14:42 17.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի […]
14:32 17.09.2019
«Փաստաբանները հորդորում են ինձ՝ անպայման ինչ-որ բան ասել»,- դատարանում այսօր, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե այս դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա երևի իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,- հավելեց նա: Քննությունից թաքնվելու հանգամանքին անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց՝ երևի դժվար է դա հասկանալ, բայց ինքն այն մարդը […]
14:30 17.09.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, թե ինչ օրակարգով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին մեկնում ԱՄՆ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ պատրաստ է արդեն ՀՀ վարչապետի՝ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին որոշումը: Ըստ այդ որոշման՝ վարչապետի պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար […]
14:22 17.09.2019
Դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի այս որոշումը մեծ ոգևորությամբ ընդունեցին բակում հավաքված քաղաքացիները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է դատարանի բակը Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո:
14:20 17.09.2019
Ազգային ժողովի ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից չի ստացել Սահմանադրական դատարանից Հրայր Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ նախագիծը, հետևաբար չի կարող մեկնաբանել այն կամ կարծիք հայտնել իրենց միանալ-չմիանալու մասին։ Այս մասին այսօր հայտնեց Էդմոն Մարուքյանը։ «Հիմա էստեղ ես ու տիկին Թանդիլյանն ենք։ Երկուսս էլ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու ժամանակ՝ որպես «Ելք» […]
14:16 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Երկրորդ նախագահը ներկա էր այսօրվա նիստին: Ռոբերտ Քոչարյանին դատական նիստերի դահլիճում դիմավորեցին բուռն ծափահարություններով և բացականչություններով:
14:12 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ […]
13:32 17.09.2019
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ չի հասկանում, թե ինչից է բողոքում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: «Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։ Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող […]
13:21 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
13:08 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, […]
12:50 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունում կարող են լինել տարաձայնություններ ու կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հարցի վերաբերյալ այսօր SHANTNEWS.am-ը խնդրեց իշխանական պատգամավորների մեկնաբանությունը։ «Իսկ իրան հարց տրվե՞լ է՝ ինքը բացառո՞ւմ է, որ օրինակ` հրաժարական կտա կամ որևիցե այլ բան։ Ոչ մի բան չի բացառվում։ Ասել է՝ երբ նման հարց […]
12:45 17.09.2019
Ռուսական «Արմավիր» ֆուտբոլային ակումբը հնարավոր է՝ վերանվանվի՝ ի պատիվ խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ակումբը դիմել է քաղաքային վարչություն և Արմավիրի քաղաքային դումային՝ խնդրելով «Юность» մարզադաշտը վերանվանել՝ դարձնելով Սիմոնյանի անվան մարզադաշտ: Նախաձեռնության հեղինակը ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցինն է: Ակումբի երկրպագուները կողմ են արտահայտվել այս գաղափարին: Նիկիտա Սիմոնյանը ծնվել […]
12:38 17.09.2019
ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հրապարակել է տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Վարչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ SHANTNEWS.am-ն այս առնչությամբ փորձեց արձագանք ստանալ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից: ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
12:26 17.09.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 43 դեպք: Մասնավորապես, […]
12:22 17.09.2019
Ազգային ժողովում այսօր խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցների օրն է, և ամեն խմբակցությունից մի խումբ պատգամավոր պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերում են Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատմանը։ «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս հարցին պատասխանելիս ասաց, որ վարչապետի խոսնակն արդեն անդրադարձել է հարցին, և ինքը ավելացնելու բան չունի։ Ավելացնելու բան չուներ նաև հարևանությամբ նստած […]
12:15 17.09.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մեջ, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝ 1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման […]
11:58 17.09.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝ «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության […]
11:54 17.09.2019
« Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,-այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկսեց ներկայացնել իրենց խմբակցության դիրքորոշումը ՍԴ ղեկավարի պաշտոնից Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ։ Պետրոսյանը բացատրեց, որ Սահմանադրության մեջ ներկայացված են բոլոր այն դեպքերը, երբ կարելի է խոսել ՍԴ ղեկավարի ազատման մասին։ Եվ եթե […]
11:40 17.09.2019
Զարմանալի և տարօրինակ է, որ մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովեստի խոսքեր էին ասվում և նրա պատվին դիֆերամբներ էին ձոնում, իսկ այսօր արդեն դարձել է քննադատության թիրախ, ամենաբուռն քննադատության և որակումների է արժանանում։ Այս հարցի վրա այսօր ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Պատգամավորը հույս հայտնեց, որ Վանեցյանը լույս կսփռի այս գործընթացի վրա և կասի, թե […]
11:27 17.09.2019
ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA) հայտնում են՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ Նշենք, որ մկնդեղը հայտնի է իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական արտադրողների շշալցրած մեկ լիտր ջրում պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման […]
11:16 17.09.2019
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ […]
10:49 17.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր […]
10:38 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ […]
09:48 17.09.2019
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների արդյունքում չի հաջողվել կառավարական կոալիցիա ձևավորել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի այս անգամ Կնեսեթում մեծամասնության կոալիցիա ստեղծել, ինչի համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 120 նորաթուխ պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընտրություններին մասնակցում է 30 կուսակցություն։ […]
09:25 17.09.2019
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդներն Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են Սիրիայում դիմակայել անջատողականությանը։ «Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ընդգծել են, որ այդ շրջանում կայունության ու անվտանգության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբղջականության հանդեպ հարգանքի հիման վրա և համաձայնել են այդ նպատակով համակարգել իրենց ջանքերը։ Դրա հետ կապված մերժել են ահաբեկչության […]
09:01 17.09.2019
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությանը։ Վերջինս հայտնում է, որ տաջկական կողմն առաջինն է զենք կիրառել՝ կրակ բացելով ղրղզական Մակսատ անցակետի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է զոհվել։ Ղրղզական կողմը հայտնում է, որ փոխհրաձգության պատճառ են հանդիսացել սահմանի չհամաձայնեցված տարածքներում Տաջիկստանի քաղաքացիների կողմից […]
08:42 17.09.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Խան Շեյխուն քաղաքի մատույցներում, կառավարական բանակի զինվորականները հայտնաբերել են քարանձավ, որտեղ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները կարող էին պատրաստած լինել «քիմիական հարձակման» մասին տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ քարանձավը եղել է նաև գրոհայինների ապաստարան։ Այնտեղ սիրիացի զինվորականները գտել են զենքեր և հանդերձանքի տարրեր։ Բացի այդ, այնտեղ եղել է […]
00:35 17.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշինյանի դուստրը և որդին, որ գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, զբոսնում են Երևանում՝ թիկնազորի ուղեկցությամբ: «Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ […]
23:55 16.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ: Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]
22:38 16.09.2019
«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը: Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: «Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում: «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը: