11:58 17.09.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝ «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության […]
11:54 17.09.2019
« Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,-այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկսեց ներկայացնել իրենց խմբակցության դիրքորոշումը ՍԴ ղեկավարի պաշտոնից Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ։ Պետրոսյանը բացատրեց, որ Սահմանադրության մեջ ներկայացված են բոլոր այն դեպքերը, երբ կարելի է խոսել ՍԴ ղեկավարի ազատման մասին։ Եվ եթե […]
11:40 17.09.2019
Զարմանալի և տարօրինակ է, որ մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովեստի խոսքեր էին ասվում և նրա պատվին դիֆերամբներ էին ձոնում, իսկ այսօր արդեն դարձել է քննադատության թիրախ, ամենաբուռն քննադատության և որակումների է արժանանում։ Այս հարցի վրա այսօր ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Պատգամավորը հույս հայտնեց, որ Վանեցյանը լույս կսփռի այս գործընթացի վրա և կասի, թե […]
11:27 17.09.2019
ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA) հայտնում են՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ Նշենք, որ մկնդեղը հայտնի է իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական արտադրողների շշալցրած մեկ լիտր ջրում պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման […]
11:16 17.09.2019
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ […]
10:49 17.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր […]
10:38 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ […]
09:48 17.09.2019
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների արդյունքում չի հաջողվել կառավարական կոալիցիա ձևավորել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի այս անգամ Կնեսեթում մեծամասնության կոալիցիա ստեղծել, ինչի համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 120 նորաթուխ պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընտրություններին մասնակցում է 30 կուսակցություն։ […]
09:25 17.09.2019
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդներն Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են Սիրիայում դիմակայել անջատողականությանը։ «Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ընդգծել են, որ այդ շրջանում կայունության ու անվտանգության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբղջականության հանդեպ հարգանքի հիման վրա և համաձայնել են այդ նպատակով համակարգել իրենց ջանքերը։ Դրա հետ կապված մերժել են ահաբեկչության […]
09:01 17.09.2019
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությանը։ Վերջինս հայտնում է, որ տաջկական կողմն առաջինն է զենք կիրառել՝ կրակ բացելով ղրղզական Մակսատ անցակետի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է զոհվել։ Ղրղզական կողմը հայտնում է, որ փոխհրաձգության պատճառ են հանդիսացել սահմանի չհամաձայնեցված տարածքներում Տաջիկստանի քաղաքացիների կողմից […]
08:42 17.09.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Խան Շեյխուն քաղաքի մատույցներում, կառավարական բանակի զինվորականները հայտնաբերել են քարանձավ, որտեղ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները կարող էին պատրաստած լինել «քիմիական հարձակման» մասին տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ քարանձավը եղել է նաև գրոհայինների ապաստարան։ Այնտեղ սիրիացի զինվորականները գտել են զենքեր և հանդերձանքի տարրեր։ Բացի այդ, այնտեղ եղել է […]
00:35 17.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշինյանի դուստրը և որդին, որ գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, զբոսնում են Երևանում՝ թիկնազորի ուղեկցությամբ: «Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ […]
23:55 16.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ: Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]
22:38 16.09.2019
«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը: Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: «Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում: «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:
22:36 16.09.2019
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի […]
20:25 16.09.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը, Factor.am-ի հարցին ի պատասխան, փոխանցել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում […]
20:19 16.09.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ խմբակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը. «Սահմանադրական դատարանի դատավորի աշխատանքի դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, և […]
19:30 16.09.2019
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
18:38 16.09.2019
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի […]
18:22 16.09.2019
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի վերջին պարբերության մեջ տրվող գնահատականները: «Սխալ է իմ […]
17:51 16.09.2019
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը: Տեղում իրականացված ակնադիտական զննմամբ պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ […]
17:35 16.09.2019
«Այո´, Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։ Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, որ դեռ մեկ տարի առաջ […]
17:33 16.09.2019
Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների բացահայտման համար կա պահանջ, որ բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ Բայց շատ երկրներում նման սպանությունները երկար ժամանակ չեն բացահայտվում, և տարիներ անց ի վերջո բացահայտվում են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք գիտենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո 10 տարին օգտագործվել է ոչ թե […]
17:22 16.09.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը: Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը: Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր […]
17:19 16.09.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին. «Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։ Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։ Պատիվ ունեմ պարոն գեներալ»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին […]
17:15 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչ գոտեմարտում: Նա 2-5 հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Բյուրբերգ Կեսսիդիսին: Վաղը Չալյանը կպայքարի բրոնեզե մեդալի համար: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մենամարտերի արդյունքում: Ավելի վաղ Կարապետ Չալյանը 4-2 հաշվով հաղթել էր ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեին, այնուհետև 1/8 եզրափակչում 9-0 հաշվով […]
16:50 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին: «Մեզ հայտնի է՝ ինչի են նրանք նախապատրաստվում, իսկ ինչի՞ ենք նախապատրաստվում մենք»,- հարց ուղղվեց վարչապետին: Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ Զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս […]
16:18 16.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ հղում կատարելով նրա հայտարարությանը: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան: «Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ […]