this post […] ...

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

11:23 04.07.2025

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:14 04.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

11:09 04.07.2025

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

11:00 04.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

10:52 04.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...

BACK_TO_TOP